010.0357.220602
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի հունիսի 4-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ուժը կորցրած ճանաչել 6-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին պարբերությունը:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով`
«6. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների ընտրություններն իրականացվում են «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
22 հունիսի 2002 թ.
ՀՕ-357-Ն