ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 սեպտեմբերի 2022 թվականի N 1507-Ա
ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, N 05100011/130722/0028514 հայտարարագրով ձևակերպված անօդաչու թռչող սարք AUTEL EVO II 640T (թռիչքի քաշը 2 կգ) քաղաքացիական նշանակության, 1/1 BX-1 (համաձայն ապրանքային հայտարարագրի` մեկ հատ, բրուտտո քաշը` 12 կգ, մաքսային արժեքը` 3,808,286 դրամ, այսուհետ` գույք) փոխանցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
2. Գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին` գույքի անհատույց փոխանցման նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել գույքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
5. Սահմանել, որ գույքի հանձնման-ընդունման ընթացքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. սեպտեմբերի
Երևան