ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2022 թվականի N 1155-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տնօրինության ներքո գտնվող և սույն որոշման հավելվածում նշված պետական սեփականություն հանդիսացող գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման և հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
2022 թ. հուլիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 28-ի
N 1155-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN |Մակնիշը |Պետական|Թողարկման|Նույնացման համարը|Մաքսային |
|ը/կ| |համարա-|տարեթիվը | |արժեքը |
| | |նիշը | | |(դրամ) |
|_________________________________________________________|___________|
|Տրանսպորտային միջոցներ | |
|_________________________________________________________|___________|
|1. |Էլեկտրամոբիլ |ա/հ |2022 թ. |LRW3E7EK8NC514439|25,635,081 |
| |TESLA 003 | | | | |
|___|_________________|_______|_________|_________________|___________|
|2. |Էլեկտրամոբիլ |ա/հ |2022 թ. |LRW3E7EKXNC512742|25,635,081 |
| |TESLA 003 | | | | |
|___|_________________|_______|_________|_________________|___________|
|3. |Էլեկտրամոբիլ |ա/հ |2022 թ. |LRW3E7EK4NC514227|25,635,081 |
| |TESLA 003 | | | | |
|___|_________________|_______|_________|_________________|___________|
|4. |Էլեկտրամոբիլ |ա/հ |2022 թ. |LRW3E7EK1NC512385|25,635,081 |
| |TESLA 003 | | | | |
|___|_________________|_______|_________|_________________|___________|
|5. |Էլեկտրամոբիլ |ա/հ |2022 թ. |LRW3E7EK1NC513360|25,635,081 |
| |TESLA 003 | | | | |
|___|_________________|_______|_________|_________________|___________|
| |Ընդհանուր գումարը| | | |128,175,405|
|_________________________________________________________|___________|
|Այլ գույք | |
|_________________________________________________________|___________|
|1. |Pirelli անվադողեր |2022 թ. |ա/հ |5,399,066 |
| |234/45/18» ալյումինե | | | |
| |անվահեծերով-20 հատ | | | |
|_______________________________________|_____________________________|
|Ընդհանուր արժեք | 133,574,471|
._____________________________________________________________________.