ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2022 թվականի N 1148-Ա
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63.1-ին հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Իրանի Իսլամական Հանրապետությանը օրենքով սահմանված կարգով, սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերել Ռուզաննա Հողմիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ավան, Ծարավ աղբյուրի փողոց 111 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը, որը բաղկացած է 0.13918 հեկտար հողամասից (կադաստրային ծածկագիրը` 01-002-0227-0001, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` բնակելի կառուցապատման, գրանցված իրավունքի տեսակը` սեփականություն, վկայական N 22042022-01-0033, գաղտնաբառ` UIHQQQFHAWNA)` դեսպանի կեցավայրի տեղակայման համար:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 19-ի «Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանի Հանրապետությունում հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին» N 511-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
2022 թ. հուլիսի
Երևան