Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1036-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայն հավելվածի ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս և Տեղ համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի (այսուհետ` անշարժ գույք)` Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, 37-րդ փողոց 124 հասցեում գտնվող` 6010,518 հազ. դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 0.3201 հեկտար մակերեսով հողամասը (գույքի գրանցման վկայական` N1805202209-0008) ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը, անշարժ գույքի հանձնում-ընդունումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հուլիսի 7-ի

N 1036-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ԵՎ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը|Հասցեն              |Մակերեսը|Գրանցման        |Շուկայա-|

|ը/կ|         |                    |(հա)    |վկայականը       |կանին   |

|   |         |                    |        |                |մոտարկ- |

|   |         |                    |        |                |ված     |

|   |         |                    |        |                |կադաստ- |

|   |         |                    |        |                |րային   |

|   |         |                    |        |                |արժեքը  |

|   |         |                    |        |                |(հազ.   |

|   |         |                    |        |                |դրամ)   |

|___|_________|____________________|________|________________|________|

|1. |Հողամաս  |համայնք Գորիս, գյուղ|0.15297 |18052022-09-0014|2872,318|

|   |         |Խնձորեսկ, 37-րդ     |        |                |        |

|   |         |փողոց 126           |        |                |        |

|___|_________|____________________|________|________________|________|

|2. |Հողամաս  |համայնք Տեղ, գյուղ  |0.6     |10052022-09-0012|3088,800|

|   |         |Կոռնիձոր, 11-րդ     |        |                |        |

|   |         |փողոց 1             |        |                |        |

|___|_________|____________________|________|________________|________|

|   |         |                    |0.75297 |                |5961,118|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2022
N 1036-Ա
Որոշում