Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴ ...

 

 

040.1040.180907

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2007 թվականի N 1040-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 03.05.18 թիվ 529-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի օգոստոսի 30-ի

N 1040-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացությունն ստուգվում է թեստավորման միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության ստուգման թեստը (այսուհետ` թեստ)` համաձայն ձևի, կազմված է 33 հարցից: Թեստի յուրաքանչյուր հարց ունի երեք ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտը:

(2-րդ կետը փոփ. 03.05.18 թիվ 529-Ն որոշում)

3. Թեստը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմած անձին է տրամադրվում այդ դիմումն ընդունելու լիազորություն ունեցող մարմնի կողմից:

4. Թեստը լրացվում է տեղում, որի համար տրամադրվում է մեկ ժամ ժամանակ:

5. Թեստը լրացվում է հարցի ճիշտ պատասխանի դիմաց նշում կատարելու միջոցով: Եթե նշանը դրվում է հարցի մեկից ավելի պատասխանների դիմաց, ապա քաղաքացիություն ստանալու համար դիմած անձը կարող է բանավոր նշել, իր կարծիքով, ճիշտ պատասխանը, և եթե այդ պատասխանը ճիշտ է, ապա այդ հարցը համարվում է ճիշտ պատասխանած:

6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը ծանոթ է համարվում այն անձը, ով ճիշտ է պատասխանել թեստի կեսից ավելի հարցերին:

7. Թեստի հարցերի կեսից ավելիին ճիշտ չպատասխանելու դեպքում տվյալ անձը կարող է հաջորդ օրը կամ, տվյալ անձի ցանկությամբ, ցանկացած այլ աշխատանքային օր կրկին անգամ լրացնել թեստը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմած անձը կարող է այնքան անգամ լրացնել թեստը` մինչև ճիշտ պատասխանի թեստի կեսից ավելի հարցերին:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմած անձը համարվում է հայերենով բացատրվել կարողացող, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անձամբ լրացնում է իր դիմում-հարցաթերթը և ճիշտ է պատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության ստուգման թեստի կեսից ավելի հարցերին:

(8-րդ կետը փոփ. 07.07.2022 թիվ 1037-Ն որոշում)

 

Ձև

 

ԹԵՍՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

Հարց 1. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է`

 

1) կուսակցություններին

2) ժողովրդին

3) ՀՀ կառավարությանը

 

Հարց 2. Ինչպիսի՞ պետություն է Հայաստանի Հանրապետությունը`

 

1) ժողովրդավարական.

2) խմբավարական

3) միապետական

 

Հարց 3. Հայաստանի Հանրապետությունում ո՞րն է համարվում օրենսդիր մարմին`

 

1) դատարանները

2) ՀՀ Ազգային ժողովը

3) կուսակցությունները

 

Հարց 4. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն`

 

1) անգլերենն է

2) հայերենն է

3) ռուսերենն է

 

Հարց 5. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է`

 

1) կարմիր, կապույտ, սպիտակ գույներով

2) կարմիր, կանաչ, սպիտակ գույներով

3) կարմիր, կապույտ, նարնջագույն գույներով

 

Հարց 6. Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը`

 

1) Գյումրին է

2) Երևանն է

3) Էրեբունին է

 

Հարց 7. Ո՞վ է նշանակում նախարարին`

 

1) կուսակցությունները

2) Հանրապետության նախագահը

3) ՀՀ արդարադատության նախարարը

 

Հարց 8. Բոլորը հավասար են`

 

1) միմյանց առջև

2) օրենքի առջև

3) միայն դատարանի առջև

 

Հարց 9. Մարդը պարտավոր չէ ցուցմունք տալ`

 

1) հանցանք կատարած անձի դեմ

2) իր ընկերների դեմ

3) իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ

 

Հարց 10. Նշվածներից ո՞վ կարող է ընտրվել Հանրապետության նախագահ`

 

1) քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք

2) քսանհինգ տարին լրացած, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք` անկախ քաղաքացիությունից

3) քառասուն տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք

 

Հարց 11. Նշվածներից ո՞վ կարող է ընտրվել պատգամավոր`

 

1) քսանհինգ տարին լրացած, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք` անկախ քաղաքացիությունից

2) քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք

3) քսանհինգ տարին լրացած, վերջին երկու տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին երկու տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք

 

Հարց 12. Քանի՞ տարի ժամկետով է ընտրվում ՀՀ Ազգային ժողովը`

 

1) հինգ տարի ժամկետով

2) ցմահ

3) ութ տարի ժամկետով

 

Հարց 13. Նշվածներից որո՞նք են համարվում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներ`

 

1) շրջանները և գավառները

2) շրջանները

3) մարզերը և համայնքները

 

Հարց 14. Ո՞վ է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներքին քաղաքականությունը`

 

1) ՀՀ կառավարությունը

2) ժողովուրդը

3) դատարանը

 

Հարց 15. Ո՞վ է ընդունում պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին որոշումը`

 

1) ՀՀ Ազգային ժողովը` պատգամավորների առաջարկությամբ

2) ՀՀ վարչապետը` ՀՀ Ազգային ժողովի առաջարկությամբ

3) ՀՀ Ազգային ժողովը` ՀՀ կառավարության առաջարկությամբ

 

Հարց 16. Նշվածներից ո՞վ ունի անձնական ազատության իրավունք`

 

1) միայն ՀՀ քաղաքացին

2) յուրաքանչյուր ոք

3) ոչ ոք

 

Հարց 17. Նշվածներից ո՞վ ունի նամակագրության գաղտնիության իրավունք`

 

1) միայն ՀՀ քաղաքացին

2) յուրաքանչյուր ոք

3) ոչ ոք

 

Հարց 18. Նշվածներից ո՞վ ունի կրթության իրավունք`

 

1) յուրաքանչյուր ոք

2) միայն ՀՀ քաղաքացին

3) միայն լավ սովորողը

 

Հարց 19. Նշվածներից ո՞վ ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք`

 

1) յուրաքանչյուր ոք

2) միայն ՀՀ քաղաքացին

3) ոչ ոք

 

Հարց 20. Նշվածներից ո՞վ ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք`

 

1) միայն ՀՀ քաղաքացին

2) յուրաքանչյուր ոք

3) ոչ ոք

 

Հարց 21. ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն`

 

1) յուրաքանչյուր ոք

2) ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած օտարերկրացիները

3) ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած ՀՀ քաղաքացիները

 

Հարց 22. Նշվածներից ո՞վ ունի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք

 

1) միայն ՀՀ քաղաքացին

2) յուրաքանչյուր ոք

3) ոչ ոք

 

Հարց 23. Նշվածներից ո՞վ ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք`

 

1) միայն ՀՀ քաղաքացին

2) յուրաքանչյուր ոք

3) ոչ ոք

 

Հարց 24. Նշվածներից ո՞վ ունի մտքի ազատության իրավունք`

 

1) միայն ՀՀ քաղաքացին

2) յուրաքանչյուր ոք

3) ոչ ոք

 

Հարց 25. Մտավոր սեփականությունը պաշտպանվում է`

 

1) ազգային անվտանգության մարմնի որոշմամբ

2) օրենքով

3) կուսակցությունների որոշումներով

 

Հարց 26. Նշվածներից ո՞վ է պարտավոր օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ պաշտպանությանը`

 

1) ՀՀ քաղաքացին

2. յուրաքանչյուր ոք

3) ոչ ոք

 

Հարց 27. ՀՀ կառավարությունը կազմված է`

 

1) ՀՀ վարչապետից, ՀՀ փոխվարչապետերից և ՀՀ նախարարներից

2) ՀՀ վարչապետից, ՀՀ նախարարներից

3) ՀՀ վարչապետից և ՀՀ մարզպետներից

 

Հարց 28. Ի՞նչ կարգով են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերում ազգությամբ հայերը`

 

1) պարզեցված

2) ընդհանուր

3) առանց որևէ կարգի

 

Հարց 29. Ո՞վ է հրավիրում և վարում ՀՀ կառավարության նիստերը`

 

1) ՀՀ Ազգային ժողովի նախագահը

2) ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը

3) ՀՀ վարչապետը

 

Հարց 30. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվում է`

 

1) ՀՀ կառավարության կողմից

2) ՀՀ սահմանադրական դատարանի կողմից

3) հանրաքվեի միջոցով

 

Հարց 31. Ու՞մ կողմից է ընտրվում Հանրապետության նախագահը`

 

1) ժողովրդի

2) ՀՀ Ազգային ժողովի

3) ՀՀ կառավարության

 

Հարց 32. Ո՞վ իրավունք ունի առաջադրելու Հանրապետության նախագահի թեկնածու`

 

1) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը

2) ՀՀ վարչապետը

3) ՀՀ Ազգային ժողովի նախագահը

 

Հարց 33. Ո՞վ է ընտրում վարչապետին`

 

1) ժողովուրդը

2) ՀՀ մարզպետները և ՀՀ նախարարները

3) ՀՀ Ազգային ժողովը

 

Թեստը

    հանձնեց  __________________     _______________________

              (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

 

Թեստը

ընդունեց __________________ _________________ _______________________

              (ստորագրությունը)     (պաշտոնը)       (անունը, ազգանունը)

 

_________ ______________ 20____ թ.»:

 

(ձևը խմբ. 03.05.18 թիվ 529-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.08.2007
N 1040-Ն
Որոշում