ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2022 թվականի N 1001-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 235-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2022 թվականի մարտի 10-ի թիվ 05100020/100322/0002407 հայտարարագրով ձևակերպված 2008 թվականի արտադրության, WV2ZZZ7HZ8H114450 նույնացման համարով «Վոլքսվագեն Տ5» (VOLKSWAGEN T5) մակնիշի շտապ օգնության մեքենան ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շտապ օգնության մեքենայի պետական հաշվառման աշխատանքների իրականացումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հաշվառման աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված շտապ օգնության մեքենան գույքի անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա հանձնել «Ճամբարակի ԱԿ» փակ բաժնետիրական ընկերությանը` բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի
Երևան