Սեղմել Esc փակելու համար:
«ՍԵՎԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԵՎԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2022 թվականի N 990-Ա

 

«ՍԵՎԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 145-րդ հոդվածի 1-ին մասը և Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը` «Հրաժարում` հօգուտ պետության» թիվ 05100010/070222/0007448 մաքսային հայտարարագրով մաքսային ընթացակարգով հանձնված` 5293114 դրամ մաքսային արժեքով, 315 կգ բրուտտո քաշով, սպորտային առագաստանավեր OPTIMIST` թվով 5 հատ, 139673 դրամ մաքսային արժեքով, 5 կգ բրուտտո քաշով սպորտային առագաստանավի` երկշերտ, անջրաթափանց ծածկոցներ` թվով 5 հատ, 404569 դրամ մաքսային արժեքով, 55 կգ բրուտտո քաշով անվասայլակներ նախատեսված սպորտային առագաստանավերի համար` թվով 5 հատ (այսուհետև` գույք) սեփականության իրավունքով հանձնել «Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 35.210.01003):

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գույքը հանձնել «Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` վերջինիս հետ կնքելով գույքի հանձնման-ընդունման ակտ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.06.2022
N 990-Ա
Որոշում