ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 2022 թվականի N 717-Ա
ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, 05100010/040422/0023078 ապրանքների հայտարարագրով հօգուտ պետության հրաժարված գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման ընթացքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մայիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի մայիսի 19-ի
N 717-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Ընդհա-|Մաքսային |Տե-|Գույքն |
|ը/կ| |նուր |արժեքը |ղե-|ստացողը |
| | |բրուտ-|(դրամ) |րի | |
| | |տո | |քա-| |
| | |քաշը | |նա-| |
| | |(կգ) | |կը | |
|___|_______________________________|______|__________|___|___________|
|1. |«Կամազ 4308» ա/մ-ի ամրաշրջանակ`|4,355 |19,958,800|3 |ՀՀ արտակարգ|
| |տեղադրված շարժիչով, փոխանցման | | | |իրավիճակ- |
| |տուփով, ընթացային մասերով | | | |ների |
| |(առանց խցիկի և թափքի), 2015 թ.| | | |նախարարու- |
| |արտ., VIN:XTC430805F1316334, | | | |թյուն |
| |շարժիչի համար` 86040500 | | | | |
|___|_______________________________|______|__________| | |
| |Առջևի թափարգել (բամպեր) |50 |120,670 | | |
| |«Կամազ 4308» բեռնատարի համար | | | | |
|___|_______________________________|______|__________| | |
| |Ձևափոխված կապոտ «Կամազ 4308» |50 |115,843 | | |
| |բեռնատարի համար | | | | |
|___|_______________________________|______|__________|___|___________|
| |Ընդամենը |4,455 |20,195,313|3 | |
._____________________________________________________________________.