ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 2022 թվականի N 704-Ա
ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածները և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, N 05100010/250322/0020785 ապրանքային հայտարարագրով Լեհաստանի Հանրապետության «Շիբիցկի» ընկերության կողմից հանձնված «MAGIRUS-DEUTZ» մակնիշի տրանսպորտային միջոցը (համաձայն ապրանքային հայտարարագրի` 1 հատ, թողարկվել է 1982 թվականին, նույնացման համարը` VIN-4900112850, բրուտտո քաշը` 6.965, մաքսային արժեքը` 567.400 դրամ. այսուհետ` գույք), փոխանցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե` գույքի անհատույց փոխանցման նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել գույքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» N 1990-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մայիսի
Երևան