Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2022 թվականի N 449-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը` թիվ 05100010/150322/0018104 ապրանքների հայտարարագրով «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հանձնված` 11,948,515 դրամ մաքսային արժեքով, 470 կգ բրուտտո քաշով գույքից`

1) 2000 հատ մեկանգամյա օգտագործման դեմքի դիմակները, 1000 հատ դեմքի պաշտպանիչ պլաստմասսայե դիմակները, 500 զույգ ռետինե ձեռնոցները` մեկանգամյա օգտագործման, ոչ ստերիլ և 100 հատ էլեկտրոնային ջերմաչափերը փոխանցել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը.

2) 1000 հատ մեկանգամյա օգտագործման բժշկական պաշտպանիչ հագուստը` նրբաթաղիքից, 500 զույգ ռետինե ձեռնոցները` մեկանգամյա օգտագործման, ոչ ստերիլ և 400 հատ էլեկտրոնային ջերմաչափերը փոխանցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 օրվա ընթացքում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե` գույքի անհատույց փոխանցման նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում ապահովել սույն որոշման 1-ին կետի`

1) 1-ին ենթակետով սահմանված գույքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը.

2) 2-րդ ենթակետով սահմանված գույքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գույքի փոխանցումից հետո 5 օրվա ընթացքում, ըստ կարիքների և նպատակահարմարության, նախարարության ենթակա միասնական սոցիալական ծառայության և պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագրեր:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գույքի փոխանցումից հետո 5 օրվա ընթացքում, ըստ կարիքների և նպատակահարմարության, նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագրեր:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.04.2022
N 449-Ա
Որոշում