ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 2022 թվականի N 609-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Լուսաղբյուր համայնք, 1-ին փողոց, 22 հողամաս հասցեում գտնվող, 06-046-0020-0019 կադաստրային ծածկագրով, 0.317 հա մակերեսով, 690426 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին` Լուսաղբյուր գյուղում 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ կառուցելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի հետ կնքել հողամասի նվիրաբերության պայմանագիր և ապահովել հողամասի հանձնում-ընդունումը, պայմանագրում սահմանելով, որ`
1) համայնքը պարտավորվում է հողամասն օգտագործել բացառապես 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզի կառուցման նպատակով.
2) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում` նվիրաբերությունը կհամարվի վերացված, և Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը` դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին` առանց դրանց արժեքի հատուցման պահանջի.
3) պայմանագրից բխող նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են վճարման` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մայիսի
Երևան