Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ...

 

10.12.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 2020 թվականի N 2003-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 17-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման 2-րդ կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին գլխի վերնագրում և 1-ին կետում «ընդհանուր» բառը փոխարինել «մասնակի» բառով.

2) 2-րդ կետը «պլանը» բառից հետո լրացնել «` ըստ զինված ուժերի կիրառման համար անհրաժեշտ ռազմավարական ուղղությունների» բառերով.

3) 3-րդ կետում «, այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը» բառերը փոխարինել «մասնակի» բառով.

4) 4-րդ կետը «զորակոչ» բառից հետո լրացնել «` ըստ զինված ուժերի կիրառման համար անհրաժեշտ ռազմավարական ուղղությունների համալրման անհրաժեշտության» բառերով.

i

5) 5-րդ կետը «պահեստազորայինների» բառից հետո լրացնել «` ըստ զինված ուժերի կիրառման համար անհրաժեշտ ռազմավարական ուղղությունների համալրման անհրաժեշտության,» բառերով, իսկ «և այլ զորքերի» բառերը հանել:

2. Սահմանել, որ`

1) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը փուլային կարգով իրականացվում են զորահավաքային զորակոչի միջոցով զինված ուժերում զորահավաքային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների զորացրումը և ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցների վերադարձն այդ մարմիններին` ըստ զինված ուժերի կիրառման համար անհրաժեշտ ռազմավարական ուղղություններում համալրման և ապահովման կարիքների վերացման անհրաժեշտության.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում են զորահավաքային զորակոչի միջոցով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերում զորահավաքային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների զորացրումը և ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցների վերադարձն այդ մարմիններին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից` անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. դեկտեմբերի 10 
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.12.2020
N 2003-Ն
Որոշում