Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.06.1996  -ից մինչեւ     -ը:
 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 1996 թ. թիվ 369

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

/1-ին կետն ուժը կորցրել է 16.12.97 թիվ 596 որոշում/

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայկական ԽՍՀ պետշինին առընթեր ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 500, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 50, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության մասին» թիվ 157, 1992 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի մասին» թիվ 229 որոշումները և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կենտրոնական ապարատի ժամանակավոր կառուցվածքի հաստատման մասին» թիվ 309 որոշման 1-ին կետը:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1996 թ.

հունիսի 25-ի թիվ 369

որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

/ ուժը կորցրել է 16.12.97 թիվ 596 որոշում/

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Նախարարությունը պատասխանատվություն է կրում բնագավառում տիրող վիճակի և դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական ու կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, բնագավառում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:

3. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները

 

4. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, շինարարական ինդուստրիայի և շինանյութերի արտադրության, բնակարանային-կոմունալ տնտեսության, գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառների` (այսուհետև` բնագավառ) գործունեության կառավարումն ու կարգավորումը, դրանց հեռանկարային զարգացման ուղղությունների որոշումը.

բ) բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակումը.

գ) ճարտարապետական ու շինարարական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (շինարարական նորմեր, պետական ստանդարտներ, հրահանգներ, հանձնարարականներ և այլ փաստաթղթեր) միասնական համակարգի մշակումն ու հաստատումը.

դ) բնագավառին վերաբերող` Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի բաժինների մշակումը.

ե) սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրից բխող` հանրապետության տարածքի քաղաքաշինական զարգացման ծրագրի հատակագծման, արտադրողական ուժերի տեղաբաշխման և տարաբնակեցման նախագծերի մշակման ապահովումը, այդ ծրագրերի ու նախագծերի սահմանված կարգով հաստատումից հետո դրանց իրականացման աշխատանքներին մասնակցությունը.

զ) բնակավայրերի և գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերի իրականացման հսկողության ապահովումն ու կառուցապատման գործընթացի կարգավորումը.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինության նպատակով հողամասերի հատկացումների համաձայնեցումը.

ը) տարածքային ճարտարապետական-քաղաքաշինական ծառայությունների մեթոդական ղեկավարումը.

թ) քաղաքաշինության նպատակով օգտագործվող հողային ֆոնդի արդյունավետ և նպատակային օգտագործման երաշխիքների ստեղծման ապահովումը.

ժ) բնագավառի միասնական տեխնիկական քաղաքականության վարումը և այդ աշխատանքների կատարման համակարգումը հանրապետության տարածքում.

ի) շահագործվող բնակելի, հասարակական, արդյունաբերական շենքերի, էներգետիկական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական, ոռոգման և այլ ինժեներական կառուցվածքների տեխնիկական վիճակի ուսումնասիրման, վկայագրավորման, տվյալների տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքների համակարգումը.

լ) հանրապետության տարածքում սեյսմակայուն շինարարության նպատակով կատարվող ինժեներաերկրաբանական, հետախուզական, բնակավայրերի միկրոսեյսմաշրջանցման, տարածքների ինժեներական պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների ղեկավարումն ու ապահովումը.

խ) արտակարգ իրավիճակներում շենքերի և կառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատմանը և հասցված վնասների ու վերականգնման աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերի չափի որոշմանը մասնակցությունը.

ծ) ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) տեղագրագեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների կատարման համար թույլտվություն տալը և հսկողության իրականացումը.

կ) հանրապետության տարածքում կատարված տեղագրագեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հաշվառման ու դրանց արդյունքով ստացված նյութերի և տվյալների կենտրոնացման իրականացումը.

հ) ավարտված տեղագրագեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պետական ընդունման իրականացումը.

ձ) տեղագրագեոդեզիական, քարտեզագրական և օդատիեզերական աշխատանքների արդյունքով ստացված նյութերի ու տվյալների հաշվառման, պահպանման, հատկացման, օգտագործման և պատճենահանման կարգի հսկողության իրականացումը.

ղ) շինարարական և բնակարանային շուկայի զարգացման քաղաքականության, համակարգի գործունեությանը նպաստող արդյունավետ մեխանիզմների մշակումը և դրանց իրականացման վերահսկողության ապահովումը.

ճ) բնագավառի մարկետինգի կազմակերպման և շինարարական շուկայի կոնյուկտուրայի ու հեռանկարների կանխատեսման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովումը.

մ) բնագավառի հարկային քաղաքականության մշակմանը մասնակցությունը և սահմանված կարգով առաջարկությունների ներկայացումը.

յ) բնագավառին /այդ թվում` սեյսմակայուն շինարարությանը/ վերաբերող հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների կատարման կազմակերպումն ու համակարգումը.

ն) քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների կողմից կատարվող նախագծային ու շինարարական աշխատանքների և շինարարական ինդուստրիայի արտադրանքի որակի ապահովման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

շ) քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննության կազմակերպումը.

ո) կապիտալ շինարարության պետական ծրագրերի սահմանված կարգով մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը.

չ) պետական պատվերով կառուցվող օբյեկտների կապալառուների ընտրության մրցույթի արդյունքների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

պ) հանրապետության բնակավայրերի (բացառությամբ Երևան քաղաքի) մայրագծերով ջրամատակարարման և ջրահեռացման ապահովումը.

ջ) իր իրավասության սահմաններում կոմունալ տնտեսության ծառայությունների սակագների կարգավորումը.

ռ) բնագավառի մասնագիտական կադրերի պատրաստմանը մասնակցությունը և կադրերի վերապատրաստման համակարգի կատարելագործման ապահովումը.

ս) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը.

վ) իր իրավասության սահմաններում բնագավառի պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհմանը և ապապետականացմանը մասնակցությունը.

տ) բնագավառում հավաստագրման /սերտիֆիկացման/ և լիցենզավորման ուղղությամբ տարվող աշխատանքների ղեկավարումը.

ր) բնագավառին վերաբերող ամփոփ հաշվետվությունների կազմումը և համապատասխան պետական մարմիններին սահմանված կարգով ներկայացումը.

ց) օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման տարածքային մարմինների համապատասխան բաժինների, դրանց ենթակա կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեության տեսչական ստուգումների իրականացումը.

ու) պետական մասնակցությամբ ձեռնարկությունների պետական բաժնեմասի կառավարման մասնակցությունը:

 

III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

5. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև իր ենթակայության պետական կառավարման հանրապետական մարմինների ու դրանց ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ամբողջությունը:

6. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային ծրագրին համապատասխան:

Նախարարության աշխատանքային ծրագրերը կազմվում են յուրաքանչյուր տարվա համար:

7. Նախարարությունը բնագավառին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:

8. Նախարարությունը համակարգի պետական կառավարման հանրապետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:

9. Նախարարությունը`

ա/ ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ/ մյուս նախարարությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ ու հրահանգներ.

գ/ ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան բնագավառում, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ մշակում է առաջարկություններ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ/ սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե/ իր իրավասության սահմաններում կասեցնում, վերացնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հրամաններն ու հրահանգները:

10. Նախարարությունը բնագավառի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի, որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

11. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

12. Նախարարը`

ա/ պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ/ սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար.

գ/ կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

դ/ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

ե/ հավանություն է տալիս ենթակա պետական կառավարման հանրապետական մարմինների կանոնադրությունների նախագծերին.

զ/ հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների կանոնակարգերը, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.

է/ առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.

ը/ կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

թ/ կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ:

13. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը:

14. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության և համակարգի այլ ղեկավար աշխատողներ:

15. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում բնագավառի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեության այլ հարցեր, քննարկում է համակարգի, ենթակա պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարողական կարգապահության, ղեկավար կադրերի ընտրության հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է նախարարության վարչությունների և բաժինների, նախարարության համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը, այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, բնագավառում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած նախարարության, հանրապետության գիտահետազոտական, նախագծային ինստիտուտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, շինարարական ինդուստրիայի և շինությունների արտադրության կազմակերպությունների ներկայացուցիչներից, բնագավառի բարձր որակավորում ունեցող մասնագետներից, օտարերկրյա գիտական փորձագետներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը:

17. Քաղաքաշինության և ճարտարապետության զարգացման ուղիները քննարկելու, քաղաքաշինական միասնական քաղաքականություն ձևավորելու, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրերն ու նախագծերը, հանրապետական նշանակության կառույցների նախագծերը քննարկելու և դրանցից բխող հանձնարարականները մշակելու համար նախարարությունում ստեղծվում է ճարտարապետաքաղաքաշինական խորհուրդ` բաղկացած նախարարության, Հայաստանի ճարտարապետների միության, Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներից, բնագավառի բարձր որակավորում ունեցող մասնագետներից:

Ճարտարապետաքաղաքաշինական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը:

18. Նախարարությունը մասնակցում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:

19. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները:

20. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին սահմանված կարգով դուստր ձեռնարկություններ հիմնադրելու (լուծարելու) և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար:

21. Նախարարությունը համաձայնություն է տալիս համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցիչների տեղաբաշխման համար:

22. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:

23. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:

24. Նախարարությունն իրականացնում է համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրա կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:

25. Նախարարության կենտրոնական ապարատի ֆինանսավորումն իրականացվում է միայն պետական բյուջեի միջոցների հաշվին:

26. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 Թ. ՀՈՒՆԻՍԻ

25-Ի ԹԻՎ 369 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

/ ուժը կորցրել է 16.12.97 թիվ 596 որոշում/

 

._____________.           .___________.       ._______________.

| ՆԱԽԱՐԱՐԻ    |___________|  ՆԱԽԱՐԱՐ  |_______|    ԿՈԼԵԳԻԱ    |

|ԱՇԽԱՏԱԿԱԶՄ   |    |      .___________.   |   ._______________.

._____________.    |           |          |

._____________.    |           |          |   ._______________.

|ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ|    |           |          |   | ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ|

|ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ|____.           |          .___|    ԽՈՐՀՈՒՐԴ   |

|   ՄՇԱԿՄԱՆ   |                |              ._______________.

| ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ |                |

._____________.                |

|

._____________________________________________________________.

|               |                     |                       |

.______________.    .__________.          .__________.                 |

|ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱ-  |    | ՆԱԽԱՐԱՐԻ |          | ՆԱԽԱՐԱՐԻ |                 |

|ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ |____|  ԱՌԱՋԻՆ  |__________|  ԱՌԱՋԻՆ  |                 |

|  ԽՈՐՀՈՒՐԴ    |    | ՏԵՂԱԿԱԼ  |          | ՏԵՂԱԿԱԼ  |                 |

.______________.    .__________.          .__________.                 |

|                     |                       |

.__.        ._________.                       |

.__________________.  |        |   ._______________.             |

|  ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ    |  |        |___|  ԿԱԴԱՍՏՐԻ     |             |

| ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ  |  |        |   | ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ   |             |

|  ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ    |__|        |   ._______________.             |

|  ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ   |  |        |                                 |

|   ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ    |  |        |   ._______________.             |

.__________________.  |        |   | ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ- |             |

.__________________.  |        |   |  ԿՈՄՈՒՆԱԼ     |             |

| ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ-|  |        .___| ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ   |             |

|ՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ|  |            | ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ   |             |

|   ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ    |__|            ._______________.             |

.__________________.  |                                          |

.__________________.  |                                          |

| ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ   |  |                                          |

|  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ     |__.                                          |

.__________________.                                             |

|

.________________________________________________________________.

|                  |                  |                   |

|                  |                  |                   |

.__________.        .__________.      .___________.        .__________.

| ՆԱԽԱՐԱՐԻ |        | ՆԱԽԱՐԱՐԻ |      |  ՆԱԽԱՐԱՐԻ |    .___| ՆԱԽԱՐԱՐԻ |

| ՏԵՂԱԿԱԼ  |____.   | ՏԵՂԱԿԱԼ  |      |  ՏԵՂԱԿԱԼ  |__. |   | ՏԵՂԱԿԱԼ  |

.__________.    |   .__________.      .___________.  | |   .__________.

|        .___________.               | |

.______________. |  ._______________. |._____________.| |  .___________.

|ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ| |  |ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ   | ||ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ|| |  |ՄԱՐԿԵՏԻՆԳԻ |

|              |_|  | ԶԱՐԳԱՑՄԱՆ     |_||ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ|| |  |ԵՎ ՏԵՂԵԿԱՏ-|

| ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  | |  | ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ   | || ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ || |__|ՎՈՒԹՅԱՆ    |

.______________. |  ._______________. |._____________.| |  |ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ|

.______________. |  ._______________. |._____________.| |  .___________.

|ԿԱՊԻՏԱԼ       | |  |ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ  | ||ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ || |  .___________.

|ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ |_|  |ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ | ||ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ || |  |ԱՐՏԱԴՐԱԿԱՆ |

| ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  | |  |ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ|_||ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ|| .__|ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ|

.______________. |  |  ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ  | || ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ||    .___________.

.______________. |  ._______________. |._____________.|

|ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ   | |  ._______________. |._____________.|

| ՆՈՐՄԱՆԵՐԻ    |_.  |ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ  | ||ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱ-||

|ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ   |    |ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ|_.| ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ |.

.______________.    |  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  |  ._____________.

._______________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.06.1996
N 369
Որոշում