Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ...

 

05.08.2020 -

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 2020 թվականի N 1264-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2019 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը` համաձայն NN 1, 2, 2.1, 2.2 և 2.3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների և այլ պետական մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

1) ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2019 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը.

2) ձեռնարկել միջոցներ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ` դրա մասին մեկամսյա ժամկետում իրազեկելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2020 թ. հուլիսի 31
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի հուլիսի 30-ի
N 1264-Լ որոշման

 

«Հաստատում եմ»
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար
Ատոմ Ջանջուղազյան
-----------------------------
«» --------------2020 թվական

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը (այսուհետ` Վարչություն) կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում առաջնորդվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով, ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության կարգով, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրությամբ, ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի N 207-Ն որոշմամբ:

i

Վարչությունը` ՀՀ վարչապետի 2019 թվականի հունվարի 17-ի N 40-Ա որոշմամբ հաստատված` ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության 2019 թվականի ծրագրի շրջանակներում (այսուհետ` Ծրագիր) 2019 թվականի ընթացքում իրականացրել է ՀՀ պետական կառավարման մարմինների և տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման, ՀՀ պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության և ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության ստուգումներ:

Իրականացված ստուգումներով ընդգրկվել են նաև պետական և 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ ընկերություններում ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության հարցերը:

Վարչության կողմից 2019 թվականին համապատասխան ստուգումներ են իրականացվել նաև ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարականների հիման վրա, ինչպես նաև ՀՀ վարչապետի որոշումների համաձայն վարչության աշխատակիցները մասնակցել են ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ մարմիններում իրականացված ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգումներին:

Հաշվետու ժամանակաշրջանում, բացի վերը նշված ծրագրային և հատուկ հանձնարարականներով իրականացված ստուգումներից, ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում վերջիններիս պահանջով և կայացրած որոշումներով առաջադրած հարցերի շրջանակներում տարբեր կազմակերպություններում իրականացվել են համապատասխան ստուգումներ:

 

II. 2019 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության 2019 թվականի ծրագրով նախատեսված թվով 25 ստուգումներից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են թվով 13-ը, ընդ որում թվով 4 ստուգումներ (ՀՀ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզպետարաններ, ՀՀ արդարադատության նախարարություն և «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ) ավարտվել ու ամփոփվել են 2020 թվականի 1-ին եռամսյակում և վերջիններիս արդյունքները սույն հաշվետվության մեջ չեն արտացոլվել:

ՀՀ իրավապահ մարմինների պահանջով 2019 թվականին իրականացվել են թվով 9 ստուգումներ, որից թվով 3-ը («Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, «Վիոլիա Ջուր» ՓԲԸ և «Գավաթ» ՍՊԸ) սկսվել են դեռևս 2018 թվականից:

ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականներով 2019 թվականին Վարչության կողմից իրականացվել են թվով 4 ստուգումներ:

ՀՀ վարչապետի որոշումներով 2019 թվականին Վարչության աշխատակիցները մասնակցել են ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ մարմիններում իրականացված թվով 7 ստուգումների, մասնավորապես, ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժանմունքի (ք. Մոսկվա), Բելառուսի Հանրապետությունում տեղակայված ԱՊՀ գործադիր կոմիտեի գլխավոր գրասենյակի (ք. Մինսկ), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ք. Մոսկվա), Եվրասիական տնտեսական միության դատարանի (ք. Մինսկ), ԱՊՀ տնտեսական դատարանի (ք. Մոսկվա), ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի (ք. Մոսկվա) և ՀԱՊԿ Քարտուղարության ու Միացյալ շտաբի (ք. Մոսկվա) ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներին:

Այսպիսով, 2019 թվականի ընթացքում Վարչության կողմից իրականացվել են ընդամենը թվով 26 ստուգումներ, որոնցից թվով 4-ի մասով ստուգումներն ավարտվել և արդյունքներն ամփոփվել են 2020 թվականի 1-ին եռամսյակում, բացի այդ վարչության աշխատակիցները մասնակցել են միջպետական համաձայնագրերով ստեղծված մարմիններում իրականացված թվով 7 ստուգումների:

2019 թվականի ընթացքում Վարչության կողմից իրականացված և ավարտված ստուգումներով արձանագրվել են 63,204.7 մլն. դրամի խախտման փաստեր, որից վերականգնման (վերաձևակերպման) է առաջարկվել 4,612.9 մլն. դրամը: Վերականգնման չառաջարկված 58,591,8 մլն. դրամից (63,204.7-4,612.9)57,964.2 մլն. դրամն իրավապահ մարմինների պահանջով և նրանց կողմից կայացրած որոշումներով առաջադրած հարցերի շրջանակներում կատարված ստուգումներով արձանագրված խախտման փաստերն են (մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում, ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, ՀՀ ոստիկանությունում և այլն), որոնց դեպքում վերականգնման ենթակա գումարի մեծությունը հնարավոր կլինի որոշել քրեական գործերով վարույթներն ավարտվելուց և դատարանի համապատասխան` սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած, վճիռների առկայության դեպքում:

Մնացած 627,6 մլն. դրամը (58,591.8-57,964.2) վերականգնման չի առաջարկվել, քանի որ դրանք իրենցից ներկայացնում են ոչ նպատակային, ոչ արդյունավետ ծախսեր, անորակ աշխատանքներ, «Գնումների մասին» օրենքի պահանջների խախտումներ և այլն:

Վերականգնման (վերաձևակերպման) առաջարկված 4,612.9 մլն. դրամից 606.9 մլն. դրամը ենթակա է մուտքագրման ՀՀ պետական բյուջե, 1,334.7 մլն. դրամի չափով ենթակա է պակասեցման ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորումը, 422.0 մլն. դրամը ենթակա է վերականգնման կազմակերպությունների հաշվին, իսկ 2,249.3 մլն. դրամը ենթակա է հաշվառմամբ վերաձևակերպման:

Հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է ընդամենը 443.7 մլն. դրամ (այդ թվում 126.6 մլն. դրամը` 2019 թվականին կատարված ստուգումներով արձանագրված գումարներից, իսկ 317.1 մլն. դրամը` նախորդ տարիներին իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից):

2019 թվականին վերականգնված 443.7 մլն. դրամից 69.2 մլն. դրամը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե, 371.8 մլն. դրամի չափով պակասեցվել է բյուջետային ֆինանսավորումը, իսկ 2.7 մլն. դրամ մուտքագրվել է կազմակերպությունների հաշիվներին:

Վարչության կողմից կատարված ստուգումներով արձանագրված գումարներից 2019 թվականի ընթացքում վերականգնված կամ վերաձևակերպված գումարների վերաբերյալ տեղեկատվությունն ըստ առանձին տարիների ներկայացվում է ստորև.

 

(հազ. դրամ)

Արձանագրման տարեթիվ Վերականգնվել կամ վերաձևակերպվել է
Ընդա-
մենը
Վերականգնվել է ՀՀ պետական բյուջե Աշ-
խա-
տան-
քով
Պակա-
սեցվել է ֆինանսա-
վորումից
Վերա-
կանգնվել է համայն-
քային բյուջե
Աշ-
խա-
տան-
քով
Վերականգնվել է կազմակեր-
պությունների հաշվին
1 2 3 4 5 6 7 8
2019 թվականին կատարված ստուգումներով վերականգնված գումար 126,636.3 28,708.1 - 95,229.8 - - 2,698.4
2018 թվականին կատարված ստուգումներով վերականգնված գումար 287,637.1 11,014.7 - 276,622.4 - - -
2017 թվականին կատարված ստուգումներով վերականգնված գումար 29,481.5 29,481.5 - - - - -
Ընդամենը
2019 թվականի ընթացքում վերականգնված գումար
443,754.9 69,204.3 - 371,852.2 - - 2,698.4

 

Ծանոթություն. Վերը նշված վերականգնումներից բացի 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում 2019 թվականին կատարված ստուգումներով արձանագրված գումարներից թվով 5 կազմակերպությունների կողմից վերականգնվել է ևս 86,559.2 հազ. դրամ:

 

2019 թվականի վերահսկողության արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության ընթացքում Վարչության կողմից բացահայտված խախտումները, թերությունները և բացթողումները հիմնականում առաջացել են վերահսկողության ներքո գտնվող մարմինների կողմից պետական միջոցների թերի կամ անարդյունավետ կառավարման և ոչ բավարար հսկողության արդյունքում:

Վերահսկողության արդյունքներով արձանագրված խախտումների և թերությունների վերացման ու ռիսկերի հետագա զսպման նպատակով յուրաքանչյուր ստուգման ավարտից հետո, ՀՀ ֆինանսների նախարարի կողմից համապատասխան առաջարկություններով գրություններ են հասցեագրվել ստուգված կազմակերպություններ և/կամ պատկան վերադաս մարմիններ:

i

Պատասխանատու մարմինների կողմից խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ ստացվող տեղեկատվության համաձայն համապատասխան պաշտոնատար անձանց տրվել են հանձնարարականներ, առանձին դեպքերում խախտում թույլ տված անձինք ենթարկվել են պատասխանատվության, արձանագրված գումարների մի մասը վերականգնվել է: Մեկ դեպքով կազմվել է պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց, մասնավորապես «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում ՀՀ պետական բյուջեի հանդեպ առաջացած շահութաբաժնի պարտավորությունը մարելու նպատակով ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N 169-Ա որոշման հիման վրա:

Ստացված տեղեկատվությունների վերլուծությունը և հաշվետվությունում արտացոլված տվյալները հիմք են տալիս եզրակացնելու, որ ինչպես վերահսկողության ներքո գտնվող կազմակերպությունները, այնպես էլ պատկան վերադաս մարմինները պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել ստուգումներով արձանագրված խախտումների և թերությունների վերացման, ռիսկերի հետագա զսպման, ինչպես նաև արձանագրված գումարների վերականգնման ուղղությամբ:

 

III. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

 

ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության 2019 թվականի ծրագրի շրջանակներում իրականացված և ավարտված թվով 9 ստուգումներով ընդհանուր առմամբ ընդգրկվել են թվով 1 նախարարություն (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն), թվով 1 ՀՀ կառավարության ենթակա մարմին (ՀՀ պետական եկամուտների կոմիտե), թվով 1 նախարարության ենթակա մարմին (ջրային կոմիտե), թվով 1 մարզպետարան (ՀՀ Արարատի մարզպետարան) և թվով 5 կազմակերպություններ: Նշված մարմիններում և կազմակերպություններում կատարված ստուգումներով արձանագրված խախտումների և թերությունների, ինչպես նաև դրանց վերացման գծով կատարված առաջարկների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացվում է ստորև.

 

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՈՎ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱՑՄԱՆ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

 

1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (նախկին ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասով)

 

Արձանագրվել է.

i

1. «Բույսերի պահպանության միջոցառումներ» ծրագրով ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 84,747.5 հազ. դրամ: ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 616-Ն որոշմամբ նախատեսված ծախսը ավելացվել է 21,853.0 հազ. դրամով և ճշտված գումարը կազմել է 106,600.5 հազ. դրամ: Նշված գումարի հաշվին ձեռք է բերվել Ռոդիֆակում Ս տեսակի 13000 կգ թունանյութ:

2017 թվականի ընթացքում փաստացի օգտագործվել է ընդամենը 9066,5 կգ Ռոդիֆակում Ս տեսակի թունանյութ 74,452.3 հազ. դրամ գումարով: Այսինքն, ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված 84,747.5 հազ. գումարը բավարար է եղել 2017 թվականի ընթացքում գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վտանգավոր վնասատուների` մկնանման կրծողների և անտառի վնասակար օրգանիզմների դեմ քիմիական պայքարի աշխատանքներն իրականացնելու համար և լրացուցիչ թունանյութի ձեռք բերման անհրաժեշտությունը չի հիմնավորվում: Նախորդ տարիներին փաստացի ծախսերի համեմատությամբ թունաքիմիկատների գծով ավել ձեռք բերումների արդյունքում չհիմնավորված դեբիտորական պարտքերի ու պահեստավորված միջոցների մնացորդները 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 9,596.5 հազ. դրամ:

2. «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի «Հակաանասնահամաճարակային միջոցառումների կազմակերպում» բաղադրիչով 2016-2018 թվականներին մշտապես գոյացել են էական տնտեսումներ:

Մասնավորապես` 2016-2018 թվականներին ՀՀ պետական բյուջեում նախատեսված 2,058,291.6 հազ. դրամի դիմաց փաստացի ծախսերը կազմել են ընդամենը 1,897,301.0 հազ. դրամ կամ չի ծախսվել 160,990.6 հազ. դրամ: Տնտեսված 160,990.6 հազ. դրամ գումարից 41,753.2 հազ. դրամը վերաբաշխումով նվազեցվել է ծրագրի ֆինանսավորումից և ուղղվել է այլ ծրագրերի ֆինանսավորմանը, 106,769.0 հազ. դրամը պետական բյուջեից չի ֆինանսավորվել, իսկ 12,468.4 հազ. դրամը փաստացի ծախսերից ավել վճարվել է «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուժասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ` ՊՈԱԿ):

Ավել վճարված 12,468.4 հազ. դրամից 8,604.3 հազ. դրամը նախորդ տարիներին (2016-2018 թվականներին) ՊՈԱԿ-ը վերադարձրել է ՀՀ պետական բյուջե:

2018 թվականին ՊՈԱԿ-ին փաստացի ծախսից ավել վճարված գումարը կազմել է 3,864.0 հազ. դրամ:

Ծրագրի «Կենսապատվաստուկների ձեռքբերում» բաղադրիչով նախորդ տարիներին փաստացի ծախսերից ավել գնումներ կատարելու արդյունքում 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ գոյացել է 94,426.9 հազ. դրամի պահեստավորված նյութերի մնացորդը, այդ թվում, առանձին ապրանքների գծով չհիմնավորված խոշոր քանակի ու գումարի մնացորդներ:

3. «Տոհմային երինջների ձեռքբերում» ծրագրով 2016-2018 թվականներին և 2019 թվականի 1-ին կիսամյակում տոհմային երինջների դիմաց տնտեսությունների ժամկետանց պարտքերը էականորեն աճել են և 2019 թվականի հունիսի 5-ի դրությամբ գոյացել է 1,209,612.6 հազ. դրամի ժամկետանց պարտքեր, այդ թվում` 1,031,917.9 հազ. դրամ ժամկետանց պարտքի մայր գումարը, 177,694.6 հազ. դրամը` հաշվարկված տույժերը:

4. «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների մատուցում» ծրագրով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության մասին պայմանագրերով 2016-2018 թվականներին ՊՈԱԿ-ին փաստացի ծախսերի համեմատ ՀՀ պետական բյուջեից ավել է վճարվել 13,690.8 հազ. դրամ:

i

5. «Օրգանիկ այգիների ստեղծում» ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի N 180-Ա որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 300.0 մլն. դրամ: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարությունների ու «Թամարա ֆրութ» ՓԲԸ-ի (այսուհետ` ՓԲԸ) միջև կնքվել է պայմանագիր, որով ՓԲԸ-ն պարտավորվել է իր արտադրական և այգեգործական բազայի հիման վրա ձևավորել ազնվամորու, մոշի, սև և կարմիր հաղարջի բարձր բերքատու տեսակի օրգանիկ տնկարան և ընտրված մենատնտեսների միջոցով ապահովել օրգանիկ այգիների հիմնադրումը և ստացված արտադրանքի մթերումը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի մայիսի 7-ի N 82-Ա հրամանով նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի կողմից իրականացված աուդիտի արդյունքում արձանագրվել են ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի N 180-Ա որոշման պահանջների խախտումներ, գյուղացիական տնտեսություններին սահմանվածից ավել սուբսիդիայի փոխհատուցումներ օրգանիկ այգիների անմխիթար վիճակ:

Նախարարության բուսաբուծություն և բույսերի պաշտպանության վարչության պետը որպես ՓԲԸ-ի կողմից կատարված փաստացի ծախս ներկայացրել է առանց ամիս ամսաթվի և առանց նախարարության ղեկավարության կողմից հաստատված երկկողմանի ստորագրված հաշվետվություններ, որոնց հիման վրա ՓԲԸ-ի 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ եղած պարտքը նվազեցվել է 47,038.2 հազ. դրամով, իսկ պարտքի մնացորդ գումարը` 26,661.8 հազ. դրամը 2018 թվականի մարտի 27-ին փոխանցվել է ՀՀ պետական բյուջե:

Նշվածի հիման վրա 2018 թվականի ապրիլի 12-ին կողմերի միջև կազմվել է համաձայնագիրը, որով կողմերի միջև կնքված պայմանագիրը համարվել է լուծված:

i

6. «ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրով 2004-2005 թվականներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռքբերված ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 54,310.7 հազ. դրամի նյութերի առկայության պայմաններում ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 59-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան համարակալման և հաշվառման աշխատանքներ չեն իրականացվել և 54,310.7 հազ. դրամը հաշվետվություններում ներկայացվել է որպես ՀՀ պետական բյուջեի հանդեպ դեբիտորական պարտքերի ու պահեստավորված միջոցների մնացորդ:

Նախարարության հանձնաժողովի 2017 թվականի ակտերով 51,030.2 հազ. դրամի ապրանքները որպես հետագա օգտագործման համար ոչ պիտանի դուրս են գրվել, իսկ 3,280.4 հազ. դրամի դեբիտորական պարտքը, չնայած ձեռնարկված միջոցներին, պարտատիրոջից` «Ուռվան» ՍՊԸ-ից չի գանձվել:

7. «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում» ծրագրով 2006 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Գավառի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» ԲԲԸ-ին վճարվել է 11,000.0 հազ. դրամ, սակայն վերջինս ծառայություններ չի մատուցել և նշված պարտքը 2018 թվականին դուրս է գրվել:

8. «Պետական աջակցություն ՀՀ խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության ու զարգացման իրականացմանը» ծրագրով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հիմնադրամին հատկացված գումարից չի ծախսվել 8,244.6 հազ. դրամ, սակայն ՀՀ պետական բյուջե է վերադարձվել ընդամենը 5,464.1 հազ. դրամը:

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հիմնադրամին հատկացված գումարներից պայմանագրերով չնախատեսված նպատակներով ծախսվել է 11,561.1 հազ. դրամ (հիմնադրամի և հիմնադրամի նախկին տնօրենի միջև կնքված հաշտության համաձայնագրով նախկին տնօրենին վճարել է 11,561.1 հազ. դրամ փոխհատուցում):

9. «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» ծրագրով Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման Հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունների համաձայն Հիմնադրամի պարտքը 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմել է 5,330.8 հազ. դրամ: Բացի այդ, հիմնադրամը «Սևանի իշխան» ՓԲԸ-ին տվել է 45,000.0 հազ. դրամի փոխառություն, որը ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ձևակերպվել է որպես փաստացի ծախս, այն դեպքում, որ նշված գումարը որպես փոխառություն ենթակա է «Սևանի իշխան» ՓԲԸ-ի կողմից Հիմնադրամին վերադարձման և փոխառության տրամադրումը չի հանդիսանում Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացում և հետևաբար նաև պայմանագրի առարկա:

10. «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» ծրագիր

i

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի արձանագրային որոշմամբ հաստատվել է գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման ծրագիրը: Ծրագրին պետական մասնակցությունը ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 516-Ն որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 700,000.0 հազ. դրամ: Հատկացված 700,000.0 հազ. դրամ գումարով նախատեսված 7 հատ տրակտորի, 7 հատ գութանի և 4 հատ ցանքս իրականացնող համալիր գյուղմեքենաների փոխարեն, փաստացի ձեռք են բերվել ընդամենը 298,572.3 հազ. դրամի թվով 7 հատ գութան և թվով 3 հատ տրակտոր կամ ծրագիրը կատարվել է թերի` 42.6%-ով:

i

Ավելին 298,572.3 հազ. դրամ արժեքով ձեռք բերված գյուղտեխնիկան իր նպատակին չի ծառայել` գտնվում է նախարարության ենթակայության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում և չի շահագործվում:

ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 1042-Ն որոշմամբ վարելահողերի օգտագործման արդյունավետության բարձրացման և աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերի ավելացման համար պետական աջակցություն իրականացնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 182,160.0 հազ. դրամ:

Որոշվել է աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված յուրաքանչյուր հեկտարի հաշվով 60000 դրամ անհատույց տրամադրել գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց` սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա, իսկ հողօգտագործողի կողմից տվյալ հողատարածքի փաստացի օգտագործման դեպքում` համայնքի ղեկավարի կողմից տրված համապատասխան տեղեկանքի հիման վրա: Անտեսելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Կարգի պահանջները` առանց սեփականության կամ վարձակալության իրավունքի վկայականի կամ համայնքի ղեկավարի համապատասխան տեղեկանքի վճարվել է 57,697.3 հազ. դրամ:

11. «ՀՀ հացահատիկային և հատիկաընդեղային որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացում» ծրագրի իրականացման համար ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում նախատեսվել է 117,766.6 հազ. դրամ, որից սերմնանյութի ձեռք բերման համար` 34,050.0 հազ. դրամ, իսկ սերմնաբուծական տնտեսություններից սերմնանյութի գնման համար 83,716.6 հազ. դրամ:

2018 թվականին փաստացի ծախսերը կազմել են 19,997.2 հազ. դրամ կամ նախատեսված գումարից չի ծախսվել 97,769.4 հազ. դրամ (117,766.6-19,997.2), կատարողականը կազմել է ընդամենը 17%:

i

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ձեռք է բերվել 5-ական տոննա հնդկացորենի, ոլոռի, ոսպի և սիսեռի սերմնանյութ և ամբողջությամբ բաշխել է սերմնաբուծական տնտեսությունների: ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 360-Լ որոշմամբ սահմանվել է, որ տնտեսություններին տրամադրված սերմացուն ենթակա է վերադարձման 1:2 փոխհարաբերությամբ սերմանյութի կամ 1:1 փոխհարաբերությամբ դրամական արժեքի տեսքով:

Առ 2019 թվականի հունիսի 30-ը տնտեսությունները 1:2 հարաբերակցությամբ համապատասխան մարզպետարանների տնօրինմանն են հանձնել 6765 կգ սերմացու (արժեքը պայմանագրային գնով կկազմի 2,224.1 հազ. դրամ) և 1:1 փոխհարաբերությամբ ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության հաշվեհամարին են մուծել ընդամենը 287.5 հազ. դրամ:

Վերադարձման ենթակա սերմացուի քանակը կազմում է 31817.5 կգ:

12. «Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն» ծրագրի իրականացման համար ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով ծախս է նախատեսվել 195,000.0 հազ. դրամ: Ծրագրի առաջին բաղադրիչով (12,485.9 հազ. դրամ) նախատեսվել է աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, սիսեռի, առվույտի ու կորնգանի առաջնային սերմնաբուծության կազմակերպման նպատակով գյուղատնտեսական գոտիներում հիմնել 3.145 հա տնկարաններ, իսկ երկրորդ բաղադրիչը (182,514.1 հազ. դրամ) նախատեսվել է որպես արտերկրից ներկվող և տեղական արտադրողից ձեռք բերվող սերմացուի համար տրամադրվող սուբսիդիան:

Առաջին բաղադրիչով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից սուբսիդավորվողների հետ կնքած պայմանագրերում տնկարանների հիմնադրման ժամկետներ չսահմանելու արդյունքում առ 2019 թվականի հուլիսի 1-ը կազմակերպությունները նախարարությանը չեն ներկայացրել տեղեկատվություն` առաջին տարվա տնկարանի հիմնադրման աշխատանքների վերաբերյալ:

Ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսված արտերկրից ներկրվելիք և տեղական արտադրողից ձեռք բերվող սերմացուի համար նախարարության կողմից դեռևս որևէ գործողություն չի իրականացվել` մրցույթ չի հայտարարվել, պայմանագրեր չեն կնքվել, վճարումներ չեն կատարվել:

Վերը նշվածների արդյունքում 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ծրագրի կատարողականը կազմում է 0%:

13. ՀՀ ագրարային հատվածում նախատեսվել է պետական աջակցության իրականացումով պայմաններ ստեղծել ագրոպարենային ոլորտի կայունացման, հետագա զարգացման ու աշխատանքի արտադրողականության բարձրացման, գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար բարենպաստ պայմանների ստեղծման, իրական եկամուտների ավելացման, հիմնական պարենամթերքների ինքնաբավության և պարենային անվտանգության մակարդակի բարձրացման համար: Մասնավորապես, նախատեսվել է ապահովել վարկերի, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող կարևորագույն նյութական ռեսուրսների մատչելիություն, արդիական տեխնոլոգիաների ներդրման, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգային մեխանիզմներով մատակարարման, ինտենսիվ այգեգործության խթանման, կաթիլային ոռոգման ու հակակարկտային ցանցերի ներդրման իրականացում:

Առանձին խնդիրների (կաթիլային ոռոգման համակարգերի ներդրում, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների` հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի մատչելիության մակարդակի բարձրացում, մատչելի մեխանիզմներ` ֆինանսական վարձակալությամբ, լիզինգով ագրոպարենային ոլորտի տեխնիկական միջոցների մատակարարում, գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին և գյուղատնտեսական մթերքների վերամշակող սուբյեկտներին վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման մեխանիզմների կիրառում, հակակարկտային ցանցերի ներդրում և այլն) լուծման նպատակով ՀՀ պետական բյուջեում նախատեսվել են համապատասխան գումարներ:

Սակայն ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարներն անբավարար են իրացվել, ցածր է եղել շահառուների ներգրավվածությունը:

Թերակատարումները հիմնականում պայմանավորված են դրանց իրականացման համար բավարար ընթացակարգերի ոչ լիարժեքությամբ, շահառուների ոչ բավարար իրազեկվածությամբ և այլ հանգամանքներով:

Առաջարկվել է.

1. «Բույսերի պահպանության միջոցառումներ» ծրագրով նախատեսված գումարները նվազեցնել թունաքիմիկատների գծով պահեստավորված միջոցների մնացորդի և 2019 թվականի 1-ին կիսամյակում մկնասպան թունանյութի ձեռք բերման գծով տնտեսված գումարի չափով:

2. «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով բյուջետային հայտերը ներկայացնելիս հաշվի առնել պահեստավորված միջոցների մնացորդները, հիմնավորապես ուսումնասիրել պատվաստուկների ու պարագաների շուկայական գները:

Ծրագրի «Կենսապատվաստուկների ձեռքբերում» բաղադրիչով նախատեսված գումարները նվազեցնել 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ պահեստավորված նյութերի մնացորդի և 2019 թվականին հայտարարված մրցույթների արդյունքներով սպասվող տնտեսման գումարի չափով: Փաստացի ծախսից ավել վճարված գումարը վերադարձնել ՀՀ պետական բյուջե:

3. Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները գյուղացիական տնտեսություններին տարաժամկետ վճարման պայմանով վաճառված տոհմային երինջների դիմաց հասանելիք վճարումների ամբողջական և ժամկետին գանձելու ուղղությամբ:

4. Ապահովել «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների մատուցում» ծրագրով փաստացի ծախսից ավել վճարված 13,690.8 հազ. դրամի վերադարձը ՀՀ պետական բյուջե:

5. Քննության առարկա դարձնել ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի մայիսի 7-ի N 82-Ա հրամանով ներքին աուդիտի արդյունքում արձանագրված փաստերի հիման վրա 2009 թվականի մարտի 27-ի N U/1 եռակողմ պայմանագրի հիմքով «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի հետ պայմանագիրը չլուծելու ու ՓԲԸ-ից պայմանագրային գումարը փաստացի ծախսերից ելնելով վերադարձը չպահանջելու, ինչպես նաև առանց նախարարության ղեկավարության հաստատած հաշվետվությունների «Թամարա ֆրութ» ՓԲԸ-ի ՀՀ պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտքը նվազեցման իրավաչափության հարցը:

Հիմք ընդունելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի ուսումնասիրության արդյունքները, միջոցներ ձեռնարկել արձանագրված գումարները ՀՀ պետական բյուջե վերադարձնելու ուղղությամբ:

6. Քննարկել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռքբերված գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման համար անհրաժեշտ նյութերի և գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման համար «Գավառի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» ԲԲԸ-ին վճարված գումարի ոչ նպատակային ծախսումների ու պարտքի անհիմն դուրսգրումների համար պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը:

7. Ապահովել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին հատկացված գումարներից չծախսված, ինչպես նաև պայմանագրերով չնախատեսված նպատակներով ծախսված գումարների վերականգնումը ՀՀ պետական բյուջե:

8. Ապահովել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հիմնադրամին հատկացված գումարի հաշվին «Սևանի իշխան» ՓԲԸ տրված փոխառության և 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առկա 5,330.8 հազ. դրամի դեբիտորական պարտքի մնացորդի վերադարձը ՀՀ պետական բյուջե:

9. Սեղմ ժամկետում լուծել ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 5-ի արձանագրային որոշմամբ հաստատված գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման նպատակով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ծրագրի շրջանակներում ձեռք բերված 298,572.3 հազ. դրամ արժեքով թվով 7 հատ գութանների և թվով 3 հատ տրակտորների շահագործման հարցերը:

Միջոցներ ձեռնարկել ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 1042-Ն որոշմամբ հաստատված Կարգի պահանջների խախտումով վճարված գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:

10. Ապահովել ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 360-Լ որոշմամբ սահմանված կարգով շահառուների կողմից սերմանյութը հնարավոր սեղմ ժամկետում մարզպետարաններին տնօրինմանը հանձնելու կամ դրանց արժեքը 1:1 փոխհարաբերությամբ ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության հաշվեհամարին մուծելու գործընթացը:

11. «Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն» ծրագրի իրականացումը ապահովելու նպատակով կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում նախատեսել տնկարանների հիմնադրման հստակ ժամկետներ և պայմանագրային պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարելու դեպքերի համար սահմանել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառելու նորմեր:

Ստուգման արդյունքներով արձանագրվել է 675,138.8 հազ. դրամի խախտման փաստեր, որից վերականգնման ենթակա գումարը կազմում է 609,828.1 հազ. դրամ: Վերականգնման ենթակա գումարից 198,888.5 հազ. դրամը ենթակա է մուտքագրման ՀՀ պետական բյուջե, 112,367.3 հազ. դրամի չափով ենթակա է պակասեցման բյուջետային ֆինանսավորումը, իսկ 298,572.3 հազ. դրամի չափով անհրաժեշտ է հաշվառմամբ կատարել ձևակերպում:

2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերականգնվել է ընդամենը 116,215.7 հազ. դրամ, որից 20,985.9 հազ. դրամը մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե, իսկ 95,229.8 հազ. դրամի չափով պակասեցվել է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գումարը:

Բացի այդ, ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գումարը 17,137.6 հազ. դրամի չափով պակասեցվել է 2020 թվականի 1-ին եռամսյակում:

Փաստորեն, ստուգման արդյունքներով վերականգնման ենթակա 609,828.1 հազ. դրամ գումարից 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ վերականգնվել է ընդամենը 133,353.3 հազ. դրամ (116,215.7+17,137.6) կամ 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չվերականգնված (չձևակերպված) գումարը կազմում է 476,474.8 հազ. դրամ (609,828.1-133,353.3):

 

2. ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

Արձանագրվել է.

1. 2016 թվականին «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով տարեկան արդյունքներով տնտեսված գումարը ՀՀ կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N48 որոշմամբ (ուժը կորցրել է 2018 թվականի հունիսի 15 N 706-Ն որոշմամբ) հաստատված կարգի պահանջներին համապատասխան ՀՀ պետական բյուջե չի վերադարձվել և փաստացի ծախսերի համեմատ ավել վճարումներ կատարելու արդյունքում 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ գոյացել է 14,399.4 հազ. դրամի դեբիտորական պարտք (ՀՀ պետական բյուջեի հանդեպ եկամտային հարկի գծով գերավճար):

2016-2017 թվականներին տնտեսված և ՀՀ կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջե չվերադարձված 265,843.0 հազ. դրամի հաշվին վճարվել է 2017 թվականի արտաբյուջետային միջոցների նախահաշվով «Աշխատանքի վարձատրություն» հոդվածով թույլ տրված գերածախսի արդյունքում եկամտային հարկի գծով պարտավորությունը:

2017 թվականին արտաբյուջետային միջոցների «Աշխատանքի վարձատրություն» հոդվածով նախահաշվից ավել ծախս է կատարվել 265,867.6 հազ. դրամի չափով, որը հաշվետվությունում չի արտացոլվել (փաստացի ծախսը ցույց է տրվել նախահաշվով նախատեսված գումարի չափով): Թույլ տրված 265,867.6 հազ. դրամի գերածախսի արդյունքում առաջացած տարբերությունից (եկամտային հարկի գծով պարտավորություն) 14,399.3 հազ. դրամը հաշվանցվել է ՀՀ պետական բյուջեի 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Աշխատանքի վարձատրություն» հոդվածով վերը նշված դեբիտորական պարտքի հաշվին, իսկ 251,468.3 հազ. դրամը` 2017 թվականի ՀՀ պետական բյուջեից «Աշխատանքի վարձատրություն» հոդվածով տնտեսված, սակայն ՀՀ պետական բյուջե չվերադարձված գումարի հաշվին:

Այսինքն` չի պահպանվել բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին վճարման ենթակա գումարների համամասնությունները:

2018 թվականին «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» ծրագրի «Աշխատանքի վարձատրություն» հոդվածով ՀՀ կառավարության որոշումներով հաստատված նախահաշվից ավել ծախս է կատարվել 293,061.4 հազ. դրամի չափով, որը վճարվել է որպես հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում (նախատեսվել է 4,030,588.2 հազ. դրամ, փաստացի ծախսը կազմել է 4,323,649.6 հազ. դրամ):

Գերածախսի արդյունքում 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ գոյացել է 293,061.4 հազ. դրամի ՀՀ պետական բյուջեի հանդեպ եկամտային հարկի գծով ապառք, որը մարվել է 2019 թվականի նախահաշվով նախատեսված գումարների հաշվին:

Այսինքն` չի պահպանվել 2018 և 2019 թվականների համար «Աշխատանքի վարձատրություն» հոդվածով արտաբյուջետային միջոցներից վճարման ենթակա գումարների սահմանաչափերը:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` «Պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող կամ ՀՀ օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված այլ պաշտոնատար անձը հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողներին կարող է պարգևատրել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից»: 2016 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին, 2017 թվականին և 2018 թվականի 1-ին եռամսյակում ՊԵԿ-ում առանց պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց համապատասխան իրավական ակտերի` կոմիտեի նախագահին, նախագահի տեղակալներին և աշխատակազմի ղեկավարին վճարվել են խրախուսանքներ (դրամական պարգևատրումներ):

2. ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 2-ի N 194-Ն որոշմամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը սահմանվել է 284 ավտոմեքենա: Նման քանակի ավտոմեքենաների պայմաններում 2018 թվականի հոկտեմբերից 2019 թվականի հունիս ամիսներին ՀՀ ՊԵԿ-ի առանձին աշխատակիցների հետ կնքվել են նրանց պատկանող տրանսպորտային միջոցի անհատույց օգտագործման պայմանագրեր (որոնց քանակը առանձին ամիսներին տատանվել է 223-ից 271-ի սահմաններում):

3. Մեղրիի մաքսային կետի վերանորոգման աշխատանքների գծով նախատեսված պայմանագրային ամբողջ գումարը որպես կանխավճար փոխանցվել է կապալառու «Գևորգյան-Ներսիսյան» ՍՊԸ-ին: Պայմանագրի կատարման ժամկետը ավարտվել է 2019 թվականի ապրիլի 12-ին, սակայն 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ տրված կանխավճարից 13,325.2 հազ. դրամի չափով կատարողական ակտ չի ներկայացվել և պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո պատվիրատուին չի վերադարձվել: Պայմանագրով նախատեսված ժամկետը խախտելու համար պայմանագրով նախատեսված տույժի գումարը 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 1,299.2 հազ. դրամ:

Թվով վեց կապալառու կազմակերպությունների կողմից իրականացված շինարարական աշխատանքների հսկիչ չափագրմամբ հայտնաբերվել է, որ կատարողական ակտերով ցույց տրված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների դիմաց ավել է վճարվել 4,764.1 հազ. դրամ:

«ՀՀ ԿԱ ՊԵԿ Էջմիածնի վարչական շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքներ» օբյեկտի գծով կապալառու «Ագարակ» ԲԲԸ-ի կողմից պայմանագրով նախատեսված ժամկետի խախտման համար 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ենթակա է գանձման 1,518.2 հազ. դրամ:

4. ՀՀ պետական բյուջեում, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով ծախսերը նախատեսելիս հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները և նախատեսվել են իրական պահանջից ավել գումարներ:

«Պահապան» և «Սմարթլայն» ՍՊԸ-ների հետ կնքված պայմանագրերով ապրանքները մատակարարվել են պայմանագրերով նախատեսված ժամկետների խախտումներով, սակայն վերջիններից չի գանձվել պայմանագրերով նախատեսված ընդամենը 568.0 հազ. դրամի տույժերի գումարը, այդ թվում` «Պահապան» ՍՊԸ-ից` 510.7 հազ. դրամ և «Սմարթլայն» ՍՊԸ-ից` 57.3 հազ. դրամ:

5. ՀՀ Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի Հ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի և ՀՀ վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 26-ի N 1087-Ն որոշման պահանջների խախտումով առանց ՀՀ վարչապետի համապատասխան որոշումների առկայության` «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» ծրագրի հաշվին 2016-2017 թվականներին և 2018 թվականի 9-ը ամիսներին ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնատար անձինք թվով 215 դեպքով մեկնել են արտասահման:

ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման պահանջների խախտումով 2018 թվականի 4-րդ եռամսյակում և 2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահից ու տեղակալներից բացի մնացած պաշտոնատար անձանց օտարերկրյա պետություն գործուղումներն իրականացվել են առանց ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնելու, ՊԵԿ նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի (գլխավոր քարտուղարի) կողմից ընդունված համապատասխան իրավական ակտի հիման վրա:

6. ՀՀ պետական բյուջեում, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով ծախսերը նախատեսելիս հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները և նախատեսվել են իրական պահանջից ավելի գումարներ:

ՀՀ ՊԵԿ-ի կարիքների համար մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով «Քլիներս» ՍՊԸ-ի հետ կնքված 2017 թվականի փետրվարի 20-ի N ՀՀԿԱ-ՊԵԿ-ԲԸՀԾՁԲ-16.3 պայմանագրում կատարվել է փոփոխություն, որով պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման ժամկետը նվազեցվել է 26 աշխատանքային օրով, սակայն պայմանագրային գումարը թողնվել է անփոփոխ, որի արդյունքում «Քլիներս» ՍՊԸ-ին 26 աշխատանքային օրվա հաշվարկով ավել է վճարվել 4,065.5 հազ. դրամ:

7. Համակարգչային ծառայությունների ձեռքբերման նպատակով «Այյունեթվորքս» ՍՊԸ-ի, «Ֆլեքսիբիլիթի Ինտեգրիթի Պրոֆեսիոնալիզմ Սովթվեր» ինք.-ի և «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերով նախատեսված ծառայությունները մատուցվել են պայմանագրերով նախատեսված ժամկետներից պակաս օրացուցային օրերի ընթացքում, սակայն վերջիններիս պայմանագրային գումարները վճարվել են ամբողջությամբ:

8. «ՈՒսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ` ՊՈԱԿ) հետ 2016-2019 թվականներին կնքված պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության պայմանագրերում չեն նշվել ծառայությունների մատուցման միավոր գները, պայմանագրային գումարները, ինչպես նաև պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերով կատարված պայմանագրային գումարների փոփոխությունները (ավելացումներն ու պակասեցումները) հաշվարկներով չեն հիմնավորվել:

2016-2019 թվականներին պայմանագրերով նախատեսված գրեթե նույն ծավալի մատուցվելիք ծառայությունների համար պայմանագրային գումարները էականորեն տարբերվում են միմյանցից:

2016 թվականի փաստացի ծախսերի համեմատությամբ ՀՀ պետական բյուջեից ավել վճարման արդյունքում հետագա տարիներին ծրագրի գծով գոյացել են խոշոր գումարների դեբիտորական պարտքեր, այդ թվում` 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ դեբիտորական պարտքը կազմել է 31,600.4 հազ. դրամ (կրեդիտորական պարտքերը` 3,904.3 հազ. դրամ), 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ դեբիտորական պարտքի մնացորդը` կազմել է 36,920.6 հազ. դրամ (կրեդիտորական պարտքերը` 10,888.2 հազ. դրամ), 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ դեբիտորական պարտքի մնացորդը կազմել է 23,650.9 հազ. դրամ (կրեդիտորական պարտքերը 184.1 հազ. դրամ):

i

Առաջացած տնտեսումները (խնայողությունները) ՀՀ պետական բյուջե վերադարձնելու մասին 2016 թվականի պայմանագրում դրույթ չի նախատեսվել: 2019 թվականի պայմանագրում, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման պահանջը նախատեսվել է պայման, որ առաջացած տնտեսումները ՊՈԱԿ-ը պարտավոր է վերադարձնել ՀՀ պետական բյուջե, ոչ ուշ քան մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը:

9. ՀՀ պետական բյուջեի հաշվին դրոշմապիտակների և ակցիզային դրոշմանիշերի գծով մշտապես գոյացել են պահեստավորված միջոցների խոշոր մնացորդներ: Մասնավորապես, պահեստում առկա են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռքբերված հետագա օգտագործման համար ոչ պիտանի դրոշմապիտակներ և ակցիզային դրոշմանիշեր, այդ թվում` մագնիսական կրիչներով դրոշմապիտակներ (որոնք հարկատուներին տրամադրման համար այլևս պիտանի չեն) և հետագա օգտագործման համար ոչ պիտանի նախորդ տարիների նշագրմամբ ակցիզային դրոշմանիշերը:

Առաջարկվել է.

i

1. Խստորեն ղեկավարվել ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և ապահովել գանձապետական հաշիվների առկա մնացորդը բյուջետային տարվա վերջին աշխատանքային օրվա ավարտին բյուջեի տարեվերջի ազատ մնացորդի հաշվառման համար գործող գանձապետական համապատասխան հաշվին փոխանցումը:

Բացառել «Աշխատանքի վարձատրություն» հոդվածով հաստատված նախահաշվից ավել ծախսեր կատարելու և գերածախսի արդյունքում ՀՀ պետական բյուջեի հանդեպ եկամտային հարկի գծով ապառք թույլ տալու դեպքերը:

Դրամական պարգևատրումները իրականացնել ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքների պահանջներով:

i

2. Քննարկել ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշմամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին թվով 284 ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակ սահմանելու պայմաններում ՀՀ ՊԵԿ-ի առանձին աշխատակիցների հետ տրանսպորտային միջոցի անհատույց օգտագործման պայմանագրեր կնքելու նպատակահարմարության հարցը:

3. Ապահովել «Շենքերի և շինությունների շինարարություն», «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածներով ստուգմամբ արձանագրված ընդամենը 20,906.6 հազ. դրամի գանձումները:

4. Ապահովել «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով ստուգմամբ արձանագրված 568.0 հազ. դրամի գանձումները:

i

5. Բարձրացնել «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» ծրագրի հաշվին արտասահման գործուղումների արդյունավետությունը, դրանք իրականացնել բացառապես ղեկավարվելով ՀՀ վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ հաստատված կարգով:

6. Ապահովել մաքրման ծառայությունների դիմաց «Քլիներս» ՍՊԸ-ին ավել վճարված 4,065.4 հազ. դրամի գանձումը կամ այն նվազեցնել վերջինիս հետ կնքված 2019 թվականի պայմանագրային գումարից:

7. Քննարկել «Համակարգչային ծառայություններ» հոդվածով պայմանագրերով նախատեսված ժամկետներից պակաս օրացուցային օրերով ծառայություններ մատուցվելու պայմաններում «Այյունեթվորքս» ՍՊԸ-ին, «Ֆլեքսիբիլիթի Ինտեգրիթի Պրոֆեսիոնալիզմ Սովթվեր» ինք.-ին և «Յուքոմ» ՍՊԸ-ին վճարումներ կատարելու փաստերը:

8. Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 4-րդ կետի 13-րդ ենթակետի, ինչպես նաև «Հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստման ծառայություններ» միջոցառմամբ Կոմիտեի և ՀՀ ՊԵԿ «ՈՒսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև 2019 թվականի հունվարի 8-ի «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» N 8 պայմանագրի պահանջները` 2019 թվականի պայմանագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում առաջացած տնտեսումները, ինչպես նաև 2016 թվականի ծրագրի գծով փաստացի ծախսերից ավել ֆինանսավորված գումարի հաշվին 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա դեբիտորական պարտքի մնացորդը ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը վերադարձնել ՀՀ պետական բյուջե:

9. Հաշվի առնելով, որ դրոշմապիտակների և ակցիզային դրոշմանիշերի գծով տարեվերջյան պահեստավորված միջոցների խոշոր մնացորդների առկայությունը մասամբ հանգեցնում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռքբերված դրոշմապիտակների և ակցիզային դրոշմանիշերի այնպիսի մնացորդների գոյացմանը, որոնք այլևս պիտանի չեն հետագա օգտագործման համար, թույլ չտալ իրական պահանջից ավել դրոշմապիտակների և ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերումներ ու դրանց խոշոր գումարների պահեստավորումներ:

10. ՀՀ պետական բյուջեում գումարների նախատեսման նպատակով ներկայացվող բյուջետային հայտերում, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների նախահաշիվներում «Համակարգչային ծառայություններ», «Գրասենյակային նյութեր և հագուստ», «Տրանսպորտային նյութեր», «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածներով գումարների պահանջ ներկայացնելիս հաշվի առնել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները և սպասվելիք պահեստավորված միջոցների մնացորդները:

Ստուգման արդյունքներով արձանագրվել է 49,190.9 հազ. դրամի խախտման փաստեր, որն ամբողջությամբ ենթակա է վերականգնման` մուտքագրման ՀՀ պետական բյուջե:

Վերականգնման ենթակա գումարից 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերականգնում չի կատարվել, 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ վերականգնվել է 45,943.0 հազ. դրամ, որից 31,364.8 հազ. դրամը մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե, իսկ 14,578.2 հազ. դրամի չափով վերականգնումը կատարվել է աշխատանքով (չկատարված աշխատանքի մասով): Այսպիսով, 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չվերականգնված գումարը կազմում է 3,247.7 հազ. դրամ:

 

3. ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ

 

Արձանագրվել է.

1. Ընկերությունը, խախտելով «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ առողջապահության նախարարության և «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի միջև 2016-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների «Ա» գլխի 3 ու 4 կետի պահանջները, 2016-2018 թվականներին և 2019 թվականի 2 ամիսների ընթացքում պետական պատվերի շրջանակներում բուժված թվով 211 հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը և բժշկական պարագաները ապահովել է մասնակի կամ ոչ ամբողջությամբ: Կողմերի միջև 2016-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմաններով սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (կատարողականից նվազեցվում է տվյալ դեպքի արժեքի 25%-ը) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 9,182.8 հազ. դրամ:

2. «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով մեկ դեպքով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն է ստացել երկրապահ կամավորական, առանց երկրապահ կամավորականի կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության` կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա պետական կառավարման լիազոր մարմնի կողմից տրված վկայականի փոխարեն ներկայացվել է ԵԿՄ Վարդենիսի տարածքային բաժանմունքի կողմից տրված վկայականը, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 217.6 հազ. դրամ:

3. Խախտելով ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի պատվերով «Երիտասարդ կոնտինգենտի ոսկրի հանքային խտություն բազայի ստեղծում» ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Ընկերության միջև 2016-2018 թվականների համար կնքված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրերի պահանջները, Հայաստանի Հանրապետության համար ոսկրի հանքային խտության նորմատիվային տվյալների բազայի ստեղծման նպատակով 2016-2018 թվականների ընթացքում Ընկերությանը դիմած բոլոր 16-21 տարեկան զորակոչային տարիքի թվով 9128 պատանիներից միայն թվով 1572-ի գծով է իրականացվել հետազոտություններ և վերլուծություններ, որի դիմաց ֆինանսավորվել է պայմանագրի ամբողջ արժեքի չափով` գումարով 31456.6 հազ. դրամ:

4. Խախտելով «Գնումների մասին» օրենքի 20-րդ հոդվածի պահանջները, 2016-2017 թվականներին առանց մրցույթ հայտարարելու մեկ անձից կատարել է 4,096.8 հազ. դրամի գնումներ:

i

5. Ընկերությունը ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի «զ» ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում 2016 թվականի շահութաբաժնի հաշվարկում զուտ շահույթը (շահութահարկի հաշվարկման բազան) չի ավելացրել Ընկերության գործունեության հետ չառնչվող ծախսերի չափով (ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի ապրիլի 9-ի N 826-Ա հրամանի համաձայն ՀՀ առողջապահության նախարարի տեղակալին ամրագրված Ընկերությանը պատկանող HYUNDAI TUCSON IX 35 2.4 մակնիշի ավտոմեքենայի սպասարկման ծախսեր)` գումարով 1,079.4 հազ. դրամ:

Համանման կարգով ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի բ) ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում Ընկերությունը շահութաբաժնի հաշվարկում շահութաբաժնի հաշվարկման բազան չի ավելացրել ՀՀ ԱՆ աշխատակազմի ՊԱԳ-ի կողմից Ընկերությունում կատարված ստուգման արդյունքներով 2015 թվականի հոկտեմբերի 30-ին կազմված N 44 ակտով արձանագրված` 2016 թվականի ձևակերպված պետական բյուջե վերականգնման ենթակա 1,394.7 հազ. դրամի չափով և 1.4 հազ. դրամի լիցենզիայի տույժերի գումարների չափով:

Թույլ տրված խախտումների ուղղման արդյունքում 2016 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությամբ զուտ շահույթն ավելացվել է 2,475,5 հազ. դրամի չափով, որից լրացուցիչ հաշվարկվել է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժին 1237.7 հազ. դրամի չափով:

- Ընկերությունը ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի «զ» ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում 2017 թվականի շահութաբաժնի հաշվարկում զուտ շահույթը (շահութահարկի հաշվարկման բազան) չի ավելացրել Ընկերության գործունեության հետ չառնչվող ծախսերի չափով (ծաղկեպսակի ձեռքբերման ծախս)` գումարով 70.0 հազ. դրամ:

Վերը նշված ավելացման արդյունքում Ընկերության 2017 թվականի տարեկան գործունեության արդյունքում առաջացած շահութաբաժնի հաշվարկման բազան ավելացվել է 70,0 հազ. դրամի չափով, որից լրացուցիչ հաշվարկվել է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժին 35,0 հազ. դրամի չափով:

2016-2017 թվականների համար լրացուցիչ հաշվարկված շահութաբաժնի գումարների նկատմամբ ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պատժամիջոցի կիրառման արդյունքում ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի գումարները սահմանված ժամկետում ՀՀ պետական բյուջե չվճարելու համար հաշվարկվել է տույժ համապատասխանաբար` 226.2 հազ. դրամի և 2.2 հազ. դրամի չափով:

Առաջարկվել է.

1. ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:

2. Հանձնարարել ընկերությանը.

- Պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 9,400.4 հազ. դրամից 9,148.1 հազ. դրամը (2016-2018 թվականների արդյունքներով արձանագրված) փոխանցել ՀՀ պետական բյուջե, իսկ 2019 թվականի ֆինանսավորման ենթակա գումարից 252.3 հազ. դրամի չափով (2019 թվականի 2 ամիսների արդյունքներով արձանագրված) պակասեցում կատարելու նպատակով դիմել ՀՀ առողջապահության նախարարությանը:

- Ակտով արձանագրված 1,501.1 հազ. դրամի լրացուցիչ շահութաբաժնի գումարը (ներառյալ 228.4 հազ. դրամի տույժերի գումարները) փոխանցել ՀՀ պետական բյուջե:

- ՀՀ պետական բյուջեին հասանելիք շահութաբաժինները հաշվարկելիս առաջնորդվել ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն և 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշումների պահանջներով:

- Ընկերության կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերումները իրականացնել բացառապես «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան:

Ստուգման արդյունքներով արձանագրվել է 10,901.5 հազ. դրամի խախտման փաստեր, որն ամբողջությամբ ենթակա է վերականգնման` ՀՀ պետական բյուջե: Նշված գումարից 10,649.2 հազ. դրամը ենթակա է մուտքագրման ՀՀ պետական բյուջե, իսկ 252.3 հազ. դրամի չափով ենթակա է պակասեցման 2019 թվականի ֆինանսավորման ենթակա գումարը:

Ակտով արձանագրված և վերականգնման ենթակա 10,901.5 հազ. դրամից 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ որևէ վերականգնում չի կատարվել:

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել ստուգմամբ արձանագրված խախտումների և թերությունների վերացման, ռիսկերի հետագա զսպման, ինչպես նաև արձանագրված գումարների վերականգնման ուղղությամբ: Կոմիտեն 2020 թվականի մարտի 2-ի գրությամբ տեղեկացրել է, որ ներկայումս ընթանում է նշված ակտի դատական կարգով բողոքարկման գործընթաց:

 

4. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ջրային կոմիտե» պետական մարմին

 

1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում ծրագիր («Ջրային կոմիտե» պետական մարմնի պահպանման ծախսեր)

Արձանագրվել է.

- Կոմիտեի պահպանման ծախսերի պլանավորման ընթացքում Էներգետիկ ծառայություններ, կապի ծառայություններ և ներքին գործուղումներ ծախսային հոդվածներով գումարների պահանջ ներկայացնելիս հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները և 2019 թվականի բյուջետային հայտով նախատեսվել են 4,513.1 հազ. դրամի ավել պահանջ:

- Կոմիտեի նախագահը և Կոմիտեի նախագահի տեղակալները 2018 թվականին պարգևատրվել են 1,964,6 հազ. դրամի չափով` պարգևատրման լիազորություններ չունեցող պաշտոնատար անձանց կողմից, իսկ պարգևատրումները տրվել են Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ:

- Կոմիտեի կողմից շահագործվող ավտոմեքենաների գծով 2016 թվականի հունվարի 1-ից 2018 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում լրացված երթուղային թերթիկներում կատարված գրառումներով չեն հիմնավորվում ավտոմեքենաների փաստացի իրականացված վազքերը, սակայն վերջիններիս գծով ելքագրվել է 18955 լիտր բենզին 6,829.8 հազ. դրամ ընդհանուր գումարով:

- Կոմիտեն` խախտելով ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները` 2016-2018 թվականներին և 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում որոշմամբ չնախատեսված պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաներ հատկացնելու արդյունքում նշված ավտոմեքենաների շահագործման համար փաստացի ծախսել է 1,157.7 հազ. դրամ, որից բենզինի ծախսը կազմել է` 1,037.7 հազ. դրամ, իսկ ավտոմեքենաների տեխ. զննման, սպասարկման, ապահովագրության ծախսերը` 120.0 հազ. դրամ:

Առաջարկվել է.

- Քննարկել Կոմիտեի պահպանման ծախսերի գծով 2019 թվականի համար նախահաշվով ավել նախատեսված 4,513.1 հազ. դրամի չափով պայմանագրային գումարի պակասեցման նպատակահարմարության հարցը:

- ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ քննության առնել պարգևատրման լիազորություններ չունեցող անձի կողմից պարգևատրման հրամանների արձակման իրավաչափության հարցը` անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ:

- Քննարկման առարկա դարձնել պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունները և միջոցներ ձեռնարկել նշված փաստաթղթերը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կազմելու ուղղությամբ:

- Կոմիտեում քննարկման առարկա դարձնել ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշմամբ չնախատեսված պաշտոնատար անձանց ավտոմեքենաներ ամրակցելու վերաբերյալ հրամանների իրավաչափության հարցը:

2. Ջրատեխնիկական կառույցների ուսումնասիրություններ ծրագիր (Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի պահպանման ծախսեր)

Արձանագրվել է.

- 2016-2018 թվականներին ՀՀ պետական բյուջեում տարեսկզբի նախահաշվով նախատեսված գումարների և փաստացի ծախսերի տարբերությունը Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի պահպանման մասով 2016 թվականին կազմել է 414.6 հազ. դրամ, 2017 թվականին` 1,844.1 հազ. դրամ, իսկ 2018 թվականին` 267.5 հազ. դրամ:

i

- 2019 թվականի համար նախահաշվով նախատեսվել է 16,029.6 հազ. դրամ, որից 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ֆինանսավորվել է 2,905.5 հազ. դրամ, դրամարկղային ծախսը կազմել է 2,201.0 հազ. դրամ, իսկ փաստացի ծախսը` 3,322.3 հազ. դրամ: ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 155-Ն որոշմամբ Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը լուծարվել է:

Առաջարկվել է.

Կոմիտեի կողմից, լուծարման գործընթացի ավարտից հետո Ջրատեխնիկական կառույցների ուսումնասիրություններ ծրագրի մասով կատարել վերահաշվարկ և առաջացած տարբերության գումարի չափով առաջարկություն ներկայացնել 2019 թվականի համար կնքված պայմանագրով նախատեսված գումարների պակասեցման վերաբերյալ:

3. Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում ծրագիր

Արձանագրվել է.

- Կոմիտեն` խախտելով ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի նիստի N 33 արձանագրային որոշման N 1 հավելվածի 9-րդ բաժնի 40-րդ կետի պահանջները, ՋՕԸ-ների միջև 2018 թվականին իրականացրել է 69,728.2 հազ. դրամի չափով ավել վերաբաշխումներ, իսկ վերաբաշխումների կատարման համար հիմնականում հիմք են ընդունվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ ՋՕԸ-ների ունեցած պարտքերի վերաբերյալ տվյալները:

Առաջարկվել է.

Ֆինանսական աջակցության գումարների վերաբաշխումներ կատարելիս ղեկավարվել ՀՀ կառավարության վերոհիշյալ արձանագրային որոշմամբ նախատեսված պահանջներով` բացառելով նախատեսված ծավալից (մինչև 5 տոկոս) ավել վերաբաշխումները:

4. ՋՕԸ-ների դեբիտորական պարտքերի գծով (մատակարարված ջրի գծով)

Արձանագրվել է.

- Թվով 14 ՋՕԸ-ների կողմից ներկայացված հաշվետվությունների համաձայն 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ դեբիտորական պարտքերը կազմել են 13,209,853.0 հազ. դրամ:

2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ դեբիտորական պարտքերը կազմել են 15,152,901.6 հազ. դրամ կամ դեբիտորական պարտքերի աճը տարեսկզբի համեմատությամբ կազմել է 1,943,048.6 հազ. դրամ, որից միայն 1,152,597.6 հազ. դրամի աճն է պայմանավորված 2017 թվականի գործունեության արդյունքներով, իսկ մնացած 790,451.0 հազ. դրամի դեբիտորական պարտքերի աճը որևէ հաշվարկով կամ հաշվապահական փաստաթղթերով չի հիմնավորվում:

2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՋՕԸ-ների դեբիտորական պարտքերը աճել են 3,408,467.8 հազ. դրամով, որի դիմաց հաշվետվություններով աճը ցույց է տրվել 3,471,988.9 հազ. դրամ կամ դեբիտորական պարտքերի աճը անհիմն ձևով ավել են ցույց տրվել 63,521.1 հազ. դրամով:

i

2017-2018 թվականների արդյունքներով դեբիտորական պարտքերի աճը պայմանավորված է ՋՕԸ-ների կողմից ջրօգտագործողներին մատակարարված ջրի դիմաց վճարները վերջիններիս կողմից մասնակի վճարելու կամ չվճարելու, մատակարարված ջրի դիմաց հասանելիք վճարների գանձման ուղղությամբ պատշաճ միջոցներ և կոնկրետ գործողություններ չձեռնարկելու, ինչպես նաև ջրօգտագործողների կողմից ստացված ոռոգման ջրի դիմաց սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու և խոշոր չափերի հասնող պարտքեր կուտակելու պայմաններում ՋՕԸ-ների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության նորմը չկիրառելու ու հասանելիք տույժի գումարները չհաշվարկելու և գանձման չառաջադրելու հետևանքով:

Առաջարկվել է.

- Միջոցներ ձեռնարկել ջրօգտագործողներին մատակարարված ջրի դիմաց վճարները նախատեսված ծավալներով հավաքագրելու ուղղությամբ: Ձեռնարկել կոնկրետ գործողություններ չվճարված գումարների գանձումները ապահովելու համար` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառմամբ` անհրաժեշտության դեպքում դատարաններ ներկայացնել համապատասխան հայցադիմումներ և/ կամ վճարման կարգադրություն արձակելու դիմումներ:

- ՋՕԸ-ների կողմից Կոմիտե ներկայացված հաշվետվություններում դեբիտորական պարտքերը ճշգրիտ արտացոլելու և տարեվերջ դեբիտորական պարտքերը հաջորդ տարվա սկիզբ տեղափոխելիս անհիմն ավել կամ պակաս ցույց տալու դեպքերը բացառելու նպատակով ղեկավարվել ՀՀ-ում հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենսդրության պահանջներով:

- Քննարկման առարկա դարձնել պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց վերապահված լիազորությունները պատշաճ չկատարելու հանգամանքները:

5. Գնովի ոռոգման ջրի և Էլեկտրաէներգիայի գծով առաջացած կրեդիտորական պարտքերի գծով

Արձանագրվել է.

- 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ընկերությունների կրեդիտորական պարտքերը ձեռք բերված ջրի դիմաց կազմում են 2,071,416.3 հազ. դրամ, սակայն Կոմիտե ներկայացված հաշվետվություններում կրեդիտորական պարտքերը ցույց են տրվել 2,056,837.0 հազ. դրամ կամ 14,579.3 հազ. դրամի չափով պակաս:

- 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հանդեպ էլեկտրաէներգիայի գծով հաշվարկային պարտքը կազմել է 77,449.4 հազ. դրամ (1,007,262.3+4,688,454.4-5,618,267.3), որի դիմաց Ընկերությունների կողմից Կոմիտե ներկայացված հաշվետվություններում էլեկտրաէներգիայի գծով կրեդիտորական պարտքերը 2018 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ ցույց են տրվել 11,333.7 հազ. դրամ կամ հաշվարկային պարտքի գումարից 66,115.7 հազ. դրամով պակաս:

Առաջարկվել է.

- ՋՕԸ-ների կողմից կրեդիտորական պարտքերի հաշվառումը իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: ՋՕԸ-ների կողմից Կոմիտե ներկայացված հաշվետվություններում կրեդիտորական պարտքերը ճշգրիտ արտացոլելու և տարեվերջ կրեդիտորական պարտքերը հաջորդ տարվա սկիզբ տեղափոխելիս անհիմն ավել կամ պակաս ցույց տալու դեպքերը բացառելու նպատակով ղեկավարվել ՀՀ-ում հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենսդրության պահանջներով:

- Քննարկման առարկա դարձնել պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց վերապահված լիազորությունները պատշաճ չկատարելու հանգամանքները:

6. Ոռոգելի հողատարածքների և ֆինանսական աջակցության գծով

Արձանագրվել է.

- Պետական ընթացիկ ֆինանսական աջակցության պլանային գումարի հաշվարկման հիմքում նախորդ տարիների փաստացի ոռոգելի հողատարածքները հաշվի չառնելու և կանխատեսման հիմքում այլ ծավալներ ներկայացնելու (Կոմիտեի կողմից բյուջետային հայտերը ներկայացվել են առանց հաշվարկ հիմնավորումների` ընդամենը նշելով համապատասխան տարիների համար Ռազմավարությամբ նախատեսված ֆինանսական աջակցության չափաքանակները) արդյունքում 2017-2019 թվականների համար Կոմիտեին հատկացվող պետական աջակցության գումարները ավել են նախատեսվել. 2017 թվականի համար 1,376,811.1 հազ. դրամ, 2018 թվականի համար` 1,402,566.0 հազ. դրամ, իսկ 2019 թվականի համար` 1,216,283.0 հազ. դրամ:

Առաջարկվել է

- Կոմիտեում քննարկման առարկա դարձնել ֆինանսական աջակցության գծով 2019 թվականի համար բյուջետային հայտով ավել նախատեսված 1,216,283.0 հազ. դրամի չափով պայմանագրային գումարի պակասեցման նպատակահարմարության հարցը:

7. Վարկային միջոցներ

Արձանագրվել է.

- ՋՕԸ-ների կողմից մատակարարված ջրի դիմաց հասանելիք վճարների գանձման ուղղությամբ պատշաճ միջոցներ և կոնկրետ գործողություններ չձեռնարկելու, ինչպես նաև ջրօգտագործողների կողմից ստացված ոռոգման ջրի դիմաց սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու հետևանքով առաջացած խոշոր չափերի հասնող կրեդիտորական պարտքերը մարելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պահանջը բավարարելու նպատակով 2018 թվականին ՋՕԸ-ները և «Ջրառ» ՓԲԸ-ն վերցրել են վարկեր և վերջիններիս գծով վճարել են 291,729.3 հազ. դրամի տոկոսներ ու տույժեր և նույն գումարի չափով ՀՀ պետական բյուջեից պահանջել ու ստացել են համապատասխան միջոցներ:

Առաջարկվում է.

- Ձեռնարկել կոնկրետ միջոցներ «Ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության բարելավման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 33 արձանագրային որոշմամբ նախատեսված ֆինանսական ցուցանիշների կատարումն ապահովելու ուղղությամբ, նվազագույնի հասցնել լրացուցիչ դեբիտորական պարտքերի առաջացման հնարավորությունը, որի արդյունքում հնարավորություն կընձեռվի հավաքագրված գումարները ուղղել կրեդիտորական պարտքերի մարմանը և լրացուցիչ դրամական միջոցների ներգրավման պահանջ չի առաջանա:

8. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի ջրային ոլորտի ներդրումային ծրագրի անցումային խորհրդատուի ընտրության դրամաշնորհային ծրագիր

Արձանագրվել է.

- Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Կոմիտեի միջև 2015 թվականի հուլիսի 22-ին կնքված դրամաշնորհային համաձայնագրում նշված գները չեն հիմնավորվել հաշվարկներով, սահմանված չեն ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարների ծախսման արդյունքում վերջնական ոչ ֆինանսական այնպիսի ցուցանիշներ (նախատեսված է` ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կայուն զարգացումը, ինչպես նաև բարելավել ոլորտի արդյունավետությունը և էֆեկտիվությունը), որոնք կարտահայտեն ծրագրի կատարման արդյունավետությունը և կլինեն չափելի: Վերջիններս բացակայում են նաև Fichtner GmbH & Co.KG ընկերության կողմից համաձայնագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացված հաշվետվություններում:

Առաջարկվել է.

- Կնքված պայմանագրերում սահմանել ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարների ծախսման արդյունքում վերջնական ոչ ֆինանսական այնպիսի ցուցանիշներ, որոնք կարտահայտեն ծրագրի կատարման արդյունավետությունը և կլինեն չափելի ու գնահատելի:

9. Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագիր (Արփա-Սևան N 2 թունելում առանձին վթարված հատվածների հիմնանորոգման աշխատանքներ)

Արձանագրվել է.

- Փորձաքննություն անցած նախահաշվով K մեք. շահագործման ծախսը 2662.83 գործակիցով հաշվարկելու կամ նախահաշվով չհիմնավորված ծախսեր հաշվարկելու արդյունքում (դիզելային վառելիքի ծախս) օբյեկտի նախահաշվային արժեքը թանկացվել է 1,144,668.2 հազ. դրամով:

- Թունելում բետոնային աշխատանքներ իրականացնելու համար բետոնի տեղափոխման գումարը (մինչև թունելի վերանորոգման համապատասխան հատվածները) հաշվարկվել է 46,468.1 հազ. դրամ: Սակայն բետոնը պատրաստվել է թունելի «Եղեգիս» շինարարական հրապարակում, իսկ բետոնի տեղափոխումը թունելի վերակառուցվող հատվածներ կատարվել է էլեկտրաքարշերի միջոցով, որի շահագործման և սպասարկման համար նախահաշվով հաշվարկված ծախսի գումարը կազմել է 1,524,306.6 հազ. դրամ կամ բետոնի տեղափոխման ծախսը գումարով 46,468.1 հազ. դրամ նախահաշվով հաշվարկվել է կրկնակի անգամ:

Արդյունքում, փորձաքննություն անցած նախահաշվով թույլ տրված խախտումների արդյունքում օբյեկտի նախահաշվային արժեքը թանկացվել է 1,191,136.35 հազ. դրամով (1,144,668.25+46,468.1) կամ օբյեկտի ճշտված նախահաշվային արժեքը պետք է կազմի 4,516,402.56 հազ. դրամ (5,707,538.91-1,191,136.35):

Կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն օբյեկտի պայմանագրային գումարը կազմել է 4,998,360.02 հազ. դրամ, որը 481,954.46 հազ. դրամով գերազանցում է օբյեկտի ճշտված նախահաշվային արժեքին (4,998,360.02-4,516,402.56):

Առաջարկվել է.

- Կոմիտեում քննության առնել Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրի (Արփա-Սևան N 2 թունելում առանձին վթարված հատվածների հիմնանորոգման աշխատանքներ) շրջանակներում հիմնանորոգման կատարման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված աշխատանքների արժեքներում 1,191,136.35 հազ. դրամով ավել հաշվարկված գումարով գնման գործընթաց կազմակերպելու հիմնավորվածության հարցը և պարզել թե արդյոք օբյեկտի իրական նախահաշվային արժեքի պայմաններում որքանով էր հնարավոր հիմնանորոգման պայմանագրի կնքումը 4,998,360.02 հազ. դրամ արժեքով:

10. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից շինարարական աշխատանքների համար հատկացված միջոցների ծախսման գծով.

Արձանագրվել է.

- Թվով 14 օբյեկտների պայմանագրերի կատարման ճշտության փաստաթղթային ստուգումներով արձանագրվել են պայմանագրերով նախատեսված աշխատանքների գնային տարբերություններ, փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի հաշվին պայմանագրերով ավել հաշվարկված և վճարված գումարներ` 100,759.1 հազ. դրամի չափով:

- Թվով 5 օբյեկտների պայմանագրերով կատարված շինարարական աշխատանքների հսկիչ չափագրումներով թվով 4-ում արձանագրվել է նախագծանախահաշվային փաստաթղթերով և ծավալաթերթով նախատեսված, հանձնման-ընդունման արձանագրություններում ընդգրկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների ծավալ 4,434.1 հազ. դրամ ընդհանուր գումարով:

- Թվով 1 օբյեկտի գծով կնքված պայմանագրերի կատարման ճշտության ստուգմամբ արձանագրվել է 9,541.3 հազ. դրամի ոչ նպատակային ծախս:

- Թվով 1 օբյեկտի գծով կնքված պայմանագրերի կատարման ճշտության ստուգմամբ արձանագրվել է 7,387.5 հազ. դրամի անորակ կատարված աշխատանքներ:

Առաջարկվել է.

Կոմիտեում քննարկման առարկա դարձնել արձանագրված խախտման փաստերը և համապատասխան միջոցներ ձեռնարկել արձանագրված գումարների վերականգնման և ՀՀ պետական բյուջե վերադարձման ուղղությամբ:

11. ՀՀ կառավարության առանձին որոշումներով հատկացված գումարների գծով

Արձանագրվել է

i

- ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 19-ի N 504-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում սակավաջրության ռիսկերի կանխման հրատապ միջոցառումների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար շարժական պոմպեր ձեռք բերելու նպատակով Կոմիտեին հատկացված 179,590.6 հազ. դրամի հաշվին գնված թվով 20 շարժական պոմպերը 2019 թվականի հունիսի 6-ի դրությամբ չեն շահագործվում և վերջիններիս ձեռք բերման հրատապության անհրաժեշտությունը չի հիմնավորվում: Արդյունքում, նույն գումարի չափով կատարվել է ոչ նպատակային ծախս:

i

- ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 28-ի N 875-Ն որոշման համաձայն ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2016 թվականի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով Կոմիտեին հատկացված 17,740.8 հազ. դրամից «Մեղրի» ՋՕԸ-ին ավել է հատկացվել 1,339.8 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

Առաջարկվել է.

Միջոցներ ձեռնարկել օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով հասանելիքից ավել հատկացված գումարների վերականգնման ուղղությամբ:

12. Արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության գծով

Արձանագրվել է.

- ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի N 85-Ա որոշման համաձայն Կոմիտեի անվամբ բացվել է արտաբյուջետային հաշիվ` «Հազարամյակների մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ի կողմից 106,335.5 հազ. դրամի փոխանցման համար: Արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետը սահմանվել է մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հատկացված 106,335.5 հազ. դրամից 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծախսվել է 96,720.8 հազ. դրամը, իսկ տարբերությունը` 9,614.7 հազ. դրամը, անփոփոխ մնացել է մինչև ստուգման ավարտը:

Առաջարկվել է.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հաշիվը ենթակա է փակման, հաշվում առկա 9,614.7 հազ. դրամը վերադարձնել ՀՀ պետական բյուջե:

Ընդհանուր առմամբ ստուգման արդյունքներով արձանագրվել են 3,676,041.5 հազ. դրամի խախտման փաստեր, որից վերականգնման ենթակա գումարը կազմում է 3,287,703.1 հազ. դրամ: Վերականգնման ենթակա գումարից 116,147.7 հազ. դրամը ենթակա է մուտքագրման ՀՀ պետական բյուջե, 1220,796.1 հազ. դրամի չափով ենթակա է պակասեցման բյուջետային ֆինանսավորումը, իսկ 1,950,759.3 հազ. դրամի չափով անհրաժեշտ է հաշվառմամբ կատարել ձևակերպում/վերաձևակերպում:

2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գումարի վերականգնում կամ վերաձևակերպում չի կատարվել, իսկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու «Ջրային կոմիտե» պետական մարմինը որևէ միջոց չեն ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների և թերությունների վերացման, ռիսկերի հետագա զսպման, ինչպես նաև արձանագրված գումարների վերականգնման ուղղությամբ:

 

5. Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ

 

Արձանագրվել է.

1. Թվով 11 օբյեկտների գծով արձանագրվել է պայմանագրով նախատեսված, կատարողական ակտերով ընդունված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ` 5,590.2 հազ. դրամի չափով:

2. Թվով 3 օբյեկտների պայմանագրերով կատարված շինարարական աշխատանքների հսկիչ չափագրումներով արձանագրվել է նախագծանախահաշվային փաստաթղթերով և ծավալաթերթով նախատեսված, հանձնման-ընդունման արձանագրություններում ընդգրկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների ծավալներ 1,488.0 հազ. դրամ ընդհանուր գումարով:

3. Թվով 2 օբյեկտների գծով արձանագրվել է 1,786.1 հազ. դրամի անորակ կատարված աշխատանքներ:

4. Թվով 12 խորհրդատվական ծառայությունների պայմանագրերի կատարման ճշտության փաստաթղթային ստուգումներով թվով 1 պայմանագրի կատարման գծով արձանագրվել է պայմանագրով նախատեսված, հանձնման-ընդունման արձանագրություններով ընդունված, սակայն փաստացի չկատարված ծառայությունների գումարներ` 6,845.0 հազ. դրամի չափով:

5. Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման թվով 3 լոտից թվով 1 լոտի (2-րդ) շինարարական աշխատանքները չեն ավարտվել պայմանագրի կողմերից անկախ` Գողթ գյուղի բնակիչների շարունակվող բողոքների պատճառով (անավարտ հատվածը կազմում է 1,95 կմ): Արդյունքում համակարգը չի շահագործվում, որի համար ծախսված ընդհանուր գումարը կազմում է 3,627,040.6 հազ. դրամ:

6. Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման թվով 3 լոտից թվով 2 լոտերի (N 2 և N 3) շինարարական աշխատանքները ավարտվել են 2018 թվականի ապրիլի 1-ին, սակայն մինչ օրս ավարտական ակտ չի կազմվել և չի ներկայացվել, հիդրավլիկ փորձարկման ժամանակ առաջացած թերությունների պատճառով: Արդյունքում համակարգը չի շահագործվում, որի համար ծախսված ընդհանուր գումարը կազմում է 4,213,735.8 հազ. դրամ:

7. ԾԻԳ-ը առանց տարածքի վարձակալության պայմանագրի և առանց կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի (էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և ջրամատակարարման) 2017 թվականի կիսամյակից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կոմունալ ծախսերի վճարումներն իրականացրել է ԾԻԳ-ի և «ՋՐԱՌ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրերի և կազմված փոխադարձ ակտերի հիման վրա: Իսկ 2019 թվականին որևէ վճարում չի կատարվել` պայմանավորված գանձապետական հաշիվների կառավարման ClientTreasury էլեկտրոնային համակարգում պայմանագրի մուտքագրման պարտադիր պահանջով:

8. ԾԻԳ-ի կողմից 2017 թվականի ընթացքում, թվով 5 ավտոմեքենաների շահագործման համար, գործող նորմատիվներով հաշվարկված քանակից ավել բենզին է տրամադրվել 1795 լիտր` գումարով 665.9 հազ. դրամի:

Առաջարկվել է.

1. Յուրաքանչյուր օբյեկտի գծով կոնկրետ կապալառու կազմակերպությունների հետ քննարկել արձանագրված խախտման փաստերը և համապատասխան միջոցներ ձեռնարկել արձանագրված գումարների վերականգնման և ՀՀ պետական բյուջե վերադարձման ուղղությամբ:

2. Ծառայություն մատուցող կազմակերպության հետ քննարկել արձանագրված խախտման փաստերը և համապատասխան միջոցներ ձեռնարկել արձանագրված գումարների վերականգնման և ՀՀ պետական բյուջե վերադարձման ուղղությամբ:

3. Իրավասու մարմինների մասնակցությամբ քննարկման առարկա դարձնել Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի չկառուցված 1.95 կմ հատվածի կառուցման և հետևաբար ամբողջ համակարգի շահագործման հանձնման հնարավորությունները, ինչպես նաև ամբողջությամբ կառուցված Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի շահագործման հանձնման համար խոչընդոտ հանդիսացող թերությունների վերացման և համակարգի գործարկման հարցերը:

4. Վերը նշված խնդիրները չլուծելու պարագայում, Գեղարդալճի և Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգերի կառուցման համար ծախսված 7,840,776.4 հազ դրամ գումարը դիտարկվում է որպես անարդյունավետ ծախս:

5. Ձեռնարկել համապատասխան միջոցներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զբաղեցրած տարածքի պայմանագիր և կոմունալ ծառայությունների պայմանագրեր կնքելու ուղղությամբ:

6. ԾԻԳ-ում քննարկման առարկա դարձնել արձանագրված խախտման փաստերը և համապատասխան միջոցներ ձեռնարկել արձանագրված գումարների վերականգնման և ՀՀ պետական բյուջե վերադարձման ուղղությամբ:

Ստուգման արդյունքներով արձանագրված` վերականգնման ենթակա 16,375.2 հազ. դրամից 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերականգնում կամ վերաձևակերպում չի կատարվել:

2020 թվականի 1-ին եռամսյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 15,709.3 հազ. դրամ, որի արդյունքում 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չվերականգնված գումարը կազմում է 665,9 հազ. դրամ:

 

6. ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

 

Արձանագրվել է.

1. Ընկերությունը, խախտելով «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ առողջապահության նախարարության և Ընկերության միջև 2016-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների «Ա» գլխի 3 ու 4 կետի պահանջները, 2016-2018 թվականներին և 2019 թվականի 6 ամիսների ընթացքում պետական պատվերի շրջանակներում բուժված թվով 129 հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը և բժշկական պարագաները ապահովել է մասնակի կամ ոչ ամբողջությամբ: Կողմերի միջև 2016-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմաններով սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (կատարողականից նվազեցվում է տվյալ դեպքի արժեքի 25%-ը) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 3,339.7 հազ. դրամ:

2. Ընկերությունը, խախտելով ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը (Ծրագրի շրջանակներում զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման համար ծնողների դեպքում հիմք է զինծառայողի ծննդյան վկայականը), 2016 թվականին թվով 2 դեպքերով (զինծառայողի ծննդյան վկայականում նշված ծնողի տվյալները չեն համապատասխանում բուժօգնություն ստացած հիվանդների տվյալներին) և 2017 թվականին թվով 1 դեպքով (առկա չէ զինծառայողի ծննդյան վկայականը) «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնության ծառայություն» ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ է մատուցել շահառու չհանդիսացող անձանց, ինչի արդյունքում 2016 թվականին և 2017 թվականին ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է համապատասխանաբար 199.0 հազ. դրամ և 173.9 հազ. դրամ:

3. Ընկերությունը, խախտելով ՀՀ կառավարության 318-Ն որոշման N 1 հավելվածի առաջին կետի պահանջները` 2018 թվականին թվով մեկ դեպքով «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն է տրամադրել առանց շահառուի սոցիալական կարգավիճակը հաստատող փաստաթղթի` սոցիալական ծառայության տարածքային բաժնի կողմից տրված ընտանիքի անապահովության վերաբերյալ տեղեկանքի առկայության, ինչի արդյունքում 2018 թվականին ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 30.0 հազ. դրամ:

4. 2019 թվականի 1-ին կիսամյակում լաբորատոր-գործիքային հետազոտությունների գծով ՀՀ ԱՆ ՊԱԳ ներկայացված հաշվետվությունների և Ընկերությունում վարվող առանձին հետազոտությունների գրանցամատյաններում գրառումների ընտրանքային համադրման արդյունքում արձանագրվել է, որ կոագուլոգրամմա (ընդլայնված) հետազոտության գծով ՀՀ ԱՆ ՊԱԳ ներկայացված հաշվետվություններում ավել է ներկայացվել թվով 3 հետազոտություն, որոնց արժեքը կազմում է 23.1 հազ. դրամ:

Առաջարկվել է.

1. ՀՀ առողջապահության նախարարությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Հանձնարարել Ընկերությանը.

Պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 3,765.7 հազ. դրամից 3,592.6 հազ. դրամը փոխանցել ՀՀ պետական բյուջե, իսկ 2019 թվականին 173.1 հազ. դրամի չափով պակասեցնել 2019 թվականի ֆինանսավորման ենթակա գումարները:

Ստուգման արդյունքներով արձանագրված` վերականգնման ենթակա 3,765.7 հազ. դրամից 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գումարի վերականգնում կամ վերաձևակերպում չի կատարվել: Նշված գումարից 2020 թվականի 1-ին եռամսյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3,592.6 հազ. դրամ, որի արդյունքում 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չվերականգնված գումարը կազմում է 173.1 հազ. դրամ:

 

7. «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

 

Արձանագրվել է.

1. Ընկերությունը, խախտելով «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ առողջապահության նախարարության և «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև 2016-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների «Ա» գլխի 3 ու 4 կետի պահանջները, 2016-2018 թվականներին և 2019 թվականի 4 ամիսների ընթացքում պետական պատվերի շրջանակներում բուժված թվով 80 հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը և բժշկական պարագաները ապահովել է մասնակի կամ ոչ ամբողջությամբ: Կողմերի միջև 2016-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմաններով սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (կատարողականից նվազեցվում է տվյալ դեպքի արժեքի 25%-ը) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 2,024.9 հազ. դրամ:

2. «Զինծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում մեկ դեպքով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն է ստացել շահառու չհանդիսացող անձ (N 93353 զորամասից պահանջված և ստացված 2019 թվականի հուլիսի 9-ի N 331 տեղեկանքի համաձայն նշված անձը զորամասում աշխատանքային պայմանագրով աշխատել է որպես բանվոր վարորդ), ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 135.0 հազ. դրամ:

3. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի մայիսի 23-ի N 987-Ա հրամանով հաստատված չափորոշիչի 10-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված նորմի պահանջները, այլ հիվանդանոցային կազմակերպություն տեղափոխված հիվանդների գծով բուժման ծախսերի փոխհատուցումը հիվանդների բուժման համար սահմանված գնի 60%- ի չափով չկատարելու արդյունքում (փոխհատուցվել է սահմանված գնի չափով) 2016-2017 թվականների համար ՀՀ ԱՆ ՊԱԳ ներկայացվող հաշվետվություններում ավել կատարողական է ներկայացրել և ՀՀ պետական բյուջեից ավել փոխհատուցում է ստացել համապատասխանաբար թվով 4 դեպքով` 21.6 հազ. դրամի չափով և թվով 3 դեպքով` 24.2 հազ. դրամի չափով:

4. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 13-ի N 47-Ն հրամանով հաստատված չափորոշիչի պահանջները, սրտանոթային համակարգի և հիպերտոնիկ հիվանդություններով, շաքարային դիաբետով տառապող ոչ բոլոր հաշվառված դիսպանսեր հիվանդների գծով է իրականացրել չափորոշիչով սահմանված պարտադիր հետազոտությունները: Նշված խախտման համար սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 89.5 հազ. դրամ:

5. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 27-ի N 39-Ն հրամանով հաստատված չափորոշիչի պահանջները, 116 դեպքով կանչերի վերաբերյալ փաստաթղթերի լրացրել է առանձին բացթողումներով: Նշված խախտման համար սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 58.0 հազ. դրամ:

6. Ընկերությունը, խախտելով «Գնումների մասին» օրենքի 20-րդ հոդվածի պահանջները, 2016-2018 թվականներին առանց մրցույթ հայտարարելու մեկ անձից կատարել է 9,200.7 հազ. դրամի գնում:

7. Ընկերությունը, ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի գ) ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում, 2016 թվականի շահութաբաժնի հաշվարկում զուտ շահույթը (շահութահարկի հաշվարկման բազան) չի ավելացրել անհատույց տրամադրված ակտիվների չափով` գումարով 150.0 հազ. դրամ:

Համանման կարգով նույն որոշման 6-րդ կետի զ) ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում շահութաբաժնի շահութաբաժնի հաշվարկման բազան չի ավելացրել Ընկերության գործունեությանը չառնչվող ծախսերի չափով` գումարով 321.1 հազ. դրամ:

Թույլ տրված խախտումների ուղղման արդյունքում 2016 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությամբ զուտ շահույթն ավելացվել է 471.1 հազ. դրամի չափով, որից լրացուցիչ հաշվարկվել է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժին 235.6 հազ. դրամի չափով:

- Ընկերությունը ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի գ) ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում 2017 թվականի շահութաբաժնի հաշվարկում զուտ շահույթը (շահութահարկի հաշվարկման բազան) չի ավելացրել անհատույց տրամադրված ակտիվների չափով` գումարով 358.0 հազ. դրամ:

Համանման կարգով նույն որոշման 6-րդ կետի զ) ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում 2017 թվականի շահութաբաժնի հաշվարկման բազան չի ավելացրել Ընկերության գործունեությանը չառնչվող ծախսերի չափով` գումարով 259.0 հազ. դրամ:

Թույլ տրված խախտումների ուղղման արդյունքում 2016 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությամբ զուտ շահույթն ավելացվել է 617.0 հազ. դրամի չափով, որից լրացուցիչ հաշվարկվել է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժին 308.5 հազ. դրամի չափով:

- Ընկերությունը, խախտելով «Հաշվապահական հաշվառման միջազգային N 16 ստանդարտի» (Հիմնական միջոցներ) 6-րդ կետի ա) և բ) ենթակետի պահանջները, 2018 թվականի կապիտալ բնույթի աշխատանքները ձևակերպել է որպես ընթացիկ և կատարված աշխատանքների արժեքը` գումարով 2,379.2 հազ. դրամ, ամբողջությամբ ծախսագրել է: Թույլ տրված սխալ ձևակերպումների արդյունքում Ընկերությունը 2018 թվականի եկամուտներին վերաբերող ծախսերը ավել է հաշվարկել (ծախսագրել) 2,255.3 հազ. դրամի չափով:

Ընկերությունը 2018 թվականի դեկտեմբեր ամսվա աշխատավարձի հաշվարկով, որպես աշխատավարձի գծով ընթացիկ տարվա ծախս, ծախսագրել է նաև 2018 թվականի դեկտեմբեր ամսվա արձակուրդային հաշվարկներում ընդգրկված Ընկերության աշխատողների 2019 թվականի հունվար ամսվա արձակուրդային օրերի համար հաշվարկված արձակուրդային գումարները` թվով 22 աշխատողների համար, որի հետևանքով 2018 թվականի եկամուտներին վերագրվող ծախսերը ավել է հաշվարկել 1,662.7 հազ. դրամի չափով:

Ընկերությունը, ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 6-րդ կետի գ) ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում 2017 թվականի շահութաբաժնի հաշվարկում զուտ շահույթը չի ավելացրել ներված պարտավորությունների չափով` գումարով 245.8 հազ. դրամ:

Համանման կարգով նույն որոշման 6-րդ կետի զ) ենթակետի պահանջը չկատարելու արդյունքում 2017 թվականի շահութաբաժնի հաշվարկում շահութաբաժնի հաշվարկման բազան չի ավելացրել Ընկերության գործունեությանը չառնչվող ծախսերի չափով` գումարով 328.2 հազ. դրամ:

Թույլ տրված խախտումների ուղղման արդյունքում 2018 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությամբ զուտ շահույթն ավելացվել է 4,492.0 հազ. դրամի չափով, որից լրացուցիչ հաշվարկվել է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժին 2,246.0 հազ. դրամի չափով:

2016-2017 թվականների համար լրացուցիչ հաշվարկված շահութաբաժնի գումարների նկատմամբ ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պատժամիջոցի կիրառման արդյունքում ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութաբաժնի գումարները սահմանված ժամկետում ՀՀ պետական բյուջե չվճարելու համար հաշվարկվել է տույժ համապատասխանաբար` 50.2 հազ. դրամի և 28.8 հազ. դրամի չափով:

Առաջարկվել է.

1. ՀՀ Կոտայքի մարզպետարանում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Հանձնարարել Ընկերությանը.

- ուժեղացնել հսկողությունը ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված չափորոշիչների` մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի մայիսի 23-ի N 987-Ա հրամանով հաստատված` «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ցուցաբերվող բուժօգնության ֆինանսավորման» չափորոշիչի պահանջների պահպանման ուղղությամբ:

- ապահովել ՀՀ ԱՆ և Ընկերության միջև պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրին կից հատուկ պայմանների կատարումը:

- ուժեղացնել հսկողությունը ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման մասին» N 806-Ն որոշման պահանջների պահպանման ուղղությամբ:

- Պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 2,353.3 հազ. դրամից 2,177.0 հազ. դրամը (2016-2018 թվականների արդյունքներով արձանագրված գումար) փոխանցել ՀՀ պետական բյուջե, իսկ 2019 թվականի 4 ամիսների արդյունքներով արձանագրված 176.3 հազ. դրամի չափով պակասեցնել 2019 թվականի համար կնքված պայմանագրով նախատեսված ֆինանսավորման ենթակա գումարները:

- 2,869.1 հազ. դրամի լրացուցիչ հաշվարկված շահութաբաժնի գումարը փոխանցել ՀՀ պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին:

- 2018 թվականի ընթացքում կապիտալ վերանորոգման աշխատանքների հաշվին նոր ստեղծված ակտիվը (ավտոկայանատեղիի տեսքով) որպես հիմնական միջոց գնահատել, մուտքագրել և հաշվառել Ընկերության հիմնական միջոցների կազմում:

Ստուգման արդյունքներով արձանագրվել են 14,423.1 հազ. դրամի խախտման փաստեր, որից 5,222.4 հազ. դրամը ենթակա է վերականգնման, նույն թվում 5,046.1 հազ. դրամը մուտքագրման ՀՀ պետական բյուջե, իսկ 176.3 հազ. դրամի չափով ենթակա է պակասեցման 2019 թվականին ֆինանսավորման ենթակա գումարները:

Ստուգման արդյունքներով արձանագրված` վերականգնման ենթակա 5,222.4 հազ. դրամից 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերականգնվել է 5,046.1 հազ. դրամ:

2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չվերականգնված գումարը կազմում է 176.3 հազ. դրամ:

 

8. «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ

 

Արձանագրվել է.

1. Ընկերությունը, խախտելով «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ առողջապահության նախարարության և Ընկերության միջև 2016-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների «Ա» գլխի 3 ու 4 կետի պահանջները, 2016-2018 թվականներին և 2019 թվականի 6 ամիսների ընթացքում պետական պատվերի շրջանակներում բուժված թվով 69 հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը և բժշկական պարագաները ապահովել է մասնակի կամ ոչ ամբողջությամբ: Կողմերի միջև 2016-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմաններով սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (կատարողականից նվազեցվում է տվյալ դեպքի արժեքի 25%-ը) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 2,655.1 հազ. դրամ:

2. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի մայիսի 23-ի N 987-Ա հրամանով հաստատված չափորոշիչի 10-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված նորմի պահանջները, այլ հիվանդանոցային կազմակերպություն տեղափոխված հիվանդների գծով բուժման ծախսերի փոխհատուցումը հիվանդների բուժման համար սահմանված գնի 60%- ի չափով չկատարելու արդյունքում (փոխհատուցվել է սահմանված գնի չափով) 2016 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ ՊԱԳ ներկայացվող հաշվետվություններում ավել կատարողական է ներկայացրել և ՀՀ պետական բյուջեից ավել փոխհատուցում է ստացել թվով 3 դեպքով` 129.6 հազ. դրամի չափով:

3. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 13.09.2013թ. N 47-Ն հրամանով հաստատված չափորոշիչի պահանջները, սիրտանոթային համակարգի և հիպերտոնիկ հիվանդություններով և շաքարային դիաբետով տառապող ոչ բոլոր հաշվառված դիսպանսեր հիվանդների գծով է իրականացվել չափորոշիչով սահմանված պարտադիր հետազոտությունները: ՀՀ առողջապահության նախարարության և Ընկերության միջև 2016-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների Բ գլխի 1-ին կետով սահմանված` կատարողի պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման դեպքում սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 345.0 հազ. դրամ:

4. Ընկերությունը, խախտելով ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ա որոշմամբ հաստատված կարգի պահանջները, «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննություն և բուժում» ծրագրի շրջանակներում 2016 թվականին թվով 548 և 2017 թվականին թվով 538 դեպքով զորակոչային տարիքի անձանց համար չի իրականացրել արտաքին շնչառական ֆունկցիա (սպիրոմետրիա) հետազոտությունը:

ՀՀ առողջապահության նախարարության և Ընկերության միջև 2016-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների Բ գլխի 1 և 2 կետով սահմանված` կատարողի պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման դեպքում սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 543.0 հազ. դրամ:

5. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 27.01.2005թ. «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 74-Ն հրամանի 4,8 կետի պահանջները, առանձին դեպքերում հիվանդների անվամբ դեղերը դուրս է գրել առանց դեղը ստանալու վերաբերյալ դեղատոմսերի վրա հիվանդների ստորագրությունների: ՀՀ առողջապահության նախարարության և Ընկերության միջև 2016-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների Բ գլխի 3 և 5 կետով սահմանված` կատարողի պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման դեպքում սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 122.5 հազ. դրամ:

6. Ընկերությունը, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 27-ի N 39-Ն հրամանով հաստատված չափորոշիչի պահանջները, 2671 դեպքով կանչի վերաբերյալ փաստաթղթերը լրացրել է բացթողումներով և թերություններով: ՀՀ առողջապահության նախարարության և Ընկերության միջև 2018-2019 թվականների համար կնքված պայմանագրերին կից հատուկ պայմանների Գ գլխի 1 կետով սահմանված` կանչի ընդունման, վարման և լրացման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները սահմանված ձևերով և կարգով չկատարման դեպքում, սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում (յուրաքանչյուր դեպքի համար կատարողականից կատարվում է նվազեցում 500 դրամի չափով) ՀՀ պետական բյուջեից ավել հատկացված գումարը կազմում է 1,335.5 հազ. դրամ:

7. Ընկերությունը, խախտելով «Գնումների մասին» օրենքի 20-րդ հոդվածի պահանջները, 2016 թվականին առանց մրցույթ հայտարարելու «բանակցային ընթացակարգ առանց հայտարարության» ընթացակարգով (չունենալով համապատասխան հիմնավորում) ձեռք է բերել 18,640.0 հազ. դրամի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:

8. «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի (այն է` հաշվապահական հաշվառման գրանցումները կատարվում են սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են տնտեսական գործառնության կատարումը) խախտման արդյունքում, առանց գործառնությունը հիմնավորող փաստաթղթերի (բանկային հաշվին գումարի մուտքագրման վերաբերյալ բանկի կողմից տրված դրամարկղի մուտքի օրդերի կամ վճարված գումարի մուտքը հավաստող բանկային հաշվի քաղվածքի) առկայության դրամարկղից որպես բանկային հաշիվների համալրում ելքագրված 2,050.0 հազ. դրամի գումարները հաշվապահական հաշվառմամբ ձևակերպել է որպես բանկային հաշիվների համալրում` առանց նշված գումարները բանկային հաշվին փաստացի մուտքագրելու:

9. «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 14-րդ հոդվածի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի հունիսի 12-ի N 104-Ա հրամանի պահանջները չպահպանելու արդյունքում 2018 թվականին շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների կազմից առանց հիմնավորող փաստաթղթերի հաշվառումից հանել է (գլխավոր շրջանառության տեղեկագրով նվազեցվել է) սկզբնական արժեքով 102,017,2 հազ. դրամի հիմնական միջոցներ:

Առաջարկվել է.

1. Արարատի մարզպետարանում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումներն ու թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ.

2. Հանձնարարել Ընկերությանը.

- ուժեղացնել հսկողությունը ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված չափորոշիչների` մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի մայիսի 23-ի N 987-Ա հրամանով հաստատված` «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ցուցաբերվող բուժօգնության ֆինանսավորման» չափորոշիչի պահանջների պահպանման ուղղությամբ.

- ապահովել ՀՀ ԱՆ և Ընկերության միջև պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրին կից հատուկ պայմանների կատարումը.

- պետական պատվերի շրջանակներում կատարված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա 5,130.7 հազ. դրամից 4,176.7 հազ. դրամը փոխանցել ՀՀ պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին, իսկ 2019 թվականի 9 ամիսների արդյունքներով արձանագրված 954.0 հազ. դրամի չափով պակասեցնել 2019 թվականի համար կնքված պայմանագրով նախատեսված ֆինանսավորման ենթակա գումարը.

- ընկերության կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները իրականացնել բացառապես «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան.

- դրամարկղային գործառնությունները, ինչպես նաև ապրանքանյութական արժեքների, նույն թվում հիմնական միջոցների հաշվառումը իրականացնել հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենքների պահանջների խստիվ պահպանմամբ:

Ստուգման ակտով արձանագրված 127,837.9 հազ. դրամից ենթակա է վերականգնման 7,180.7 հազ. դրամը, որից 4,176.7 հազ. դրամն ենթակա է վճարման ՀՀ պետական բյուջե, ֆինանսավորումից նվազեցման ենթակա գումարը կազմում է` 954.0 հազ. դրամ, իսկ կազմակերպության հաշվին վերականգնման ենթակա գումարը` 2,050.0 հազ, դրամ:

Վերականգնման ենթակա 7,180.7 հազ. դրամից 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերականգնվել է ընդամենը 2,050.0 հազ. դրամը, որը մուտքագրվել է Ընկերության հաշվին:

2020 թվականի 1-ին եռամսյակում ՀՀ պետական բյուջե է վերականգնել 4,176.7 հազ. դրամ:

Արդյունքում, 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չվերականգնված գումարը կազմում է 954.0 հազ. դրամ:

 

9. ՀՀ Արարատի մարզպետարան

 

Արձանագրվել է.

1. Հանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման համար ՀՀ Արարատի մարզպետարանին (այսուհետ` Մարզպետարան) հատկացված գումարների ճշտության ստուգման արդյունքներով պարզվել է, որ առանձին դեպքերում խախտվել են 2005 թվականի նոյեմբերի 15-ի «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի գ կետի, ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետի, ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի, ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի, ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 1-ին կետի, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 6-ի N 1281-Ն հրամանի 11-րդ կետի պահանջները` ստուգվող ժամանակաշրջանում հանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթություն ծրագրերի գծով առանձին դպրոցների կողմից աշակերտների թվաքանակը Մարզպետարանին ավել ներկայացնելու, ինչպես նաև Մարզպետարանի կողմից կատարված հաշվարկների արդյունքում 41 դպրոցների համար ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 74,080.5 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:

2. 2018 թվականին «Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում» ծրագրի շրջանակներում Մարզպետարանի ենթակայության թվով 5 հանրակրթական ուսումնական հաստատությունների 8 աշխատակիցներին ավել է տրամադրվել 311.9 հազ. դրամ, որը ստուգման ընթացքում վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:

3. Խախտելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջները, առանց պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց համապատասխան որոշումների և հրամանների առկայության, պարգևատրվել են պարգևատրման լիազորություններ չունեցող պաշտոնատար անձանց` ՀՀ Արարատի մարզպետների կողմից: Վերջիններիս կարգադրությունների համաձայն, 2016-2018 թվականների ընթացքում մարզպետին, 3 մարզպետի տեղակալներին և 2 աշխատակազմի ղեկավարներին վճարվել են 4,070.3 հազ. դրամի խրախուսանքներ (դրամական պարգևատրումներ):

4. Խախտելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ կետի պահանջը` 2018 թվականին մարզպետի համապատասխան կարգադրությամբ, աշխատակիցների դրամական պարգևատրման դրույքաչափը սահմանվել է 104.5 տոկոս կամ օրենքով նախատեսված առավելագույն սահմանաչափից 4.5 տոկոսով ավել: Թվով 15 աշխատակիցներին օրենքի խախտմամբ վճարված դրամական պարգևատրման գումարը կազմել է 236.0 հազ. դրամ:

5. «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրի շրջանակներում.

● ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 8-ի N 1444-Ն որոշմամբ սահմանված կարգով` սահմանամերձ համայնքների բնակիչ-բաժանորդներին մինչև 180 խ.մ. բնական գազի քանակության արժեքին համապատասխան գումար փոխհատուցելու փոխարեն, փոխհատուցման ենթակա գումարների չափը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Մարզպետարանին է ներկայացվել բնական գազի քանակությունը էլ. էներգիայի քանակության վերածելու հաշվարկով` Էլ. էներգիայի արժեքով:

Արդյունքում, բնական գազի փոխհատուցման գծով ստուգվող ժամանակաշրջանի համար Երասխ և Պարույր Սևակ համայնքների բնակիչ-բաժանորդներին ավել փոխհատուցված գումարը կազմել է 544.5 հազ. դրամ:

● Ստուգվող ժամանակաշրջանում, առանձին դեպքերում խախտվել են ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 8-ի N 1444-Ն 3-րդ կետի 2) ենթակետի պահանջները, որի արդյունքում Երասխ և Պարույր Սևակ համայնքների հողի հարկի և գույքահարկի գծով ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվել են հողի հարկի և գույքահարկի գումարների տարեկան արտոնություններ` վերը նշված որոշմամբ չնախատեսված հողատարածքների և այդ հողերի վրա ունեցած գույքերի նկատմամբ:

Հողի հարկի և գույքահարկի գծով ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխարեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Երասխ և Պարույր Սևակ համայնքներին ավել վճարված ընդհանուր գումարը կազմել է 1,735.1 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

6. ՀՀ Կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 344-Ն որոշման շրջանակներում ՀՀ Արարատի մարզի համայնքներին նվազագույն աշխատավարձի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, ինչպես նաև, կապված 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված` նվազագույն աշխատավարձ ստացողների նպատակային սոցիալական վճարների հետ առաջացած լրացուցիչ ծախսերի փոխհատուցման համար հատկացված գումարների ճշտության ստուգմամբ պարզվեց, որ 2016 թվականին ՀՀ Արարատի մարզի 11 համայնքներին ՀՀ պետական բյուջեից ավել է փոխհատուցվել 69,407.9 հազ. դրամ, որը ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե:

7. Ստուգվող ժամանակաշրջանում կապիտալ ծախսերի իրականացման համար Մարզպետարանին հատկացված գումարների ծախսման ճշտության ստուգման արդյունքներով հայտնաբերվել են 22,496.5 հազ դրամի տարաբնույթ խախտումներ, որից 2,364.2 հազ. դրամը վերականգնվել է ստուգման ընթացքում, իսկ մնացած 20,132.3 հազ. դրամը ենթակա է վերականգնման:

Բացի այդ, թվով 2 պայմանագրերի կատարման ընթացքում (արտացոլված են վերը նշված աղյուսակի 1-ին և 5-րդ տողերում) խախտվել է ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 105 որոշման 60-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը` պայմանագրերով նախատեսված առանձին աշխատանքներ փոխարինվել են այլ աշխատանքներով, որոնց գումարը (փոփոխությունների) գերազանցել է պայմանագրի գնի 15 տոկոսը:

8. Խախտելով ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 27-րդ կետի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի պահանջները` Մարզպետարանի կողմից 2016-2019 թվականներին հաստատված գնումների պլաններում կատարված փոփոխությունները կայքում չեն հրապարակվել:

9. Խախտելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 5-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները` 2019 թվականի ընթացքում, մինչև 2019 թվականի ապրիլի 23-ը Մարզպետարանի կողմից գնումներ են կատարվել առանց գնումների պատասխանատու ստորաբաժանում սահմանելու (Գնումների պատասխանատու ստորաբաժանում սահմանվել է 2019 թվականի ապրիլի 23-ին):

10. Ստուգվող ժամանակաշրջանում ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և շահագործման աշխատանքների գնման փաթեթները կազմվել են 2010 թվականի դեկտեմբերի 22-ի «Գնումների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 2-րդ հոդվածների, ինչպես նաև գնման պայմանագրերի 5.2 կետի պահանջների խախտմամբ` մասնավորապես, փաթեթներում առկա չեն օրենսդրությամբ պահանջվող պայմանագրի կատարումն ապահովող անհրաժեշտ փաստաթղթերը` համաձայնագրերի ապահովումները (համաձայնագրի գնի 10 տոկոսի չափով):

Առաջարկվել է.

1. ՀՀ Արարատի մարզպետարանում քննարկման առարկա դարձնել ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները, ինչպես նաև ՀՀ օրենքների և իրավական ակտերի պահանջները չկատարելու հարցում պաշտոնատար անձանց իրենց պարտականությունների մեջ թերանալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.

2. ձեռնարկել միջոցներ.

ա) Մարզպետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներին 74,080.5 հազ. դրամ ավել ֆինանսավորված գումարները ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ.

բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխարեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Երասխ և Պարույր Սևակ համայնքներին հողի հարկի և գույքահարկի գծով ավել վճարված 1,735.1 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ.

գ) ՀՀ Կառավարության 2016 թվականի ապրիլի 15-ի N 344-Ն որոշման շրջանակներում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ավել փոխհատուցված 69,407.9 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ.

դ) Մարզպետարանի կապիտալ ծախսերի գծով կատարողական ակտերով հաստատված և վճարված, սակայն փաստացի պակաս կատարած աշխատանքների դիմաց ավել վճարված 22,496.5 հազ. դրամից դեռևս չվերականգնված 20,132.3 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ.

3. ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ քննության առնել պարգևատրման լիազորություններ չունեցող անձի կողմից պարգևատրման կարգադրությունների արձակման և այդ հիմքով պարգևատրումների վճարման իրավաչափության հարցը` անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ.

4. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և Մարզպետարանի միջև իրականացնել 2016-2018 թվականներին, ինչպես նաև 2019 թվականի համար փոխադարձ հաշվարկների ճշտումներ` կիրառելով տվյալ ժամանակաշրջանների գործող սակագները և յուրաքանչյուր բնակիչ-բաժանորդի ամսական փաստացի ծախսած էլեկտրական էներգիայի քանակական տվյալները: Քննարկման առարկա դարձնել փոխադարձ հաշվարկների արդյունքում 2016-2018 թվականների և 2019 թվականի 9 ամիսների համար հայտնաբերված` բնակիչ-բաժանորդներին ավել փոխհատուցած գումարները ՀՀ պետական բյուջե վերադարձնելու կամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վճարվող գումարներից պակասեցնելու հնարավորության հարցը.

5. այսուհետ խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները:

Ստուգման արդյունքներով արձանագրվել է 172,882.7 հազ. դրամի խախտման փաստեր, որից 168,031.9 հազ. դրամը ենթակա է վերականգնման` մուտքագրման ՀՀ պետական բյուջե:

Վերականգնման ենթակա 168,031.9 հազ. դրամից 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերականգնվել է ընդամենը 2,671.1 հազ. դրամ: Արձանագրված գումարից վերականգնումներ չեն կատարվել նաև 2020 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում: Արդյունքում 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չվերականգնված գումարը կազմում է 165,355.8 հազ. դրամ:

ՀՀ Արարատի մարզպետարանը 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ պետական բյուջե գումարների վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվություն ՀՀ ֆինանսների նախարարություն չի ներկայացրել:

2019 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության ծրագրի շրջանակներում կատարված ստուգումների ամփոփ արդյունքները ներկայացված են հաշվետվությանը կից N 2.1 հավելվածում:

 

IV. ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

 

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ներկայացված պահանջով` քննիչների կողմից կայացրած որոշումների հիման վրա իրականացված թվով 9 ստուգումներով արձանագրվել են 57,979.9 մլն. դրամի խախտման փաստեր:

Իրավապահ մարմինների պահանջով իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա և 2019 թվականի ընթացքում փաստացի վերականգնված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է ներկայացվել քրեական գործերով վարույթները ավարտելուց և դատարանի համապատասխան վճիռները օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

 

V. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

 

2019 թվականի ընթացքում Վարչության կողմից համապատասխան աշխատանքներ են տարվել ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման, ինչպես նաև ՀՀ վարչապետի որոշումներով նախատեսված աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Մասնավորապես, ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա թվով 4 կազմակերպություններում իրականացվել են համապատասխան ստուգումներ.

Այսպես,

1. ՀՀ վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի N 02/23.25/26220-18 հանձնարարականի հիման վրա «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության, մասնավորապես` ֆինանսական հոսքերի (դրամական միջոցների շարժի), շահույթի ձևավորման և որպես հետևանք շահութաբաժինների հաշվարկման ու վճարման, ընկերության գործունեությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխանության ստուգում:

2. ՀՀ վարչապետի 2019 թվականի փետրվարի 19-ի N 02/16.2/1034-2019 հանձնարարականի հիման վրա «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում իրականացվել է պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում:

3. ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 18-ի N 02/16.10/11770-2019 հանձնարարականի հիման վրա «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում իրականացվել է համապատասխան ստուգում` ՀՀ կրթության և գիտության նախարարության 2019 թվականի մարտի 19-ի N 01/10/4097-19 գրությամբ ներկայացված ֆինանսական բնույթի հարցերի շրջանակներում:

4. ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ-ում իրականացվել է ընկերության կողմից օգտագործված վարկային ռեսուրսի ծախսման ուղղությունները պարզելու նպատակով ստուգում:

ՀՀ վարչապետի որոշումների համաձայն Վարչության աշխատակիցները մասնակցել են Անկախ պետությունների համագործակցության և Եվրասիական տնտեսական միության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության թվով 7 ստուգումների:

Այսպես,

i

1. ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 14-ի N 235-Ա որոշման հիման վրա ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժանմունքում (ք. Մոսկվա) իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության ստուգում:

i

2. ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 14-ի N 245-Ա որոշման հիման վրա ԱՊՀ գործադիր կոմիտեում (ք. Մինսկ) իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգում:

i

3. ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 19-ի N 435-Ա որոշման հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ք. Մոսկվա) իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության ստուգում:

4. ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 19-ի N 435-Ա որոշման հիման վրա Եվրասիական տնտեսական միության դատարանում (ք. Մինսկ) իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության ստուգում:

i

5. ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի N 1193-Ա որոշման հիման վրա ԱՊՀ տնտեսական դատարանում (ք. Մինսկ) իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգում:

i

6. ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 8-ի N 1433-Ա որոշման հիման վրա ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեում (ք. Մոսկվա) իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգում:

i

7. ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի N 1565-Ա որոշման հիման վրա ՀԱՊԿ Քարտուղարությունում և Միացյալ շտաբում (ք. Մոսկվա) իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգում:

ՀՀ իրավապահ մարմինների պահանջով և ՀՀ վարչապետի հանձնարարականներով կատարված ստուգումների ամփոփ արդյունքները ներկայացված են հաշվետվությանը կից N 2.2 և N 2.3 հավելվածներում:

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի հուլիսի 30-ի
N 1264-Լ որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՎ, ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ, ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

հազ. դրամ

Հ/Հ Ըստ պահան-
ջի
ԸՆԴՀԱՆՈՒՐ
Արձա-
նագրվել է ընդամենը
Ենթակա է վերականգնման/վերաձևակերպման Վերականգնվել/վերաձևակերպվել է
Ընդա-
մենը
Պետական բյուջե Մուտ-
քագրել համայն-
քային բյուջե
Մուտ-
քագրել կազմա-
կերպու-
թյան հաշվին
Հաշվա-
ռումով ձևա-
կերպել կամ վերա-
ձևա-
կերպել
Ընդա-
մենը
Պետական բյուջե Համայնքային բյուջե Մուտքա-
գրվել է կազմա-
կեր-
պության հաշվին
Հաշվա-
ռումով ձևա-
կերպվել կամ վերա-
ձևա-
կերպվել է
Մուտ-
քագրել պետա-
կան բյուջե
Պակա-
սեցնել պետա-
կան բյուջեից ֆինան-
սավոր-
ման ենթակա գումարը
Գրանցել որպես պարտա-
վորու-
թյուն պետա-
կան բյուջեի նկատ-
մամբ
Մուտքա-
գրվել է պետա-
կան բյուջե
Աշխա-
տան-
քով
Պակա-
սեցվել է պետա-
կան բյուջեից ֆինան-
սավոր-
ման ենթակա գումարը
Գրանցվել է որպես պարտա-
վորու-
թյուն պետա-
կան բյուջեի նկատ-
մամբ
Մուտքա-
գրվել է համայն-
քային բյուջե
Աշ-
խա-
տան-
քով
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
Ընդամենը
2019 թ.
Աշխա-
տանքային ծրագրով
 4,746,557.3  4,158,199.5  572,098.8  1,334,719.1  -  -  2,050.0  2,249,331.6  125,987.9  28,708.1  -  95,229.8  -  -  -  2,050.0  -
Ընդամենը
2019 թ. իրավապահ մարմինների պահանջով
 57,979,945.3  15,712.1  7,061.5  -  -  -  8,650.6  -  -  -  -  -  -  -  -  -  -
Ընդամենը
2019 թ. ՀՀ վարչապետի հանձնարա-
րական-
ներով և որոշումներով
 478,176.6  438,984.2  27,712.8  -  -  -  411,271.4  -  648.4  -  -  -  -  -  -  648.4  -
ԸՆԴԱ-
ՄԵՆԸ ԱՄՓՈՓ
 63,204,679.2  4,612,895.8  606,873.1  1,334,719.1  -  -  421,972.0  2,249,331.6  126,636.3  28,708.1  -  95,229.8  -  -  -  2,698.4  -

 

Հավելված N 2.1
ՀՀ կառավարության
2020 թվականի հուլիսի 30-ի
N 1264-Լ որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

հազ. դրամ

Հ/Հ Կազմա-
կերպության անվանումը
ԸՆԴՀԱՆՈՒՐ
Արձա-
նագրվել է ընդա-
մենը
Ենթակա է վերականգնման/վերաձևակերպման Վերականգնվել/վերաձևակերպվել է
Ընդա-
մենը
Պետական բյուջե Մուտ-
քագրել հա-
մայն-
քային բյուջե
Մուտ-
քագրել կազմա-
կերպու-
թյան հաշվին
Հաշվա-
ռումով ձևա-
կերպել կամ վերա-
ձևա-
կերպել
Ընդա-
մենը
Պետական բյուջե Համայնքային բյուջե Մուտ-
քագրվել է կազմա-
կերպու-
թյան հաշվին
Հաշվա-
ռումով ձևա-
կերպվել կամ վերա-
ձևա-
կերպվել է
Մուտ-
քագրել պետա-
կան բյուջե
Պակա-
սեցնել պետա-
կան բյուջեից ֆինան-
սավոր-
ման ենթակա գումարը
Գրանցել որպես պար-
տա-
վորու-
թյուն պետա-
կան բյուջեի նկատ-
մամբ
Մուտքա-
գրվել է պետա-
կան բյուջե
Աշխա-
տան-
քով
Պակա-
սեցվել է պետա-
կան բյուջեից ֆինան-
սավո-
րման ենթակա գումարը
Գրանցվել է որպես պարտա-
վորու-
թյուն պետա-
կան բյուջեի նկատ-
մամբ
Մուտ-
քագրվել է համայն-
քային բյուջե
Աշխա-
տանք-
ով
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
ՀՀ կառավարություն
1 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (նախկին ՀՀ գյուղա-տնտեսության նախարարության մասով)  675,138.8  609,828.1  198,888.5  112,367.3  -  -  -  298,572.3  116,215.7  20,985.9  -  95,229.8  -  -  -  -  -
2 ՀՀ պետական եկամուտների կոմիտե  49,190.9  49,190.9  49,190.9  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
Ընդամենը  724,329.7  659,019.0  248,079.4  112,367.3  -  -  -  298,572.3  116,215.7  20,985.9  -  95,229.8  -  -  -  -  -
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե
3 «Վնասվածքա-բանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ  10,901.5  10,901.5  10,649.2  252.3  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
Ընդամենը  10,901.5  10,901.5  10,649.2  252.3  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
4 «Ջրային կոմիտե» պետական մարմին  3,676,041.5  3,287,703.1  116,147.7  1,220,796.1  -  -  -  1,950,759.3  -  -  -  -  -  -  -  -  -
5 Ջրային Կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ  16,375.2  16,375.2  16,375.2  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
Ընդամենը  3,692,416.7  3,304,078.3  132,522.9  1,220,796.1  -  -  -  1,950,759.3  -  -  -  -  -  -  -  -  -
ՀՀ Առողջապահության նախարարություն
6 «Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ  3,765.7  3,765.7  3,592.6  173.1  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
Ընդամենը  3,765.7  3,765.7  3,592.6  173.1  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
ՀՀ Կոտայքի մարզ
7 «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ  14,423.1  5,222.4  5,046.1  176.3  -  -  -  -  5,046.1  5,046.1  -  -  -  -  -  -  -
Ընդամենը  14,423.1  5,222.4  5,046.1  176.3  -  -  -  -  5,046.1  5,046.1  -  -  -  -  -  -  -
ՀՀ Արարատի մարզ
8 ՀՀ Արարատի մարզպետարան  172,882.7  168,031.9  168,031.9  -  -  -  -  -  2,676.1  2,676.1  -  -  -  -  -  -  -
9 «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ  127,837.9  7,180.7  4,176.7  954.0  -  -  2,050.0  -  2,050.0  -  -  -  -  -  -  2,050.0  -
Ընդամենը  300,720.6  175,212.6  172,208.6  954.0  -  -  2,050.0  -  4,726.1  2,676.1  -  -  -  -  -  2,050.0  -
Ընդամենը 2019 թ.
Աշխատանքային ծրագրով
 4,746,557.3  4,158,199.5  572,098.8  1,334,719.1  -  -  2,050.0  2,249,331.6 125987.9  28,708.1  -  95,229.8  -  -  -  2,050.0  -

 

Հավելված N 2.2
ՀՀ կառավարության
2020 թվականի հուլիսի 30-ի
N 1264-Լ որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

հազ. դրամ

Հ/Հ   ԸՆԴՀԱՆՈՒՐ
Կազմա-
կերպության անվանումը
Արձա-
նագրվել է ընդա-
մենը
Ենթակա է վերականգնման/վերաձևակերպման Վերականգնվել/վերաձևակերպվել է
Ընդա-
մենը
Պետական բյուջե Մուտ-
քագրել համայն-
քային բյուջե
Մուտ-
քագրել կազմա-
կերպու-
թյան հաշվին
Հաշվա-
ռումով ձևա-
կերպել կամ վերա-
ձևա-
կերպել
Ընդա-
մենը
Պետական բյուջե Համայնքային բյուջե Մուտ-
քագրվել է կազմա-
կերպու-
թյան հաշվին
Հաշվա-
ռումով ձևա-
կերպվել կամ վերա-
ձևա-
կերպվել է
Մուտ-
քագրել պետական բյուջե
Պակա-
սեցնել պետական բյուջեից ֆինան-
սավո-
րման ենթակա գումարը
Գրանցել որպես պարտա-
վորու-
թյուն պետական բյուջեի նկատ-
մամբ
Մուտ-
քագրվել է պետա-
կան բյուջե
Աշխա-
տան-
քով
Պակա-
սեցվել է պետա-
կան բյուջեից ֆինան-
սավո-
րման ենթակա գումարը
Գրանցվել է որպես պարտա-
վորու-
թյուն պետա-
կան բյուջեի նկատ-
մամբ
Մուտ-
քագրվել է համայն-
քային բյուջե
Աշխա-
տան-
քով
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
1 «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  55,893,600.0  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
2 ՀՀ արդարա-դատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն  1,346,504.1  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
3 «ԷՄՕՇԻՆ» ՍՊԸ  15,751.9  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
4 «Գավաթ» ՍՊԸ  17,900.1  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
5 «Վիոլիա Ջուր» ՓԲԸ  42,172.3  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
6 «Շինմաստեր» ՍՊԸ  71,021.5  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
7 «Նոր Հաճն քաղաքի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ  15,427.9  15,427.9  6,837.3  -  -  -  8,590.6  -  -  -  -  -  -  -  -  -  -
8 «Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ  31,983.3  284.2  224.2  -  -  -  60.0  -  -  -  -  -  -  -  -  -  -
9 ՀՀ ոստիկանություն  545,584.2  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
ԸՆԴԱՄԵՆԸ  57,979,945.3  15,712.1  7,061.5  -  -  -  8,650.6  -  -  -  -  -  -  -  -  -  -

 

Հավելված N 2.3
ՀՀ կառավարության
2020 թվականի հուլիսի 30-ի
N 1264-Լ որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
2019 Թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

հազ. դրամ

Հ/Հ Կազմակերպության անվանումը ԸՆԴՀԱՆՈՒՐ
Արձա-
նագրվել է ընդա-
մենը
Ենթակա է վերականգնման /վերաձևակերպման Վերականգնվել/վերաձևակերպվել է
Ընդա-
մենը
Պետական բյուջե Մուտ-
քագրել համայն-
քային բյուջե
Մուտ-
քագրել կազմա-
կերպու-
թյան հաշվին
Հաշվա-
ռումով ձևա-
կերպել կամ վերա-
ձևա-
կերպել
Ընդա-
մենը
Պետական բյուջե Համայնքային բյուջե Մուտ-
քագրվել է կազմա-
կերպու-
թյան հաշվին
Հաշվա-
ռումով ձևա-
կերպվել կամ վերա-
ձևա-
կերպվել է
Մուտ-
քագրել պետա-
կան բյուջե
Պակա-
սեցնել պետա-
կան բյուջեից ֆինան-
սավոր-
ման են-
թակա գու-
մարը
Գրան-
ցել պարտա-
վորու-
թյուն պետա-
կան բյուջեի նկատ-
մամբ
Մուտ-
քագրվել է պետա-
կան բյուջե
Աշխա-
տան-
քով
Պակա-
սեցվել է պետա-
կան բյուջեից ֆինան-
սավոր-
ման ենթակա գումարը
Գրանցվել է որպես պարտա-
վորու-
թյուն պետական բյուջեի նկատ-
մամբ
Մուտ-
քագրվել է համայն-
քային բյուջե
Աշխա-
տանք-
ով
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
1 «Հայավտոկայարան» ՓԲԸ  24,122.4  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
2 «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ  27,712.8  27,712.8  27,712.8  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
3 «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ  425,763.5  411,271.4  -  -  -  -  411,271.4  -  648.4  -  -  -  -  -  -  648.4  -
4 «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ /գաղտնի նշագրում/  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
5 ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժանմունք  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
6 Բելառուսի Հանրապետությունում
/Մինսկ/ տեղակայված ԱՊՀ գործադիր կոմիտեի գլխավոր գրասենյակ
 -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
7 Եվրասիական տնտեսական հանձնաժողով  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
8 Եվրասիական տնտեսական միության դատարան  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
9 ԱՊՀ տնտեսական դատարան  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
10 ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտե  577.9  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
11 ՀԱՊԿ Քարտուղարություն և Միացյալ շտաբ  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -  -
ԸՆԴԱՄԵՆԸ  478,176.6  438,984.2  27,712.8  -  -  -  411,271.4  -  648.4  -  -  -  -  -  -  648.4  -

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.07.2020
N 1264-Լ
Որոշում