21.07.2020 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի հուլիսի 9-ին
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում զինծառայողների, փրկարարական ծառայողների, քրեակատարողական ծառայողների և դատական ակտերի հարկադիր կատարողների վրա: Սույն մասում նշված անձանց ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում նրանց վարձատրությունը պահպանվում է:»:
i
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետից հանել «, բացառությամբ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների (այսուհետ` վարձու աշխատողներ)» բառերը․
2) 4-րդ մասի «ժամանակավորապես» բառը փոխարինել «անորոշ կամ որոշակի ժամկետով» բառերով․
3) 6-րդ մասի «հիմնական գործատուի» բառերը փոխարինել «գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ)» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) 8-րդ մասի «հիմնական (նպաստը հաշվարկող և նշանակող)» բառերը փոխարինել «նպաստը հաշվարկող և նշանակող» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին մասով.
«10.1. Սույն հոդվածի 7-րդ, 8-րդ, 10-րդ մասերով սահմանված կարգով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:»:
i
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում «օրվանից» բառը փոխարինել «օրվան հաջորդող ամսվանից» բառերով:
i
Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը «վարձու աշխատողին» բառերից հետո լրացնել «ժամանակավոր անաշխատունակության» բառերով, իսկ նույն մասի «հիմնական աշխատավայրի» բառերը փոխարինել «նպաստը հաշվարկող և նշանակող» բառերով․
2) 5-րդ մասի 4-րդ կետի «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:
i
Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Վարձու աշխատողի մայրության նպաստը վերահաշվարկվում է նաև սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում իր եկամտի վերաբերյալ վարձու աշխատողի կողմից գործատուին (նպաստը հաշվարկող և վճարող) լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում: Այս դեպքում մայրության նպաստը վճարվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով:»․
2) 5-րդ մասը «ընդհատվելու» բառից հետո լրացնել «, իսկ համատեղությամբ աշխատելու դեպքում գործատուներից մեկի մոտ ընդհատվելու» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն օրենքի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու վերաբերյալ դրույթները տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա (այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն է կամ դրանից առաջ է): Ընդ որում, այս դեպքում`
1) ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող հանդիսացած` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ժամանակահատվածի համար ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում․
2) եթե մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող հանդիսացած` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է 2019 թվականին և շարունակվել է 2020 թվականին, ապա նրան, որպես միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի, ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելիս ժամանակավոր անաշխատունակության առաջին օր է համարվում 2020 թվականի հունվարի 1-ը:
Սույն օրենքի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին մայրության նպաստ նշանակելու վերաբերյալ դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա (այն դեպքերի վրա, երբ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն է կամ դրանից հետո է): Ընդ որում`
1) եթե միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի (այդ թվում` մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամի) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն է, ապա նրան մայրության նպաստը տրվում է «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված կարգով․
2) եթե միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի (բացառությամբ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամի) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը 2019 թվականին է, ապա նրան մայրության նպաստը գործատուի կողմից տրվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով սահմանված կարգով:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հուլիսի 17 Երևան ՀՕ-361-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 20 հուլիսի 2020 թվական: