ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում նշված չէ իրավական ակտի հրապարակման օրը: |
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 2020 թվականի N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ. մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով`
i
1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառել ՀՀ կառավարության 2020թ. մարտի 16-ի 298-Ն որոշման 17-րդ կետով սահմանված սահմանափակումները 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ հանրային միջոցառումների նկատմամբ`
ա) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները.
բ) ժամանցային միջոցառումները.
գ) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները:
2. ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ՀՀ մարզպետներին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` ապահովել սահմանված միջոցառումների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
17.03.2020թ.