031.1036.170102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
Քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեության համար պատշաճ պայմաններ ապահովելու նպատակով.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 15-օրյա ժամկետում`
i
ա) Քաղաքացիական ծառայության խորհուրդն ապահովել Երևան քաղաքում համապատասխան տարածքով, ինչպես նաև խորհրդի գործունեության համար անհրաժեշտ այլ աշխատանքային պայմաններով.
բ) լուծել 2002 թվականի խորհրդի պահպանման, ինչպես նաև խորհրդին տրամադրվող տարածքի նորոգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հարցը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
17 հունվարի 2002թ.
ՆԿ-1036