ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
22 հուլիսի 2019 թվականի N 07-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1064-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
i
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «2019 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 1064-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանով հաստատված հավելվածի «3.1», «4.5» և «8.1» կետերը ուժը կորցրած ճանաչել.
2) հավելվածի 3.2-րդ կետի 6-րդ սյունակի «12 000» թիվը փոխարինել «15 000» թվով.
3) հավելվածի 6.1-րդ, 7.1-րդ կետերի 4-րդ սյունակի «II եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով և 8.3-րդ կետերի 4-րդ սյունակի «III եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով:
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Սպորտ. Համահայկական յոթերորդ խաղեր թեմային նվիրված «7-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ. 7TH PAN-ARMENIAN GAMES. 7ՐԴTH ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ. PAN-ARMENIA GAMES» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի:
2) Մեծանուն հայեր. Վահան Թոթովենցի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «1894-1938 ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ. VAHAN TOTOVENTS» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Սպորտ. Համահայկական յոթերորդ խաղեր թեմային նվիրված «7-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ. 7TH PAN-ARMENIAN GAMES. 7ՐԴTH ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ. PAN-ARMENIA GAMES» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 870 դրամ, տպաքանակը` 15 000 հատ:
2) Մեծանուն հայեր. Վահան Թոթովենցի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «1894-1938 ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ. VAHAN TOTOVENTS» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:
Նախարար Հ. Արշակյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2019 թ. հուլիսի 22-ի
թիվ 07-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2019 թ. հուլիսի 22-ի
թիվ 07-Ն հրամանի