(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
/ ուժը կորցրել է սպառողական կոոպերացիայի մասում 18.05.94 թիվ 231 որոշում/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 1992 թ. թիվ 426
i
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ (ՍՊԱՍԱՐԿՄԱՆ) ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» օրենքի կիրարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի որոշման և մինչև ձեռնարկությունների կազմակերպման իրավական առանձին տեսակների մասին Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների ընդունումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 2. Սահմանել սպառողական (սպասարկման) կոոպերատիվների և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար արգելված գործունեության տեսակների ցանկը, համաձայն հավելվածի:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 30-Ի ԹԻՎ 426 ՈՐՈՇՄԱՆ
Ց Ա Ն Կ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ (ՍՊԱՍԱՐԿՄԱՆ) ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ
1. Սպառողական (սպասարկման) կոոպերատիվների համար`
արգելվում են արտադրական բնույթի գործունեության բոլոր տեսակները, բացի կոոպերատիվ բնակարանային շինարարությունից:
/1 կետն ուժը կորցրել է 18.05.94 թիվ 231 որոշում/
2. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար`
i
արգելվում են գործունեության բոլոր տեսակները, բացի 0,4 կվ բաշխվող ցանցերից էլեկտրաէներգիայի մատակարարման և իրացման հետ կապված ծառայություններից, բժշկական սպասարկումից, կրթական, մշակութային, բարեգործական գործունեության կազմակերպումից, պրոթեզավորման առարկաների պատրաստումից, բորսաների, վիճակախաղերի, հեռուստատեսային ծրագրերի, ցուցահանդեսների և ցուցանմուշների, սպորտային միջոցառումների, գիտական հետազոտությունների կազմակերպումից, հրատարակչական գործունեությունից:
/լրաց. 29.02.96 թիվ 70 որոշում/
/չի տարածվում ՀՀ արդյունաբերության զարգացման հիմնադրամի վրա
23.05.93 թիվ 265 որոշում/