i
/ուժը կորցրել է «ՀՀ հարկերի և տուրքերի մասին» ՀՀ օրենքի մասով` 14.04.97 օրենք/
(ուժը կորցրել է 15.12.98 ՀՕ-279 օրենք)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«29» ապրիլի 1996 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածը «Ժամանակին չմուծված հարկի կամ տուրքի» բառերից հետո լրացնել «/ բացառությամբ մաքսատուրքերի/» բառերով:
i
Հոդված 2. «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի վերջին մասից հանել «եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
23 մայիսի 1996թ.