Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2020 թվականի N 984-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐԻ, ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.1» ենթակետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 408-Ա որոշման հավելվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերավարձի ու սննդի օրական վճարի չափերը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մրցանակակիրների և մրցավարների դրամական պարգևատրման չափերը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 19

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 18-ի

N 984-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերավարձի օրական չափերը հաստատել մեկ մասնակցի (մարզիկ, մրցավար, բժիշկ, ներկայացուցիչ, ուղեկցող` հաշմանդամություն ունեցող մարզիկի դեպքում) համար` մինչև 6800 դրամ` ծախսերը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների սննդի ընդունման օրական վճարի չափերը հաստատել մեկ մասնակցի (մարզիկ, մրցավար, բժիշկ, ներկայացուցիչ, ուղեկցող` հաշմանդամություն ունեցող մարզիկի դեպքում) համար 3000 դրամ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 18-ի

N 984-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մրցանակակիրների դրամական պարգևատրման չափեր հաստատել.

1) ըստ անհատական հաշվարկի`

 

(ՀՀ դրամ)

._________________________________________________________________.

|NN |Պարգևատրվողներ                    |1-ին տեղ|2-րդ տեղ|3-րդ տեղ|

|_________________________________________________________________|

|                  Համայնքային փուլի միջոցառում                   |

|_________________________________________________________________|

|1. |Մրցանակակիր                       |    7000|    6000|    5000|

|_________________________________________________________________|

|                   Մարզային փուլի միջոցառում                     |

|_________________________________________________________________|

|2. |Մրցանակակիր                       |   12000|   10000|    8000|

|_________________________________________________________________|

|                 Հանրապետական փուլի միջոցառում                   |

|_________________________________________________________________|

|3. |Մրցանակակիր                       |   45000|   35000|   25000|

._________________________________________________________________.

 

2) ըստ թիմային հաշվարկի`

(ՀՀ դրամ)

._________________________________________________________________.

|NN |Պարգևատրվողներ                    |1-ին տեղ|2-րդ տեղ|3-րդ տեղ|

|_________________________________________________________________|

|                 Համայնքային փուլի միջոցառում                    |

|_________________________________________________________________|

|1. |Մրցանակակիր թիմ, ընտանիք (հայր,   |մինչև   |մինչև   |մինչև   |

|   |մայր, երեխա) կամ մարզական         |70000   |60000   |50000   |

|   |զանգվածային միջոցառման մասնակից   |        |        |        |

|   |իրավաբանական անձ                  |        |        |        |

|_________________________________________________________________|

|                   Մարզային փուլի միջոցառում                     |

|_________________________________________________________________|

|2. |Մրցանակակիր թիմ, ընտանիք (հայր,   |մինչև   |մինչև   |մինչև   |

|   |մայր, երեխա) կամ մարզական         |120000  |100000  |80000   |

|   |զանգվածային միջոցառման մասնակից   |        |        |        |

|   |իրավաբանական անձ                  |        |        |        |

|_________________________________________________________________|

|                 Հանրապետական փուլի միջոցառում                   |

|_________________________________________________________________|

|3. |Մրցանակակիր թիմ, ընտանիք (հայր,   |մինչև   |մինչև   |մինչև   |

|   |մայր, երեխա) կամ մարզական         |450000  |350000  |250000: |

|   |զանգվածային միջոցառման մասնակից   |        |        |        |

|   |իրավաբանական անձ                  |        |        |        |

._________________________________________________________________.

 

2. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների հանրապետական փուլի մրցավարների դրամական պարգևատրման չափեր հաստատել` մեկ մրցավարի համար մինչև 20000 դրամ:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցկացվող զանգվածային մարզական միջոցառումների մրցանակների չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նշված միջոցառումների համար նախատեսված հատկացումների շրջանակը:

(3-րդ կետը լրաց. 15.04.2022 թիվ 518-Ն / տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2020
N 984-Ն
Որոշում