ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2022 թվականի N 422-Ա
ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, N05100010/210122/0003454, 05100010/210122/0003456, 05100010/210122/0003452, 05100010/210122/0003450 և 05100010/210122/0003464 ապրանքների հայտարարագրերով Արցախի Հանրապետության կարիքների համար ձևակերպված գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, փոխանցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը` Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հանձնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մարտի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի մարտի 31-ի
N 422-Ա որոշման
ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Ընդհանուր|Մաքսային |Քանակը |Գույքն ստացողը|
|ը/կ| |բրուտտո |արժեքը | | |
| | |քաշը (կգ)|(դրամ) | | |
|___|_____________________|_________|_________|________|______________|
|1. |Բրդյա կտոր |19 |92.540 |80 |Արցախի |
|___|_____________________|_________|_________|________|Հանրապետության|
|2. |Աթոռներ` մետաղյա |2.495 |9.872.906|610 հատ |ներքին գործերի|
| |հիմքով, պոլիմերային | | | |նախարարության |
| |նստատեղով | | | |արտակարգ |
|___|_____________________|_________|_________|________|իրավիճակների |
|3. |Ներկած տրիկոտաժե |171 |280.063 |143.5 կգ|պետական |
| |կտոր` բամբակյա | | | |ծառայություն |
| |մանվածքից | | | | |
|___|_____________________|_________|_________|________| |
|4. |Տրիկոտաժե կտոր` |15 |904.289 |10.24 կգ| |
| |սինթետիկ թելերից | | | | |
| |ներկած | | | | |
|___|_____________________|_________|_________|________| |
|5. |1) Հագուստ և այլ |1.079 |3.366.686|1062 կգ | |
| |արտադրատեսակներ, | | | | |
| |մանկական կոշիկներ, | | | | |
| |անկողնու սպիտակեղեն, | | | | |
| |սրբիչներ, ծածկոցներ | | | | |
| |_____________________|_________|_________|________| |
| |2) Խոհանոցային սպասք |86 |275.456 |84 կգ | |
| |կոշտ կերամիկայից | | | | |
| |_____________________|_________|_________|________| |
| |3) Օրթոպեդիկ |12 |72.143 |7 կգ | |
| |հարմարանքներ, | | | | |
| |հաշմանդամի | | | | |
| |քայլահենակներ | | | | |
| |_____________________|_________|_________|________| |
| |4) Փափուկ խաղալիքներ |16 |49.189 |30 հատ | |
| |_____________________|_________|_________|________| |
| |5) Գնդիկավոր գրիչներ |3 |6.558 |110 հատ | |
| |_____________________|_________|_________|________| |
| |6) Գունավոր և |5 |13.117 |4 կգ | |
| |հասարակ մատիտներ | | | | |
| |_____________________|_________|_________|________| |
| |7) Գրառումների |9 |26.234 |8 կգ | |
| |տետրեր, նոթատետրեր` | | | | |
| |նամակների և | | | | |
| |հուշագրությունների | | | | |
| |համար, նոթատետրեր | | | | |
| |_____________________|_________|_________|________| |
| |8) Բժշկական |7 |16.396 |800 հատ | |
| |ներարկիչներ | | | | |
._____________________________________________________________________.
___________________
ԻՐՏԵԿ - սույն որոշման հավելվածում նշված 2012 թվականի փոխարեն պետք է լինի 2022 թվական` ելնելով որոշման ընդունման տարեթվից: