ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 2022 թվականի N 195-Ա
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՃԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Էդուարդ Օհանյանի կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում «Արդյունաբերական ջերմոցային համալիր»-ի կառուցման ներդրումային ծրագրին` համաձայն N 3 հավելվածի: N 3 հավելվածով սահմանված «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Էդուարդ Օհանյանի կողմից սույն որոշմամբ ստանձնած պարտավորությունների համար համապարտ պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության կառավարության առջև:
2. Համաձայնություն տալ առաջարկությանը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի սեփականությունը հանդիսացող 51.41468 հա հողամասը` համաձայն N 1 հավելվածի, կադաստրային արժեքով Էդուարդ Օհանյանին ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով:
3. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը Էդուարդ Օհանյանի կողմից` համաձայն N 3 հավելվածի, մասնավոր սեփականատերերից իրացման գործընթացն ավարտելուց հետո` 5 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` նախապես Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարին առաջարկելով լուծել ներդրումային ծրագիր իրականացնող ընկերության հետ կնքված պայմանագիրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. փետրվարի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի փետրվարի 17-ի
N 195-Ա որոշման
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՃԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայր
._____________________________________________________________________.
|ՀՀ | Ծածկագիրը |Մակերեսը |1 հա |Կադաստրային |Գործառնական |
| | |հա |արժեքը |արժեքը |նշանակությունը|
|___|________________|_________|__________|____________|______________|
|1. |05-040-0203-0055| 2.67636|537,500.00| 1,438,544|Արոտ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|2. |05-040-0201-0027| 0.24854|107,500.00| 26,718|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|3. |05-040-0201-0025| 1.35084|107,500.00| 145,215|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|4. |05-040-0201-0026| 0.29775|107,500.00| 32,008|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|5. |05-040-0219-0008| 0.05253|107,500.00| 5,647|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|6. |05-040-0201-0028| 1.29838|107,500.00| 139,576|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|7. |05-040-0201-0039| 7.19547|537,500.00| 3,867,565|Արոտ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|8. |05-040-0222-0024| 1.46727|537,500.00| 788,658|Արոտ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|9. |05-040-0221-0024| 5.84479|537,500.00| 3,141,575|Արոտ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|10.|05-040-0223-0049| 1.20944|537,500.00| 650,074|Արոտ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|11.|05-040-0223-0046| 0.080229|537,500.00| 43,123|Արոտ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|12.|05-040-0222-0018| 2.13382|537,500.00| 1,146,928|Արոտ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|13.|05-040-0203-0053| 4.51845|537,500.00| 2,428,667|Արոտ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|14.|05-040-0223-0048| 0.24266|537,500.00| 130,430|Արոտ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|15.|05-040-0223-0047| 0.023494|537,500.00| 12,628|Արոտ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|16.|05-040-0202-0055| 7.618|537,500.00| 4,094,675|Արոտ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|17.|05-040-0222-0023| 0.93149|537,500.00| 500,676|Արոտ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|18.|05-040-0221-0025| 0.097332|107,500.00| 10,463|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|19.|05-040-0202-0063| 0.024269|107,500.00| 2,609|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|20.|05-040-0202-0061| 0.073504|107,500.00| 7,902|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|21.|05-040-0203-0058| 0.04307|107,500.00| 4,630|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|22.|05-040-0203-0054| 0.16825|107,500.00| 18,087|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|23.|05-040-0203-0061| 0.11501|107,500.00| 12,364|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|24.|05-040-0202-0057| 0.17866|107,500.00| 19,206|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|25.|05-040-0202-0058| 0.037185|107,500.00| 3,997|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|26.|05-040-0203-0059| 0.07004|107,500.00| 7,529|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|27.|05-040-0202-0056| 0.088311|107,500.00| 9,493|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|28.|05-040-0221-0026| 0.024608|107,500.00| 2,645|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|29.|05-040-0203-0063| 0.074692|107,500.00| 8,029|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|30.|05-040-0221-0023| 0.070026|107,500.00| 7,528|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|31.|05-040-0202-0060| 0.370189|107,500.00| 39,795|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|32.|05-040-0203-0065| 1.38113|537,500.00| 742,357|Արոտ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|33.|05-040-0222-0019| 0.018263|107,500.00| 1,963|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|34.|05-040-0203-0060| 0.084812|107,500.00| 9,117|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|35.|05-040-0203-0064| 0.007932|107,500.00| 853|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|36.|05-040-0203-0056| 0.22568|107,500.00| 24,261|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|37.|05-040-0223-0026| 0.04719|107,500.00| 5,073|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|38.|05-040-0414-0001| 2.20353|107,500.00| 236,879|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|39.|05-040-0221-0027| 0.29489|107,500.00| 31,701|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|40.|05-040-0202-0059| 0.038176|107,500.00| 4,104|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|41.|05-040-0221-0029| 0.011579|107,500.00| 1,245|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|42.|05-040-0203-0062| 0.038572|107,500.00| 4,146|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|43.|05-040-0202-0062| 0.025304|107,500.00| 2,720|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|44.|05-040-0222-0014| 0.08228|635,000.00| 52,248|Վարելահող |
|___|________________|_________|__________|____________|______________|
|45.|05-040-0222-0015| 0.11386|635,000.00| 72,301|Վարելահող |
|___|________________|_________|__________|____________|______________|
|46.|05-040-0222-0011| 0.1768|635,000.00| 112,268|Վարելահող |
|___|________________|_________|__________|____________|______________|
|47.|05-040-0222-0016| 0.28466|635,000.00| 180,759|Վարելահող |
|___|________________|_________|__________|____________|______________|
|48.|05-040-0222-0010| 0.33932|635,000.00| 215,468|Վարելահող |
|___|________________|_________|__________|____________|______________|
|49.|05-040-0222-0012| 0.18845|635,000.00| 119,666|Վարելահող |
|___|________________|_________|__________|____________|______________|
|50.|05-040-0222-0008| 0.40427|635,000.00| 256,711|Վարելահող |
|___|________________|_________|__________|____________|______________|
|51.|05-040-0203-0046| 0.81873|345,000.00| 282,462|Խոտհարք |
|___|________________|_________|__________|____________|______________|
|53.|05-040-0553-0002| 5.35459|107,500.00| 575,618|Գյուղ. այլ |
|___|________________|_________|__________|____________|______________|
|54.|05-040-0202-0066| 0.65|537,500.00| 349,375|Արոտ |
|___|________________|_________|__________|____________|______________|
| |Ընդամենը | 51.41468| | 22,028,280| |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Արոտ | 35.9726| | 19,335,274.00|
|_________________________|_______________|_|_________________________|
|Գյուղ. այլ | 13.0338| | 1,401.123.00|
|_________________________|_______________|_|_________________________|
|Վարելահող | 1.58964| | 1,009,421.00|
|_________________________|_______________|_|_________________________|
|Խոտհարք | 0.81873| | 282,462.00|
._____________________________________________________________________.

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի փետրվարի 17-ի
N 195-Ա որոշման
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՃԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Վաճառող |Գեղարքունիքի մարզի Սևան համայնք |
|_________________________|___________________________________________|
|Գնորդ |Էդուարդ Օհանյան |
|_________________________|___________________________________________|
|Առարկան |Արդյունաբերական ջերմոցային համալիրի |
| |կառուցման համար հողատարածքի ուղղակի |
| |վաճառք գնորդին |
|_________________________|___________________________________________|
|Պայմանագրի կնքման |Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով |
|ժամկետը |համայնքը ներդրողի հետ կնքում է հողամասի |
| |օտարման և գրավի պայմանագիր (վաճառողի |
| |կողմից հողատարածքի օտարման վերաբերյալ |
| |որոշումն ընդունելուց հետո 1 (մեկ) ամսվա |
| |ընթացքում) |
|_________________________|___________________________________________|
|Պայմանագրի և հողատարածքի|Հողատարածքը գնորդին կօտարվի կադաստրային |
|վաճառքի գինը |արժեքով` 22.028.280 (քսաներկու միլիոն |
| |քսանութ հազար երկու հարյուր ութսուն) |
|_________________________|___________________________________________|
|Պայմանագրով հողի |Ներդրողի սեփականության իրավունքը |
|սեփականության իրավունքի |հողամասի նկատմամբ ծագում է հողամասի |
|փոխանցումը |օտարման և գրավի պայմանագրից ծագող |
| |իրավունքների պետական գրանցման պահից, և |
| |հողամասն անմիջապես գրավադրվում է |
| |համայնքի մոտ` որպես հողամասի կադաստրային |
| |արժեքի վճարման պարտավորության կատարման |
| |ապահովման միջոց: Ընդ որում, հողամասը |
| |կազատվի սահմանափակումներից հողամասի |
| |կադաստրային արժեքն ամբողջությամբ |
| |վճարելուց հետո` 10-օրյա ժամկետում: |
|_________________________|___________________________________________|
|Պայմանագրի կնքման ծախսերը|Գնորդի հաշվին |
|(հատակագծի, հասցեի | |
|տրամադրում, պայմանագրի | |
|նոտարական վավերացում և | |
|այլն) | |
|_________________________|___________________________________________|
|Կողմերի |1. Վաճառողը պարտավորվում է` 1) գնորդին |
|պարտավորությունները |տրամադրել երրորդ անձանց իրավունքներից և |
| |փաստացի տիրապետումից ազատ հողատարածք. |
| |2. Գնորդը պարտավորվում է` |
| |1) պայմանագրի պայմաններին համապատասխան |
| |պայմանագիրը կնքելուց հետո 30 (երեսուն) |
| |օրվա ընթացքում` վճարել պայմանագրի գինը |
| |22.028.280 (քսաներկու միլիոն քսանութ |
| |հազար երկու հարյուր ութսուն) ՀՀ դրամի |
| |չափով. |
| |2) արդյունաբերական ջերմոցային համալիրի |
| |կառուցումը և համալիրն ամբողջությամբ |
| |շահագործման պետք է հանձնվի 5 (հինգ) |
| |տարվա ընթացքում: Սույն կետով սահմանված 5 |
| |(հինգ) տարվա ժամկետը հաշվարկվում է 2022 |
| |թվականի հուլիսի 1-ից, և կատարման ժամկետը |
| |սահմանվելու է մինչև 2027 թվականի հուլիսի |
| |1-ը: Եթե սահմանված ժամկետում ի հայտ կգա |
| |գնորդի պայմանագրով սահմանված |
| |պարտավորությունների կատարման |
| |անհնարինություն, մասնավորապես` գնորդը |
| |չկարողանա ապահովել մասնավոր |
| |սեփականատերերից իրացման գործընթացները` |
| |իրենից անկախ պատճառներով, ապա գնորդը |
| |պարտավորվում է դիմել Հայաստանի |
| |Հանրապետության կառավարություն` նշված |
| |հողամասերը հանրային գերակա շահ ճանաչելու |
| |պահանջով: Գնորդի կողմից իր |
| |պարտավորությունների չկատարումը կատարման |
| |անհնարինության դեպքում դրա ապացուցման |
| |բեռը կրում է գնորդը: Եթե 5 (հինգ) տարվա |
| |ընթացքում կառուցապատումն ամբողջությամբ |
| |չի իրականացվում, ապա սահմանվում է |
| |տուգանք` չկատարված ներդրումների ծավալի 1 |
| |(մեկ) տոկոսի չափով: Այն դեպքում, եթե 5 |
| |(հինգ) տարվան հաջորդող 1 (մեկ) տարվա |
| |ընթացքում ներդրումային ծրագիրը չի |
| |կատարվում ամբողջությամբ, ապա վաճառողն |
| |իրավունք է ձեռք բերում լուծել |
| |պայմանագիրը, որի արդյունքում կդադարեցվի |
| |գնորդի սեփականության իրավունքը, իսկ եթե |
| |հողամասի տարածքում գնորդի կողմից |
| |կատարված լինեն անբաժանելի բարեփոխումներ, |
| |ապա դրանք սեփականության իրավունքով |
| |անցնում են վաճառողին, որի դիմաց գնորդը |
| |չի ստանում որևէ փոխհատուցում. |
| |3) հողամասը կարող է օգտագործվել |
| |բացառապես որոշմամբ հավանության արժանացած |
| |առնվազն 48.000.000 (քառասունութ միլիոն) |
| |եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով |
| |ներդրումային ծրագրի շրջանակներում` |
| |արդյունաբերական ջերմոցային համալիրի |
| |կառուցման համար. |
| |4) իր կողմից ձեռք բերվող հողատարածքը, |
| |մինչև պայմանագրով ստանձնած |
| |պարտավորությունների ամբողջական |
| |կատարումը, օտարել միայն վաճառողի |
| |համաձայնությամբ: Հողատարածքը նոր գնորդին |
| |կարող է օտարվել միայն գնորդի հետ կնքված |
| |պայմանագրերով սահմանված |
| |պարտավորությունները նոր գնորդի կողմից |
| |ստանձնելու դեպքում. |
| |5) մեկ տարվա ընթացքում «Գրին Սոլուշնս» |
| |ՍՊԸ-ն ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան |
| |համայնքի հետ կկնքի նվիրաբերության |
| |պայմանագիր և կնվիրաբերի 4,000,000 /չորս |
| |միլիոն/ ՀՀ դրամ, որը կուղղվի համայնքում |
| |իրականացվող ծրագրերի համաֆինանսավորմանը. |
| |6) հողերի իրացման և միավորման պրոցեսն |
| |ավարտելուց հետո պարտավորվում է դրանք |
| |ներդնել «Գրին Սոլուշնս» սահմանափակ |
| |պատասխանատվությամբ ընկերության |
| |կանոնադրական կապիտալում. |
| |7) Ծրագրի իրականացման ողջ ժամկետում` |
| |յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 30-ը |
| |ներառյալ` ՀՀ Գեղարքունիքի մարզպետին |
| |ներկայացնել նախորդ տարվա ընթացքում |
| |Ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ |
| |տարեկան հաշվետվություն և/կամ |
| |համապատասխան այլ տեղեկատվություն. |
| |8) Ծրագրի իրականացման 1-ին տարում |
| |նախատեսվում է իրականացնել ծրագրով |
| |նախատեսված աշխատանքների և միջոցառումների |
| |ծավալի 10%-ը, 2-րդ տարում` 15%-ը, 3-րդ |
| |տարում` 15%-ը, 4-րդ տարում` 30%-ը և 5-րդ |
| |տարում` մնացած 30%-ը: |
|_________________________|___________________________________________|
|Կողմերի |Կողմերը Հայաստանի Հանրապետության |
|պատասխանատվությունը |օրենսդրության համաձայն |
| |պատասխանատվություն են կրում պայմանագրի |
| |պայմանների խախտման համար: Այն |
| |պարագայում, երբ համաձայն N 3 հավելվածի, |
| |5 (հինգ) տարվա ընթացքում գնորդը չի |
| |սկսում օգտագործել հողամասը նպատակային |
| |նշանակությամբ, ապա վաճառողն իրավունք է |
| |ձեռք բերում լուծել պայմանագիրը, որի |
| |արդյունքում կդադարեցվի գնորդի |
| |սեփականության իրավունքը: Այն դեպքում, |
| |եթե հողամասի տարածքում գնորդի կողմից |
| |կատարված լինեն անբաժանելի բարեփոխումներ, |
| |ապա դրանք սեփականության իրավունքով |
| |անցնում են վաճառողին, որի դիմաց գնորդը |
| |չի ստանում որևէ փոխհատուցում: |
| |Գնորդը պատասխանատվություն է կրում` |
| |1) պայմանագրի գնի վճարման ժամկետի |
| |խախտման համար, որի դեպքում վճարման |
| |ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ |
| |կհաշվարկվի տույժ` կետանցի օրվանից մինչև |
| |պարտավորության կատարման օրը` |
| |համապատասխան ժամանակահատվածի համար |
| |Հայաստանի Հանրապետության կենտրոնական |
| |բանկի սահմանած բանկային տոկոսի |
| |հաշվարկային դրույքների կրկնապատիկի |
| |չափով: Վճարման ժամկետն ավելի քան 180 օր |
| |ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք է |
| |վերապահվում լուծելու պայմանագիրը: Մինչև |
| |պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից |
| |վճարված գումարները չեն վերադարձվում. |
| |2) կառուցապատման ժամկետների խախտման |
| |համար, որի դեպքում չկառուցապատված |
| |հողատարածքի միավորի պայմանագրի գնի |
| |նկատմամբ պետք է հաշվարկվի տույժ` կետանցի |
| |օրվանից մինչև պարտավորության կատարման |
| |օրը` համապատասխան ժամանակահատվածների |
| |համար Հայաստանի Հանրապետության |
| |կենտրոնական բանկի սահմանած բանկային |
| |տոկոսի հաշվարկային դրույքների |
| |կրկնապատիկի չափով: Կառուցապատման |
| |ժամկետներն ավելի քան 180 օր ուշացնելու |
| |դեպքում վաճառողին իրավունք է վերապահվում |
| |լուծելու պայմանագիրը` չկառուցապատված |
| |հողատարածքի մասով: Մինչև պայմանագրի |
| |լուծման պահը գնորդի կողմից վճարված |
| |գումարները չեն վերադարձվում: Պայմանագրի |
| |այլ պայմանների խախտման համար |
| |պատասխանատվությունը կսահմանվի |
| |պայմանագրով: |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի փետրվարի 17-ի
N 195-Ա որոշման
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՎ «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ
Ժամանակակից ջերմատներում բույսերի մշակությունը համարվում է գյուղատնտեսության արագ տեմպերով զարգացող, շահութաբեր և հեռանկարային ճյուղերից մեկը: Նմանատիպ ջերմատները հնարավորություն են տալիս ստանալ բուսաբուծական արտադրանք տարվա բոլոր եղանակներին, ապահովել բարձր բերքատվություն և օգուտներ:
Աշխարհում, բուսաբուծական արտադրանքի արտադրության գործընթացում, ամեն տարի ավելանում է արդյունաբերական ջերմատների մասնաբաժինը, որում վերջին տարիներին անմասն չի մնացել նաև Հայաստանը: Ջերմատնային արդյունաբերության զարգացման և տարածման համար Հայաստանն ունի բոլոր բարենպաստ նախապայմանները`
- բարենպաստ եղանակային պայմաններ,
- բազմաթիվ կլիմայական գոտիներ (տարվա ընթացքում ավելի քան 320 արևոտ օրեր),
- քաղցրահամ ջրային ռեսուրսների առկայություն,
- գյուղատնտեսական գործունեության համար նպաստավոր հարկային դաշտ,
- համեմատաբար էժան աշխատուժ,
- արտահանման լայն շուկաների առկայություն` ԵՏՄ երկրներ, Միջին Արևելք և այլն, ընդ որում` ԵՏՄ երկրներ արտադրանքի արտահանումն ազատված է մաքսատուրքից, և արտահանման գործընթացն իրականացվում է ավելի պարզեցված ընթացակարգով:
Միևնույն ժամանակ ջերմատների կողմից իրականացվում են անհրաժեշտ սերտիֆիկացման գործընթացներ, ինչը հնարավորություն կտա մոտ ապագայում արտադրանքն արտահանել նաև Եվրոպա:
Հայաստանում առաջին արդյունաբերական ջերմատնային համալիրը կառուցվել է 2011 թ.-ին: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում և Երևան քաղաքի տարածքում կառուցվել և շահագործման են հանձնվել մոտ 200 հա ընդհանուր տարածքով ժամանակակից ջերմատներ, որտեղ իրականացվում է հիմնականում լոլիկի, վարդի, վարունգի և ելակի արտադրություն: Հայաստանում գործող ժամանակակից ջերմատները տարեկան արտահանում են շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Մեր երկրում արդյունաբերական ջերմատների զարգացումը հնարավորություն է տվել համայնքներում բարձրացնել բնակչության զբաղվածության մակարդակը և բարելավել սոցիալական վիճակը: Հայաստանում ժամանակակից ջերմատների շահագործման արդյունքում ստեղծվել է ավելի քան 3000 ուղղակի աշխատատեղ, ընդ որում` աշխատանքներում ներգրավվել են հիմնականում ջերմատների տեղակայման և հարևան համայնքների բնակիչները (որից մոտ 75 տոկոսը` կանայք): Ջերմատների կառուցման և շահագործման ընթացքում ստեղծվել է 1000-1500 ոչ ուղղակի աշխատատեղ` շինարարության, լոգիստիկայի և այլ ոլորտներում, ավելացել է գազի և էլեկտրաէներգիայի սպառումը երկրում, որի արդյունքում նաև ավելացել են պետական և համայնքային բյուջեների հարկերը:
Ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել 115.77193 հա ընդհանուր մակերես ունեցող հողամասում, որից`
Սևան համայնքում` 52.98654 հա (որից 1.57186 հա ընդհանուր մակերես ունեցող հողամասերը մասնավորեցման ենթակա չեն` համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջների) համայնքային սեփականություն հանդիսացող, 55.68539 հա մասնավոր սեփականություն հանդիսացող.
Վարսեր համայնքում` 7.1 հա պետական սեփականություն հանդիսացող:
Կառուցապատումը կկազմի`
- Ջերմոցային համալիր` շուրջ 45 հա
- Արդյունաբերական տնկարան` շուրջ 2.7 հա
- Ենթակառուցվածքային, տեխնիկական և սպասարկման տարածքներ` մինչև 65 հա:
Ներդրումների մոտավոր արժեքը` առնվազն 48 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ-ն:
Շինարարական աշխատանքները կատարվելու են փուլային և կավարտվեն 60 ամսվա ընթացքում:
Օտարման գործընթացն իրականացվելու է Էդուարդ Օհանյանի միջոցով, քանի որ հողերի իրացման գործընթացը բավականին ժամանակատար պրոցես է, իսկ այն իրավաբանական անձով իրականացնելը այդ պրոցեսը բազմակի անգամ կձգձգի, միևնույն ժամանակ Էդուարդ Օհանյանը, ով հանդիսանում է «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրը, միևնույն ժամանակ նաև տնօրենը, հողերի իրացման և միավորման պրոցեսն ավարտելուց հետո պարտավորվում է վերոնշյալ հողերը ներդնել բացառապես «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում:
Նշված օտարման գործընթացում և ծրագրի գործողության ամբողջ ընթացքում «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Էդուարդ Օհանյանի հետ համապարտ պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության կառավարության առջև:
Ընկերությունը Սևան համայնքի հետ կկնքի նվիրաբերության պայմանագիր և կնվիրաբերի 4,000,000 /չորս միլիոն/ ՀՀ դրամ, որը կուղղվի համայնքում իրականացվող ծրագրերի համաֆինանսավորմանը:
Ծրագրի իրականացմանն անհրաժեշտ ֆինանսական միջոցները ներգրավվելու են օտարերկրյա ներդրողի/ներդրողների և վարկային ռեսուրսների հաշվին:
Ծրագրի իրականացման արդյունքում Գեղարքունիքի մարզում կկառուցվի առաջին գերժամանակակից արդյունաբերական ջերմոցային համալիրը, որը կապահովի մշտական աշխատանքով 450-500 հոգու: Միջին աշխատավարձը կկազմի 180-220 հազար ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման շինարարական փուլում կստեղծվի լրացուցիչ մոտ 400 աշխատատեղ:
Ծրագրի իրականացման 1-ին տարում նախատեսվում է իրականացնել ծրագրով նախատեսված աշխատանքների և միջոցառումների ծավալի 10%-ը, 2-րդ տարում` 15%-ը, 3-րդ տարում` 15%-ը, 4-րդ տարում` 30%-ը և 5-րդ տարում` մնացած 30%-ը:
Վերջնական արդյունքում համալիրը կարտադրի շուրջ 12.000 տոննա բանջարեղենային մշակաբույսեր, որոնց մինչև 80%-ն արտահանվելու է: