ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 2022 թվականի N 176-Ա
ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, N 05100010/290122/0005251 տարանցման հայտարարագրով ձևակերպված գույքը (այսուհետ` գույք) անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հանձնված գույքը հետ վերցնել և նվիրել «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքներից հետո մեկամսյա ժամկետում ապահովել նվիրատվության պայմանագրի կնքումը որոշման 2-րդ կետում նշված ընկերության հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. փետրվարի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի փետրվարի 17-ի
N 176-Ա որոշման
ՑԱՆԿ
ՆՎԻՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Ընդհանուր|Մաքսային |Տեղերի|Գույքն ստացող |
|ը/կ| |բրուտտո |արժեքը |քանակը|ընկերությունը |
| | |քաշը (կգ)|(դրամ) | | |
|___|___________________|_________|___________|______|________________|
|1. |Լազերային կտրող |13,000 |107,007,919|4 |«Չարենցավանի |
| |հաստոց` | | | |հաստոցաշինական |
| |(XTC-F2560GP) | | | |գործարան» ԲԲԸ |
|___|___________________|_________|___________| | |
|2. |Լարման ավտոմատ |7,000 |11,248,384 | | |
| |կարգավորիչ | | | | |
|___|___________________|_________|___________| | |
|3. |Ծխի ֆիլտր |1,750 |5,743,709 | | |
|___|___________________|_________|___________|______|________________|
|4. |Ընդամենը |21,750 |124,000,012|4 | |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 10.03.2022 թիվ 285-Ա որոշում)