ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 մարտի 2022 թվականի N 285-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 176-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Գույք փոխանցելու, հետ վերցնելու և նվիրելու մասին» N 176-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մարտի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի մարտի 10-ի
N 285-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի փետրվարի 17-ի
N 176-Ա որոշման
ՑԱՆԿ
ՆՎԻՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Ընդհանուր|Մաքսային |Տեղերի|Գույքն ստացող |
|ը/կ| |բրուտտո |արժեքը |քանակը|ընկերությունը |
| | |քաշը (կգ)|(դրամ) | | |
|___|___________________|_________|___________|______|________________|
|1. |Լազերային կտրող |13,000 |107,007,919|4 |«Չարենցավանի |
| |հաստոց` | | | |հաստոցաշինական |
| |(XTC-F2560GP) | | | |գործարան» ԲԲԸ |
|___|___________________|_________|___________| | |
|2. |Լարման ավտոմատ |7,000 |11,248,384 | | |
| |կարգավորիչ | | | | |
|___|___________________|_________|___________| | |
|3. |Ծխի ֆիլտր |1,750 |5,743,709 | | |
|___|___________________|_________|___________|______|________________|
|4. |Ընդամենը |21,750 |124,000,012|4 | |
._____________________________________________________________________.
«: