(ուժը կորցրել է 08.02.99 թիվ 59 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 1993 թ. թիվ 391
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
i
ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունից հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական ինֆորմացիայի և ծառայությունների արտահանման վերահսկողության իրականացման մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովի կազմը, համաձայն թիվ 1 հավելվածի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովին առընթեր փորձագիտական խորհրդի կազմը, համաձայն թիվ 2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովի աշխատանքային մարմնի ֆունկցիաներն իրականացնող հանձնախումբ` էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ:
i
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանրապետությունում գոյություն ունեցող այն հումքերի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների անվանացանկը, որոնք կարող են կիրառվել («կրկնակի նշանակության» արտադրանք) միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ստեղծման համար:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թվականի
հուլիսի 28-ի թիվ 391 որոշմամբ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովը (այսուհետև` ԱՎՀ) կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը, պաշտպանելու պետության շահերը միջուկային, հրթիռային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ու դրանց տեղափոխման միջոցների ստեղծման համար օտարերկրյա պետություններ խաղաղ և հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների արտահանման բնագավառում:
2. ԱՎՀ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է զանգվածային ոչնչացման ու առավել վտանգավոր զենքեր չտարածելու վերաբերյալ միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
II. ԱՎՀ-ի հիմնական խնդիրները և ֆունկցիաները
3. ԱՎՀ-ի հիմնական խնդիրն է` վերահսկել և կարգավորել Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություններ միջուկային, հրթիռային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ու դրանց տեղափոխման հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների արտահանումը (փոխանցումը և փոխանակումը), որը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից և նրա միջազգային պարտավորությունների կատարումից:
4. ԱՎՀ-ն իրականացնում է հետևյալ ֆունկցիաները`
ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ու այլ կազմակերպությունների նոր գրավմամբ մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հանրապետությունում գոյություն ունեցող այն հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների անվանացանկը, որոնք կարող են կիրառվել միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ու դրանց տեղափոխման միջոցների ստեղծման համար.
Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում է առաջարկություններ օտարերկրյա պետություններ հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների արտահանումը թույլատրելու կամ արգելելու վերաբերյալ.
գ) անհրաժեշտության դեպքում կազմակերպում է փորձաքննություն սույն կանոնադրության 4-րդ կետի «ա» ենթակետում նշված անվանացանկի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.
դ) ղեկավարում է հանձնաժողովին առընթեր խորհրդատվական իրավունքներով օժտված փորձագիտական խորհրդի աշխատանքները.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն.
զ) ուսումնասիրում է զանգվածային ոչնչացման և առավել վտանգավոր զենքեր չտարածելու վերաբերյալ միջազգային փորձը և այն կիրառում Հայաստանի Հանրապետության տարածքում.
է) համագործակցում է այլ պետությունների համապատասխան մարմինների հետ.
ը) մասնակցում է հանձնաժողովի իրավասությանը վերաբերող հարցերով միջազգային համապատասխան կազմակերպությունների աշխատանքներին:
ԱՎՀ-ի իրավունքները
5. ԱՎՀ-ին իրավունք է վերապահվում`
ա) վերահսկել արտահանման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, կարգադրությունների, հանձնաժողովի որոշումների կատարումը.
բ) իր իրավասության սահմաններում կայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը կից ստեղծված աշխատանքային մարմնի կողմից քննարկված և հանձնաժողովին կից փորձագիտական խորհրդի հետ համաձայնեցված որոշումներ:
Հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության և ծառայությունների արտահանման վերահսկողության վերաբերյալ հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ՀՀ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից) կողմից.
գ) Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական վարչություններից, գերատեսչություններից և այլ կազմակերպություններից ստանալ համապատասխան տեղեկություններ սահմանված կարգով հաստատված անվանացանկում նշված հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական տեղեկատվության ու ծառայությունների վերաբերյալ.
դ) հանձնաժողովի և փորձագիտական խորհրդի աշխատանքներին մասնակցելու համար ըստ անհրաժեշտության ներգրավել բարձր որակավորում ունեցող գիտնականների և մասնագետների: