Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1246- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 2022 թվականի N 128-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1246-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագրի ձևը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրի կնքումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. փետրվարի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի փետրվարի 3-ի

N 128-Ա որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1246-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

 

    քաղ. Երևան                                       «» ___ 20 թ.

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` ի դեմս նախարար Վահան Քերոբյանի, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա մի կողմից, «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերությունը` ի դեմս տնօրեն Մհեր Բաղդասարյանի (այսուհետ` ներդրող), որը գործում է «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության հիման վրա` մյուս կողմից, այսուհետ միասին հիշատակելիս` կողմեր, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշման (այսուհետ` որոշում) 3-րդ կետը` կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

1.1. Ներդրողը պարտավորվում է իրագործել որոշմամբ հավանության արժանացած` լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն պայմանագրի հավելվածով հաստատված ժամանակացույցի:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

2.1. Ներդրողը պարտավորվում է`

2.1.1. Պատշաճ կերպով և սահմանված ժամկետներում իրականացնել սույն պայմանագրով նախատեսված բոլոր գործողությունները:

2.1.2. Պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարելու անհնարինության և/կամ այդ պարտավորությունների կատարման հնարավոր ուշացումների մասին սույն պայմանագրով սահմանված ժամանակացույցով տվյալ պարտավորության համար սահմանված ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնել նախարարությանը:

2.1.3. Առավելագույնը վեցամսյա ժամկետում վերացնել իր պարտավորությունների ոչ պատշաճ կամ ուշացումով կատարման հետևանքները:

2.1.4. Ծրագիրը չիրականացնելու դեպքում ապահովել ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 7-ի N 1661-Ա որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված հողամասերի` «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նշված դրույթների համաձայն օտարումը:

Սույն կետով նշված դեպքերում`

ա. եթե օտարված սեփականության գնորդը հանդիսանում է դրա նախկին սեփականատերը, ներդրողը հատուցում է սեփականությունը նախկին վիճակին բերելու հետ կապված ծախսերը, ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում:

Հատուցման ենթակա ծախսերը և ձևը սահմանվում են ներդրողի և գնորդի միջև եղած փոխհամաձայնությամբ,

բ. եթե օտարված սեփականության գնորդը չի հանդիսանում դրա նախկին սեփականատերը, ներդրողը հատուցում է իր գործունեության արդյունքում պատճառված վնասը, մասնավորապես, օտարված սեփականությունը հանրության գերակա շահ ճանաչելու պահի դրությամբ ունեցած տեսքին բերելու մասով:

Սույն կետով սահմանված սեփականության օտարման դեպքում դրա ձեռքբերման կամ պատճառված վնասների հատուցման նպատակով ՀՀ կառավարությունը որևէ պարտավորություն չի կրում:

2.1.5. Ծրագիրը չիրականացնելու դեպքում ներդրողը հատուցում է դրա շրջանակներում ՀՀ կառավարության կամ համայնքի կողմից իրականացված ծախսերը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասը:

2.1.6. Նախարարությանը կիսամյակային պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություն ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ և արդյունքները հիմնավորող փաստաթղթեր: Հաշվետվությունը պետք է լինի գրավոր, առնվազն ունենա միջոցառման նկարագրական մաս, կատարված աշխատանքների նկարագրական մաս, տեղեկատվություն կատարված ներդրումների չափի մասին և դրանց հիմնավորող փաստաթղթեր:

 

2.2. Նախարարությունը պարտավորվում է`

2.2.1. Իր լիազորությունների շրջանակում օժանդակել ներդրողի կողմից ծրագրով նախատեսված աշխատանքների կատարմանը:

2.2.2. Իր լիազորությունների շրջանակում օժանդակել ներդրողի կողմից ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքում առաջացող խնդիրների (այդ թվում` պետական մարմինների հետ) լուծմանը:

 

2.3. Ներդրողն իրավունք ունի`

2.3.1. Ծրագրի իրականացման ընթացքում պարտավորությունները կատարելու անհնարինության և/կամ այդ պարտավորությունների կատարման հնարավոր ուշացումների առաջացման պարագայում անհրաժեշտ հիմնավորումների ներկայացման դեպքում առաջարկել պայմանագրի հավելվածով հաստատված ժամանակացույցի փոփոխություն:

2.3.2. Ծրագրի իրականացման ընթացքում նախարարությունից ստանալ օժանդակություն վերջինիս լիազորությունների շրջանակում:

 

2.4. Նախարարությունն իրավունք ունի`

2.4.1. Իրականացնել ծրագրի մոնիթորինգ սույն պայմանագրի 2.1.6-րդ կետում նշված հաշվետվությունների հիման վրա:

2.4.2. Պահանջել ներդրողից չխոչընդոտել մոնիթորինգի իրականացմանը:

2.4.3. Պահանջել ներդրողից վերացնել պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը և/կամ դրանց պատճառները, իսկ դրանց չկատարման դեպքում լուծել պայմանագիրը միակողմանի նախապես տեղեկացնելով ներդրողին:

2.4.4. Պահանջել ներդրողից իրեն տրամադրել ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն և հիմնավորող փաստաթղթեր, իսկ տարեկան կտրվածքով ֆինանսական փաստաթղթերն անկախ աուդիտի եզրակացությամբ:

 

3. Պայմանագրի գործողության ժամկետը

3.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից ստորագրման պահից և գործում է մինչև պայմանագրով սահմանված պարտավորությունների ամբողջ ծավալով կատարումը:

3.2. Ներդրողի կողմից ծրագրի չկատարում է համարվում սույն պայմանագրի հավելվածով նախատեսված բոլոր գործողությունների 20 և ավելի տոկոսով չկատարումը, որի դեպքում նախարարությունն իրավունք ունի միակողմանիորեն լուծել սույն պայմանագիրը:

3.3. Կողմերի` պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ուշացման դեպքում ծրագրի համապատասխան փուլի ժամկետները կարող են կողմերի համաձայնությամբ երկարաձգվել ուշացման կամ չկատարման ժամկետով, սակայն ոչ ավելի, քան 12 ամիսը:

3.4. Ֆորս-մաժորային հանգամանքների (անհաղթահարելի ուժի ազդեցություն) դեպքում ծրագրի համապատասխան փուլի, ինչպես նաև համամասնորեն դրան հաջորդող փուլերի իրականացման ժամկետները երկարաձգվում են ուշացման կամ չկատարման ժամկետով:

3.5. Ծրագրի իրականացման ժամկետների վերաբերյալ բոլոր այն դեպքերում, երբ պայմանագրով սահմանված չեն կոնկրետ ժամկետներ, դրանք սահմանվում են կողմերի միջև կնքված համաձայնագրով:

3.6. Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև առաջացած վեճերի դեպքում, եթե դրանք խոչընդոտում են կողմերի պարտավորությունների կատարմանը, ապա այդ պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգվում է վեճի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան 12 ամիսը:

 

4. Կողմերի հաղորդակցությունը

4.1. Կողմերը երաշխավորում են, որ միմյանց հետ հարաբերությունները պահպանելու են պաշտոնական գրավոր հաղորդակցության միջոցով, որը կլինի վավեր, եթե իրականացվում է պայմանագիրն ստորագրած անձանց կամ նրանց կողմից պատշաճ կարգով լիազորված ներկայացուցիչների միջոցով:

4.2. Պաշտոնական և վավեր հաղորդակցությունը կարող է իրականացվել բացառապես կողմերի համաձայնեցված և տրամադրված կապի միջոցներով` սահմանված հասցեներով, հեռախոսահամարներով, էլեկտրոնային փոստի հասցեներով կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներով:

 

5. Վեճերի լուծման կարգը

5.1. Պայմանագրի կապակցությամբ կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ հակառակ դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս մաժոր).

6.1. Ֆորս մաժորային հանգամանքներ (անհաղթահարելի ուժ) են հանդիսանում բնական հանգամանքները` բնական աղետներ` ջրհեղեղներ, հրդեհներ, երկրաշարժեր, տեխնածին աղետներ, ռազմական գործողություններ, այլ պետության կողմից կիրառված սահմանափակումներ, արտակարգ դրության կամ ռազմական դրության իրավական ակտերից բխող սահմանափակումներ, ինչպես նաև սոցիալական և/կամ քաղաքական իրադարձություններ` գործադուլներ, սաբոտաժներ, քաղաքական հուզումներ, զանգվածային անկարգություններ, քաղաքացիական անհնազանդության դրսևորումներ և այլն:

6.2. Ֆորս մաժորային հանգամանքների առկայության դեպքում (անհաղթահարելի ուժի ազդեցություն), երբ պայմանագրի կատարման անհնարինությունը ծագել է այնպիսի հանգամանքներում, որոնց համար կողմերից որևէ մեկը պատասխանատվություն չի կրում և դրանց կանխման, վերացման կամ ազդեցության նվազեցման համար ի զորու չէ, ապա կողմերն ազատվում են անհաղթահարելի ուժի ազդեցություն ընթացքում իրենց պարտավորությունների չկատարման հետևանքով պատասխանատվությունից: Ֆորս մաժորային հանգամանքների (անհաղթահարելի ուժի ազդեցություն) վերացման պահից կողմերը պարտավորվում են շարունակել պայմանագրի կատարումը և չեն կարող հրաժարվել ստանձնած պարտավորությունների և պայմանագրի կատարումից կամ դադարեցնել պայմանագրի գործողությունը:

6.3. Սույն կետով նախատեսված դեպքում` ֆորս մաժորային հանգամանքների (անհաղթահարելի ուժի ազդեցություն) վերացումից հետո, կողմերի միջև կազմվում է արձանագրություն և կատարվում են փոխադարձ հաշվարկներ, կազմվում և հաստատվում է ծրագրի իրականացման նոր ժամկետ, որը կցվում է պայմանագրին որպես հավելված:

6.4. Անհաղթահարելի ուժի ազդեցության վերաբերյալ դրույթները կիրառելի են միայն այն դեպքում, երբ դրանք ծրագրի իրականացման համար անհրաժեշտ` պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման վրա ունեցել են անմիջական ազդեցություն:

 

7. Եզրափակիչ դրույթներ

7.1. Պայմանագրի կնքման պահից ուժը կորցրած են համարվում պայմանագրի առարկայի վերաբերյալ կողմերի միջև նախկինում եղած բոլոր բանավոր բանակցություններն ու պայմանավորվածությունները, որոնք չեն ամրագրվել պայմանագրով և որոշմամբ:

7.2. Կողմերն իրավասու են հայտնել միմյանց ծրագրի բարելավման հնարավորությունների մասին` դրանք քննարկելու նպատակով:

7.3. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.4. Պայմանագիրը կազմված է հայերենով, երկու օրինակից, 9 էջից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

7.5. Պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման հետ կապված, ինչպես նաև սույն պայմանագրով չնախատեսված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

8. Կողմերի հասցեները, բանկային և այլ վավերապայմանները և ստորագրությունները

 

    Հայաստանի Հանրապետության              «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ»

    էկոնոմիկայի նախարարություն            ՓԲԸ

 

    Հասցե` ՀՀ, 0010, ք. Երևան,            Հասցե` ՀՀ, 0014, ք. Երևան,

    Մհեր Մկրտչյան 5                       Ադոնցի փ. 8, 170, Արաբկիր,

    ՀՎՀՀ` 02698604                        ՀՎՀՀ` 00908656

    ՀՀ ֆինանսների նախարարության           Բանկ` «ՎՏԲ-Հայաստան բանկ»

    գործառնական վարչություն               ՓԲԸ

    հ/հ 900011018695                      հ/հ` 16063014346101

    նախարար` Վահան Քերոբյան               տնօրեն` Մհեր Բաղդասարյան

    ___________________________           _________________________

 

Հավելված

«» _______ 20 թ. կնքված

պայմանագրի

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1246-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

.____________________________________________________________________

|Փուլեր                |1-ին փուլ                       |2-րդ փուլ

|______________________|________________________________|____________

|Տարիներ               |2021    |2022       |2023       |2024       |

|______________________|________|___________|___________|___________|

|Միջոցառման            |Q1-Q3|Q4|Q1|Q2|Q3|Q4|Q1|Q2|Q3|Q4|Q1|Q2|Q3|Q4|

|______________________|_____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Հողի ձեռքբերման       |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|աշխատանքների մեկնարկ* |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|______________________|_____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Հողի ձեռքբերման       |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|գործընթացների         |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|իրականացում, 1-ին փուլ|     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|______________________|_____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Հողի ձեռքբերման       |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|գործընթացների         |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|իրականացում, 2-րդ փուլ|     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|______________________|_____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Հողի ձեռքբերման       |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|գործընթացների         |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|իրականացում, 3-րդ փուլ|     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|______________________|_____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Հողի ձեռքբերման       |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|գործընթացների         |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|իրականացում, 4-րդ փուլ|     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|______________________|_____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Հանրային լսումներ 1   |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|______________________|_____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Հանրային լսումներ 2   |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|______________________|_____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Նախագծահաշվարկային    |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|փաստաթղթերի մշակում և |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|հաստատում             |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|______________________|_____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Շինարարական           |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|աշխատանքների          |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|(ճոպանուղիների մասով) |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|մեկնարկ և  գործարկում |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|______________________|_____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Ժամանցի համալիրի (ռես-|     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|տորան, 2 հյուրանոց,   |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|սահադաշտ) շինարարական |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|աշխատանքների մեկնարկ  |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|և  գործարկում**       |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|______________________|_____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Հյուրանոցի, որում     |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|առկա է խաղատուն,      |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|շինարարական           |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|աշխատանքների մեկնարկ  |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|և  գործարկում**       |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|______________________|_____|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|Ներքին ճանապարհների   |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

|կառուցում             |     |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |

.____________________________________________________________________

________________________________.

|3-րդ փուլ           |

___________|____________________|

2025       |2026       |2027    |

___________|___________|________|

Q1|Q2|Q3|Q4|Q1|Q2|Q3|Q4|Q1|Q2-Q4|

__|__|__|__|__|__|__|__|__|_____|

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

__|__|__|__|__|__|__|__|__|_____|

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

__|__|__|__|__|__|__|__|__|_____|

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

__|__|__|__|__|__|__|__|__|_____|

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

__|__|__|__|__|__|__|__|__|_____|

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

__|__|__|__|__|__|__|__|__|_____|

|  |  |  |  |  |  |  |  |     |

__|__|__|__|__|__|__|__|__|_____|

|  |  |  |  |  |  |  |  |     |

__|__|__|__|__|__|__|__|__|_____|

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

__|__|__|__|__|__|__|__|__|_____|

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

__|__|__|__|__|__|__|__|__|_____|

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

__|__|__|__|__|__|__|__|__|_____|

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

__|__|__|__|__|__|__|__|__|_____|

|  |  |  |  |  |  |  |  |     |

|  |  |  |  |  |  |  |  |     |

________________________________.

 

* Հետայսու մեկնարկ է համարվում նախագծահաշվարկային փաստաթղթերի ներկայացումը տեղական ինքնակառավարման մարմիններին (կտևի երկու եռամսյակ):

** Նշված ժամկետը ներառում է նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում շինարարական աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել:

 

    Հայաստանի Հանրապետության              «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ»

    էկոնոմիկայի նախարարություն            ՓԲԸ

 

    Հասցե` ՀՀ, 0010, ք. Երևան,            Հասցե` ՀՀ, 0014, ք. Երևան,

    Մհեր Մկրտչյան 5                       Ադոնցի փ. 8, 170, Արաբկիր,

    ՀՎՀՀ` 02698604                        ՀՎՀՀ` 00908656

    ՀՀ ֆինանսների նախարարության           Բանկ` «ՎՏԲ-Հայաստան բանկ»

    գործառնական վարչություն               ՓԲԸ

    հ/հ 900011018695                      հ/հ` 16063014346101

    նախարար` Վահան Քերոբյան               տնօրեն` Մհեր Բաղդասարյան

    ___________________________           _________________________

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.02.2022
N 128-Ա
Որոշում