ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2021 թվականի N 2077-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությանը` «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հանձնված` 2,608,848 դրամ մաքսային արժեքով, 214 կգ բրուտտո քաշով սպորտային օդամղիչ ատրճանակի մանրագնդակները (այսուհետ` գույք) փոխանցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 օրվա ընթացքում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե գույքի անհատույց փոխանցման նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում ապահովել գույքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
4. Սույն որոշման 3-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը փոխանցված գույքը նվիրել «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286.210.04872):
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գույքի փոխանցումից հետո 5 օրվա ընթացքում «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. դեկտեմբերի
Երևան