Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ...

 

 

326.0042.230299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

ՀՐԱՄԱՆ

 

2 փետրվարի 1999 թվականի թիվ 42

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 702 որոշման 3-րդ կետի`

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի փորձաքննության կարգը» (կցվում է):

2. Կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

       ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`                          ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`

  ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ              ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

               Հ. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ                            Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

  «19»  01  1999Թ.                      «20»  01  1999Թ.

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

«2» ՓԵՏՐՎԱՐԻ 1999Թ.

ԹԻՎ 42 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի փորձաքննության կարգը (հետագայում փորձաքննության կարգ) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի կանոնադրության հաստատման մասին» թիվ 702 որոշման:

1.2. Փորձաքննության կարգի պահանջները պարտադիր են բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար, որոնք իրենց կազմում ունեն վկայագրման ենթակա վտանգավոր արդյունաբերական օբյեկտներ, ինչպես նաև վկայագիրը փորձաքննող կազմակերպությունների համար:

1.3. Փորձաքննության կարգը սահմանում է անվտանգության վկայագրի փորձաքննության անցկացման նպատակները և կազմակերպումը:

1.4. Փորձաքննության առարկա են հանդիսանում վտանգավոր արդյունաբերական օբյեկտների անվտանգության վկայագրերը, որոնք մշակված են ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 11-ի թիվ 702 որոշման և ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից հաստատված «ՀՀ արդյունաբերական վկայագրի մշակման կարգի» համաձայն:

1.5. Փորձաքննության նպատակն է գնահատել ներկայացված նախագծվող և գործող արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի ամբողջականությունը և տեղեկությունների հավաստիությունը, շահագործման ընթացքում անվտանգության միջոցների համապատասխանությունն արդյունաբերական անվտանգության գործող նորմերի և կանոնների պահանջներին, որոշել արդյունաբերական օբյեկտի վտանգավորության աստիճանը և արտակարգ իրավիճակներից օբյեկտի, տարածքի, բնակչության պաշտպանության միջոցների բավարարությունը:

 

2. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄ

 

2.1. Արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի փորձաքննությունը կատարվում է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունում, ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունում և ՀՀ բնապահպանության նախարարությունում ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 11-ի թիվ 702 որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում:

2.2. Փորձաքննության արդյունքը հանդիսանում է փորձաքննական եզրակացությունը, որը տրվում է սույն կարգի 3 և 4 բաժիններում ներկայացված պահանջներին համապատասխան:

2.3. Փորձաքննության բացասական եզրակացության և փորձաքննական եզրակացության հետ անհամաձայնության դեպքերում վկայագրման ենթակա օբյեկտի ղեկավարին իրավունք է վերապահվում պաշտոնապես դիմելու ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը:

Դիմումին անհրաժեշտ է կցել`

- արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագիրը.

- փորձաքննության եզրակացությունը.

- փորձաքննության եզրակացության հետ անհամաձայնության հիմնավորումները:

Արտակարգ իրավիճակների վարչություն ներկայացված դիմումի ընթացքի վերահսկողությունն իրականացնում է Տեխնոլոգիական աղետների բաժինը:

Դիմումի քննարկումն իրականացնում է մշտապես գործող հանձնախումբը, որը կազմվում է Արտակարգ իրավիճակների վարչության, Լեռտեխհսկողության վարչության և Բնապահպանության նախարարության մասնագետներից:

Դիմումի քննարկման արդյունքները դիմողին են հաղորդվում դիմումն ընդունելուց հետո 20-օրյա ժամկետում:

2.4. Փորձաքննության դրական եզրակացության դեպքում դիմող կազմակերպության ղեկավարը հաստատում է անվտանգության վկայագիրը և ուղարկում է ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 11-ի թիվ 702 որոշմամբ սահմանված կազմակերպություններին:

 

3. ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՏԵԽՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3.1 Փորձագիտական եզրակացությունը պետք է լինի կոնկրետ, օբյեկտիվ, ապացուցելի և հիմնավորված: Եզրակացությունների ձևակերպումները պետք է ունենան միանշանակ մեկնաբանություններ:

Անվտանգության վկայագրի բաժինների վերլուծությունը և դիտողությունները պետք է ուղեկցվեն արդյունաբերական անվտանգության, արտակարգ իրավիճակների տեղայնացման և վերացման, բնակչության և տարածքի պաշտպանության բնագավառների նորմատիվային փաստաթղթերի կոնկրետ պահանջների հղումներով:

3.2. Փորձաքննություն անցկացնելիս վերլուծվում են անվտանգության վկայագրի բոլոր բաղադրիչ մասերը, պարտադիր նշելով նրանց անվանումներն ու համարները:

3.3. Փորձագիտական եզրակացությունը պետք է պարունակի`

- փորձագիտական եզրակացության անվանումը (նշելով անվտանգության վկայագրի լրիվ անվանումը).

- փորձաքննության ներկայացված նյութի (նյութերի) համառոտ բնութագիրը.

- վկայագրվող օբյեկտի համառոտ բնութագիրը և նշանակությունը.

- տեղեկություններ անվտանգության վկայագրի բոլոր բաժիններում, կետերում և ենթակետերում ներկայացված տեղեկությունների լրիվության մասին.

- տեղեկություններ արդյունաբերական օբյեկտի վտանգների հայտնաբերման մասին.

- տեղեկություններ անվտանգության ապահոմանն ուղղված ընդունված միջոցների բավարարության և գործող նորմերի ու կանոնների պահանջներին նրանց համապատասխանության մասին.

- տեղեկություններ վկայագրվող օբյեկտի անվտանգության ապահովման մասին.

- եզրակացություններ, սույն կարգի 4 բաժնի պահանջների համաձայն:

3.4. Արդյունաբերական օբյեկտում վտանգների մասին տեղեկությունները փորձաքննելիս անհրաժեշտ է`

- գնահատել անվտանգության վկայագրի մշակման ընթացքում օգտագործված մոտեցումների, վերլուծության մեթոդների և ռիսկի հիմնավորվածությունը.

- բացահայտել վտանգների և ռիսկի վերլուծության համար կատարված հաշվարկների ամբողջականությունն ու հավաստիությունը, ինչպես նաև վերջնական արդյունքի վրա ազդող բոլոր գործոնները.

- հատուկ ուշադրություն դարձնել արդյունաբերական օբյեկտում առաջացած վթարի հնարավոր ազդեցությանը բնակչության, այլ օբյեկտների և շրջակա բնական միջավայրի վրա.

- գնահատել արդյունաբերական օբյեկտի վտանգավոր արտադրությունների գործունեության մեջ կողմնակի անձանց միջամտությունը կանխելու միջոցների առկայությունը և բավարարությունը:

3.5. Անհրաժեշտության դեպքում ցույց տալ կամ հիմնավորել վտանգների և ռիսկի վերլուծության այլ մեթոդներ կամ հաշվարկների համար ելակետային տեղեկությունների ավելի հավաստի աղբյուրներ:

3.6. Փորձագիտական եզրակացությունը հաստատում է փորձաքննող կազմակերպության ղեկավարը:

 

4. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4.1. Նախօրոք ձևակերպված դիտողությունների հիման վրա ձևավորվում է փորձաքննության եզրակացությունը այն մասին, թե անվտանգության վկայագիրն ինչքանով է համապատասխանում «ՀՀ արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի կանոնադրությանը» և «ՀՀ արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի մշակման կարգին»:

4.2. Եզրակացությունը պետք է ընդգրկի պարտադիր գնահատականները`

- ներկայացված անվտանգության վկայագրի տեղեկությունների ամբողջականության, հավաստիության, ճշգրտության մասին.

- շահագործման պայմանների արտադրական անվտանգության գործող նորմերին և կանոններին համապատասխանության, արտակարգ իրավիճակների տեղափակման և վերացման, արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքի պաշտպանության մասին.

- արդյունաբերական օբյեկտում վտանգների բացահայտման մասին.

- արտակարգ իրավիճակներից արտադրության անվտանգության ապահովման, բնակչության և տարածքի պաշտպանության ընդունված միջոցների բավարարության մասին:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «23» 02 1999Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32699028

 

 

pin
Արտակարգ իրավիճակների վարչություն
02.02.1999
N 42
Հրաման