Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 2021 թվականի N 1894-Լ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-074-26.10.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. նոյեմբերի

Երևան

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-074-26.10.2021-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) նախատեսվում է կենսաթոշակառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատվի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) տեղեկատվությամբ:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումները.

Այս դեպքում գործնականում վերանում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարությունը կենսաթոշակառուների կողմից ստորագրելու պարտավորության անհրաժեշտությունը:

Այս տեսակետից հարկ է նկատի ունենալ, որ անձնական տվյալների տարբերությամբ պայմանավորված` երկքաղաքացի հանդիսացող անձինք ՍԷԿՏ համակարգում չեն նույնականացվում (այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում հնարավոր է, որ անձը ՀՀ քաղաքացու անձնագրով ըստ ՍԷԿՏ համակարգի, շարունակի գտնվել Հայաստանի Հանրապետությունում, մինչդեռ նա երկիրը լքած լինի այլ պետության անձնագրով):

Հարկ է նշել, որ այս խնդիրը ծագել է գործնականում` Արցախի քաղաքացիներին տրամադրվող դրամական աջակցությունների միջոցառումների իրականացման գործընթացում:

Այսպիսով, անձի` Հայաստանի Հանրապետությունում լինելու վերաբերյալ ՍԷԿՏ համակարգից ստացված տվյալները հիմք ընդունելու դեպքում երկքաղաքացիների համար կենսաթոշակների վճարման գործընթացը կպարունակի իրական ռիսկեր:

Ելնելով վերոգրյալից, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ կենսաթոշակների վճարման վարչարարությունը բարելավելու նպատակով, ներկայումս շրջանառության մեջ է դրվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում լինելը կարող է հաստատել նաև կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` կենսաթոշակառուի` անձամբ որևէ տարածքային բաժին ներկայացրած ցանկացած գրավոր դիմումի հիման վրա:

 

___________________________________

ԻՐՏԵԿ` Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.11.2021
N 1894-Լ
Որոշում