Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑՆԵՐ ...

 

 

010.0230.221001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 26-ին

 

«ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 22. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ (ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ) ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

Պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Ազգային ժողովի նախագահի, կառավարության, վարչապետի, սահմանադրական դատարանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կենտրոնական բանկի, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օրենքով կամ կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում պետական այլ մարմինների կամ նրանց լիազորած անձանց պաշտոնապես ներկայացրած և հրապարակման ենթակա` պետության ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ, հանրության շահերի պաշտպանությանն առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվությունն է:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցները, այդ թվում` Հանրային հեռուստառադիոընկերությունը, պարտավոր են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Ազգային ժողովի նախագահի, կառավարության, վարչապետի կամ նրանց լիազորած անձանց պաշտոնական հաղորդագրությունները (տեղեկատվությունը) հրապարակել (հեռարձակել) նրանց սահմանած ժամկետում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

22 հոկտեմբերի 2001 թ.

ՀՕ-230

 

 

pin
ՀՀ 26.09.2001
N ՀՕ-230 օրենք