(ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-55-Ն օրենք)
i
010.0217.061001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին
«ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ հոդվածներում «առաջին ատյանի դատարան», «առաջին ատյանի դատարանն», «առաջին ատյանի դատարանին» բառերը համապատասխանաբար փոխարինել «առաջին ատյանի կամ տնտեսական դատարան», «առաջին ատյանի կամ տնտեսական դատարանն», «առաջին ատյանի կամ տնտեսական դատարանին» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
6 հոկտեմբերի 2001 թ.
ՀՕ-217