Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՍՏ ԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի ԱՊՐԱՆՔ ...

 

 

118.0220.220415

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        04            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815141

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 ապրիլի 2015 թվականի N 220-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին կետը և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել մաքսային մարմնի կողմից ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունման կարգը` համաձայն հավելված 1-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(հրամանը, վերնագիրն ու նախաբանը փոփ. 26.08.2021 թիվ 854-Ն հրաման)

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարի

2015 թվականի ապրիլի 14-ի

N 220-Ն հրամանի

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումները տրամադրվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի համաձայն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 17.04.2018թ. N 58 որոշմամբ սահմանված ձևով և կարգով:

2. Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումները մաքսային մարմնի կողմից ընդունվում են անձանց (այսուհետ` դիմումատու) կողմից ներկայացված սույն կարգով հաստատված օրինակելի ձևի (Ձև N 1) դիմումի հիման վրա, որը մաքսային մարմին է ներկայացվում թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

3. Մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ յուրաքանչյուր նախնական որոշման տրամադրման համար դիմումատուն դիմումի հետ միասին մաքսային մարմին է ներկայացնում պետական տուրքի վճարման անդորրագիրը:

4. Մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշումը դիմումատուի կողմից կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

Օրինակելի ձև N 1

 

ԴԻՄՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

______________________________________________________________________

                   (կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն)

______________________________________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն

(առկայության դեպքում)

______________________________________________________________________

             (ղեկավարի (լիազորված անձի) անունը և ազգանունը)

______________________________________________________________________

(ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը և ազգանունը, ՀՎՀՀ-ն

(անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

______________________________________________________________________

(հաշվառման հասցեն (բացակայության դեպքում` բնակության վայրը),

հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)

______________________________________________________________________

(անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

Խնդրում եմ տրամադրել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ստորև ներկայացված ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում:

 

1. Ապրանքի անվանում

______________________________________________________________________

(ապրանքի լրիվ առևտրային անվանումը, ֆիրմային անվանումը և մակնիշը,

մոդելը, ապրանքատեսակը (արտիկուլ) և այլ նույնականացման նշաններ,

որոնք նախատեսված են արտադրողների կողմից, ապրանքն արտադրողի

վերաբերյալ տեղեկություններ)

 

2. Ապրանքի մանրամասն նկարագիր

______________________________________________________________________

(ապրանքների բնույթից կախված նկարագրի մեջ կարող են ներառվել ապրանքի

արտաքին տեսքի նկարագրությունը, տրամաչափը, քաշը, չափսերը, նյութը և

բաղադրությունը, որից պատրաստված է ապրանքը, ապրանքային

նշանակությունը և կիրառման ոլորտը, ապրանքի տեխնիկական նկարագիրը

(գործարկման սկզբունքը, իրականացվող գործառույթները, կառուցվածքը,

կոմպլեկտավորումը, տեխնիկական բնութագրերը) և ապրանքային տեսքը

հայտարարագրման պահին (քանդված, չկոմպլեկտավորված, անավարտ և այլն)

և ապրանքի դասակարգման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ)

 

Կից թերթերի քանակը __

 

Ներկայացման ամսաթիվը

    _________________        __________________________________________

    (օր, ամիս, տարի)         (ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ),

                             կազմակերպության ղեկավարի (լիազորված անձի)

                             ստորագրությունը)

 

(1-ին հավելվածը փոփ. 26.08.2021 թիվ 854-Ն հրաման)

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
14.04.2015
N 220-Ն
Հրաման