(ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-137-Ն օրենք)
i
010.0213.061001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին
«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Տնտեսական դատարանում գործերը քննվում են միանձնյա, իսկ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` կոլեգիալ, երեք դատավորի կազմով:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.
«2.1) տնտեսական դատարանը.»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 11-րդ հոդվածը «վճռաբեկ դատարանի» բառերից առաջ լրացնել «տնտեսական դատարանի նախագահին և դատավորներին,» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի «քաղաքացիական, տնտեսական» բառերը փոխարինել «քաղաքացիական (բացառությամբ տնտեսական դատարանի իրավասությանը վերապահված գործերի)» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 18-րդ հոդվածի չորրորդ մասի`
i
ա) «երեք» բառը փոխարինել «երկու» բառով.
բ) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ գլխով.
i
«ԳԼՈՒԽ 3.1
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
ՀՈԴՎԱԾ 20.1 ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ
Տնտեսական դատարանն ըստ էության քննում է բոլոր տնտեսական վեճերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով իր իրավասությանը վերապահված այլ գործեր:
Բոլոր տնտեսական վեճերն առաջին անգամ ըստ էության քննվում են միանձնյա: Վճռաբեկ դատարանի բեկանած վճիռներով տնտեսական գործերը, բացառությամբ սնանկության գործերի և օրենքով նախատեսված այլ գործերի, Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում քննվում են դատավորների կոլեգիալ կազմով:
Տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո: Տնտեսական դատարանի վճիռը կարող է բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով:
Տնտեսական դատարանը գործում է դատարանի նախագահի և 15 դատավորի կազմով:
Տնտեսական դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
Տնտեսական դատարանի նստավայրը Երևանն է: Տնտեսական դատարանը կարող է նստավայրեր ունենալ նաև առանձին մարզերում:
ՀՈԴՎԱԾ 20.2. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Տնտեսական դատարանի նախագահը`
1) իրականացնում է տնտեսական դատարանի դատավորներին` օրենքով վերապահված բոլոր լիազորությունները.
2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահությանը.
3) օրենքով սահմանված կարգով, դատավորներին տրամադրում է արձակուրդ.
4) կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրումը և ամփոփումը, դատական վիճակագրության վարումը.
5) կառավարության սահմանած նորմատիվների և աշխատավարձի ֆոնդի սահմաններում նշանակում ու ազատում է դատարանի աշխատակազմի աշխատողներին, իրականացնում է դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.
6) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
7) տնօրինում է դատարանի ֆինանսական միջոցները.
8) ապահովում է դատարանի բնականոն գործունեության կազմակերպումը.
9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
ՀՈԴՎԱԾ 20.3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
Տնտեսական դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում է դատավորի օգնականի և դատական նիստերի քարտուղարի մեկական հաստիք:
Տնտեսական դատարանն ունի աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, արխիվապահ և այլ աշխատողներ` կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան:»:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասը «վերաքննիչ դատարանների» բառերից հետո լրացնել «, տնտեսական դատարանի`» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասը «վերաքննիչ դատարանների» բառերից առաջ լրացնել «, տնտեսական դատարանի» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետը «վերաքննիչ» բառից առաջ լրացնել «, տնտեսական» բառով:
ՀՈԴՎԱԾ 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
6 հոկտեմբերի 2001 թ.
ՀՕ-213