Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 2021 թվականի N 956-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, 605-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` 2 554 576 դրամ կադաստրային արժեքով, 1,1729 հեկտար մակերեսով (սեփականության իրավունքի վկայական N 26062020-02-0037) պետական սեփականություն հանդիսացող հողամասը (այսուհետ` գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Ալագյազ համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր` դրանում սահմանելով որ`

1) Ալագյազ համայնքը պարտավորվում է նշված հողամասում հանդիսությունների սրահ, մանկապարտեզի շենք, բուժկետ, մինի ֆուտբոլի դաշտ և զբոսայգի-պուրակ կառուցելու նպատակով 3 տարվա ընթացքում իրականացնել 270,0 մլն դրամի ներդրում հետևյալ համամասնությամբ`

ա. 2021 թվականին իրականացնել 150.0 մլն դրամ,

բ. 2022 թվականին իրականացնել 100.0 մլն դրամ,

գ. 2023 թվականին իրականացնել 20.0 մլն դրամ.

2) սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքումը ենթակա է իրականացման` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի միջոցների հաշվին.

3) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը` դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի հետ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետի պաշտոնակատար    Տ. Ավինյան

 

2021 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.2021
N 956-Ա
Որոշում