Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2021 թվականի N 828-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղի 5-րդ փողոցի 23 և 1-ին փողոցի 41 հասցեներում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող 0.27951 և 0.40246 հեկտար մակերեսներով հողամասերի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ` N 11082020-11-0016 և N 21082020-11-0019) (այսուհետ` գույք 1) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե):

2. Կոմիտեին ամրացված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղի 1-ին փողոցի 39 հասցեում գտնվող 0.23 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03032021-11-0034) (այսուհետ` գույք 2) նվիրել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին:

3. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Նոյեմբերյան համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող համապատասխան պայմանագրերի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով, որ պայմանագրի կնքման և իրավունքների նկատմամբ պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.2021
N 828-Ա
Որոշում