Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2021 թվականի N 803-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

(Պ-925-07.04.2021-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. մայիսի

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

(Պ-925-07.04.2021-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Օրենքի նախագծով առաջարկվում է պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վարձակալության համար սահմանել մինչև 49 տարի ժամկետ:

Նախագծի հիմնավորման համաձայն գյուղատնտեսական հողերի վարձակալությունը 25 տարի սահմանված լինելու դեպքում, գրավիչ չի դարձնում համայնքապետարանի առաջարկը, հատկապես երբ շատ հաճախ ավելի փոքր ժամկետ է սահմանվում, քան 25 տարին է:

Վերոգրյալի վերաբերյալ հայտնում ենք, որ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը չի լուծում հիմնավորման մեջ առաջ քաշված խնդիրը, քանի որ մինչև 49 տարի ժամկետով վարձակալության հնարավորություն ընձեռելու դեպքում էլ համայնքի ղեկավարը կարող է շատ փոքր ժամանակահատվածով վարձակալության տալ հողը:

Ինչ վերաբերում է ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի ժամանակավոր օգտագործման համար նախատեսված ժամկետը 99 տարուց 49-ը դարձնելուն` հայտնում ենք, որ ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված է ոչ գյուղատնտեսական նշանակության կառուցապատման համար տրամադրված հողամասը կամ դրա մասը երեք տարվա ընթացքում չօգտագործելը, եթե պայմանագրով նախատեսված չեն շինարարության ավարտի ավելի երկարատև ժամկետներ, հիմք է հանդիսանում հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարման համար:

Բացի նշվածը, նույնիսկ հողամասերի օտարման դեպքում` նաև խոշոր չափերի ներդրումների իրականացման դեպքերում, հողամասի առուվաճառքի մասին պայմանագրով պարտադիր ամրագրվում են կնքվող գործարքի հիմնական պայմանները: Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների համար, և խախտման դեպքում կողմերից մեկին իրավունք է վերապահվում միակողմանի լուծելու պայմանագիրը:

Հարկ է նաև անդրադառնալ օրենքի նախագծի հիմնավորման մեջ կատարված պնդումներին, մասնավորապես` ՀՀ Կոտայքի մարզում իրականացված ոչ մասնագիտական կարճաժամկետ ուսումնասիրությանը, որի վերաբերյալ հայտնում ենք, որ մինչև 99 տարի ժամկետով ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման դեպքերը մարզում եզակի են և տրվել են սահմանված վարձավճարի (հողի հարկի) դիմաց, իսկ հիմնականում դրանք հատկացվում են մինչև 50 տարի ժամկետով: Ուստի, առաջադրված նախագծով նախատեսված փոփոխություններից տարբերությունն էական չէ: ՀՀ Կոտայքի մարզի համայնքներում վերջին 5 և ավել տարիների ընթացքում 99 տարով գործարքներ չեն իրականացվել:

Հարկ ենք համարում նշել նաև, որ նախագիծը չի բովանդակում հիմնավորման մեջ նշված ռիսկերը չեզոքացնելու համար անհրաժեշտ կարգավորումներ, այն է` հողամասերը նպատակային նշանակությամբ օգտագործելու կամ համապատասխան ներդրումների կատարման ապահովմանն ուղղված կառուցակարգերի ստեղծում: Խորքային վերլուծություն չի կատարվել, և չեն քննարկվել նաև խնդրի լուծման հնարավոր այլ կարգավորումներ նախատեսելու հնարավորությունները, հակառակ դեպքում նույն խնդիրների առկայությամբ կատարվում է վարձակալության ժամկետի մեխանիկական փոփոխություն, ինչը հնարավորություն չի տալիս հասնելու օրենքի նախագծով նախատեսված խնդիրների լուծմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ օրենքի նախագիծը այս տեսքով ընդունելի չէ և ունի լրացուցիչ հիմնավորման և լրամշակման կարիք:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.2021
N 803-Լ
Որոշում