ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 2021 թվականի N 757-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայն հավելվածի` ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի (այսուհետ` գույք)` Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` «համայնք Կապան, գյուղ Եղվարդ, 4-րդ փողոց 49» հասցեում գտնվող 0.5 հեկտար մակերեսով հողամասը (գույքի գրանցման վկայական` N25032021-09-0014), շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը` 709.5 հազ. դրամ) ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` օրենքով սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. մայիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի մայիսի 13-ի
N 757-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ԵՎ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը|Հասցեն |Մակերեսը|Գրանցման |Շուկայականին|
|ը/կ| | |(հա) |վկայականը |մոտարկված |
| | | | | |կադաստրային |
| | | | | |արժեքը |
| | | | | |(հազ. դրամ) |
|___|_________|________________|________|________________|____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_________|________________|________|________________|____________|
|1. |Հողամաս |համայնք Կապան, |0.5 |29032021-09-0003|1683,000.0 |
| | |գյուղ Դավիթ Բեկ,| | | |
| | |Գետափ փողոց, 15 | | | |
|___|_________|________________|________|________________|____________|
|2. |Հողամաս |համայնք Կապան, |0.5 |29032021-09-0002|709,500.0 |
| | |գյուղ Կաղնուտ, | | | |
| | |1-ին փողոց, 94/1| | | |
|___|_________|________________|________|________________|____________|
|3. |Հողամաս |համայնք Կապան, |0.5 |02042021-09-0014|3960,000.0 |
| | |գյուղ Սզնակ, | | | |
| | |1-ին փողոց, 50 | | | |
|___|_________|________________|________|________________|____________|
|4. |Հողամաս |համայնք Գորիս, |0.5 |08042021-09-0001|462,000.0 |
| | |գյուղ Շուռնուխ, | | | |
| | |Վերին թաղ | | | |
| | |թաղամաս, 14 | | | |
._____________________________________________________________________.