Սեղմել Esc փակելու համար:
ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՀ 2021-2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՀ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐ ...

 

 

ԻՐՏԵԿ  Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2021 թվականի N 610-Լ

 

ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի ապրիլի 22-ի

N 610-Լ որոշման

 

ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Միացյալ ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան (այսուհետ` ԿՓՇԿ) 1993 թ. մայիսին: 2002 թ. դեկտեմբերին Հայաստանը վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը, իսկ 2017 թ. փետրվարին` վավերացրել է Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը և Փարիզյան համաձայնագիրը: 2019 թ. մայիսին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը` ստանձնելով փուլային եղանակով հիդրոֆտորածխածիններից (ՀՖԱ) հրաժարման ուղղությամբ հանձնառություն(1): Հայաստանը հավատարիմ է մնում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման բազմակողմ գործընթացին:

__________________________

1) Կիգալիի փոփոխության կողմ չհանդիսացող երկրներից Հայաստանի Հանրապետություն ՀՖԱ-ների ներմուծման, այդ երկրներ արտահանման, ինչպես նաև այդ երկրներ Հայաստանի Հանրապետության տարածքով ՀՖԱ-ների տարանցիկ փոխանցման արգելքը կգործի 2033 թվականից:

 

2. Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը ներկայացրել է իր Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումները (ԱՍՆԳ, INDC) 2015 թ. սեպտեմբերին: ԱՍՆԳ-ի նախապատրաստական փուլը տևել է 2015-2019 թթ., որին հետևեց 2020 թ. հաջորդ փուլը` մինչև 2050 թ. ընկած ժամանակահատվածի համար:

3. 2017 թ. փետրվարին Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ Հայաստանի ԱՍՆԳ-ն դարձավ Ազգային մակարդակով սահմանված գործողություններ/ներդրումներ (ԱՍԳ) 2015-2050 թթ. ժամանակահատվածի համար:

4. Հայաստանի Հանրապետությունը զարգացող երկիր է և, որպես ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմ հանդիսացող զարգացող երկիր, ընդգրկված չէ Կոնվենցիայի I-ին Հավելվածում: Փարիզյան համաձայնագրի Հոդված 4-ի կետ 4-ով նախատեսվում է, որ զարգացած երկրներ հանդիսացող Կողմերը պետք է շարունակեն առաջնորդող դեր ունենալ` ստանձնելով տնտեսության բոլոր ուղղություններով արտանետումների բացարձակ կրճատման թիրախներ, և որ զարգացող երկրներ հանդիսացող Կողմերը պետք է շարունակեն ընդլայնել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված իրենց գործողությունները, ինչպես նաև խրախուսվում են ժամանակի ընթացքում տնտեսության բոլոր ոլորտներում արտանետումների կրճատման կամ նվազեցման թիրախների իրագործման ուղղությամբ ջանքերը` հաշվի առնելով ազգային պայմանները:

5. 2015 թ. իր ԱՍՆԳ-ով Հայաստանը պարտավորություն է ստանձնել հետամուտ լինելու տնտեսության բոլոր ոլորտներում մեղմման միջոցառումների ձեռնարկմանը` ձգտելով 2050 թ. հասնել մեկ շնչի հաշվով զուտ արտանետումների 2.07 տ CO2 համ. ցուցանիշի` ֆինանսական, տեխնոլոգիական և կարողությունների զարգացմանն ուղղված միջազգային բավականաչափ աջակցության առկայության դեպքում:

6. Մինչև 2030 թվականը Հայաստանը կրկնապատկելու է վերականգնվող էներգիայի մասնաբաժինն էներգիայի արտադրության մեջ ընթացիկ դարի երկրորդ կեսին կլիմայական չեզոքության հասնելու իր ճանապարհին:

7. Հայաստանը դեպի ծով ելք չունեցող, խոցելի լեռնային էկոհամակարգերով երկիր է, որն արդեն իսկ ենթարկվում է կլիմայի փոփոխության և ջրի սակավության բացասական ազդեցությանը: Հետևաբար, հարմարվողականության քաղաքականությունը և միջոցառումները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներին հասնելու կարողության համար:

8. Սույն փաստաթղթով վերանայվել է 2015 թ. ներկայացված ԱՍՆԳ-ն` համաձայն Կոնվենցիայի թիվ 4/CMA.1, թիվ 9/CMA.1 և թիվ 18/CMA.1 որոշումներով սահմանված ցուցումների: Այն պարունակում է մինչև 2030 թ. արտանետումների նպատակադրված սահմանափակման և ԱՍԳ շրջանակներում ձեռնարկվելիք հարմարվողականության միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև «գործողություններ և աջակցություն» մասով նախնական տեղեկատվություն:

9. ԱՍԳ-ն հիմնված է կանաչ տնտեսություն սկզբունքի վրա և համատեղելի է Կայուն Զարգացման Նպատակների հետ, որոնք արտացոլված են Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներում:

10. Վերանայված ԱՍԳ-ով Հայաստանի Հանրապետությունը որդեգրում է ԱՍԳ իրականացման տասնամյա ժամանակահատված (2021-2030 թթ.)` ի տարբերություն իր ԱՍՆԳ-ի, որով առաջարկվում էր 2015-2050 թթ. ժամանակահատվածը: Հայաստանը պահպանում է մինչև 2050 թ. մեղմման իր նպատակը` ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները նվազեցնել առավելագույնը 2.07 տ CO2 համ. մեկ շնչի հաշվով, որը կարտահայտվի իր երկարաժամկետ, ցածր արտանետումներով զարգացման ռազմավարությունում (ԵԺՌ-ՑԱԶՌ): Մինչև 2030 թ. իրագործման ենթակա մեղմման նոր նպատակը համարժեք է 1990 թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցման:

 

._____________________________________________________________________.

|ՔԱՆԱԿԱՊԵՍ ՈՐՈՇԵԼԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՂՈՒՄԱՅԻՆ ԵԼԱԿԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ       |

|_____________________________________________________________________|

|1. |Հղումային տարի        |1990թ.                                    |

|___|______________________|__________________________________________|

|2. |Հղումային             |. Մինչև  2030թ. 40 տոկոսային նվազեցում`   |

|   |ցուցանիշների          |1990թ.  արտանետումների մակարդակի համեմատ  |

|   |վերաբերյալ            |. Ընդամենը ՋԳ արտանետումները 1990թ.`      |

|   |քանակական             |25,855 Գգ CO2 համ.                        |

|   |տեղեկություններ       |. Զուտ ՋԳ արտանետումներ 1990թ.` 25,118 Գգ |

|   |                      |CO2 համ. (ԱԿՀ 1990-2017 թթ.)              |

|___|______________________|__________________________________________|

|3. |Հղումային ելակետերը   |. Պատմական տվյալները մեջբերված են         |

|   |չափելու համար         |Հայաստանի Հանրապետության 1990-2017թթ.     |

|   |օգտագործված տվյալների |«Ջերմոցային գազերի ազգային կադաստրի       |

|   |աղբյուրները           |հաշվետվությունից», Երևան,  2020թ., Ազգային|

|   |                      |կադաստրի հաշվետվություն (ԱԿՀ) 2017թ.      |

|   |                      |. 2030թ. արտանետումների թիրախի հաշվարկների|

|   |                      |հիմքում ընկած են`                         |

|   |                      |- 1990-2017թթ. ՋԳ գույքագրման տվյալները,  |

|   |                      |- ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի  |

|   |                      |14-ի N 48-Լ որոշում(2), որը նախատեսում է  |

|   |                      |վերականգնվող էներգետիկայի ավելի հավակնոտ  |

|   |                      |զարգացում և  Հայկական ատոմային            |

|   |                      |էլեկտրակայանի շահագործման ժամկետի հետագա  |

|   |                      |երկարաձգում: Նոր ռազմավարությամբ սահմանված|

|   |                      |միջոցառումներն առաջնահերթ են համարվել     |

|   |                      |2019 թ. ընդունված ՀՀ կառավարության        |

|   |                      |ծրագրում` հիմնավորելով էներգետիկայի       |

|   |                      |ոլորտում ՋԳ արտանետումների                |

|   |                      |կանխատեսումները:                          |

|   |                      |- «Արդյունաբերական պրոցեսներ և  արտադրանքի|

|   |                      |օգտագործում», «Գյուղատնտեսություն» և      |

|   |                      |«Թափոններ» սեկտորների համար սահմանված     |

|   |                      |արտանետումների թիրախները հիմնված են 4-րդ  |

|   |                      |ազգային հաղորդագրության մեջ ներկայացված   |

|   |                      |կանխատեսումների և  ենթադրությունների վրա: |

|___|______________________|__________________________________________|

______________________________

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստան Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին

 

|___|______________________|__________________________________________|

|4. |Հանգամանքները, որոնց  |Օգտագործված ցուցանիշների մեծությունները   |

|   |ներքո Հայաստանի       |կարող են թարմացվել ՋԳ գույքագրման ազգային |

|   |Հանրապետությունը կարող|կադաստրի հետագա բարելավման արդյունքում,   |

|   |է թարմացնել հղումային |մասնավորապես, տարբեր ենթակատեգորիաների    |

|   |ցուցանիշների          |համար ավելի բարձր կարգի գնահատման         |

|   |մեծությունները        |մոտեցումների կիրառման, նոր                |

|   |                      |ենթակատեգորիաների դիտարկման, տվյալների    |

|   |                      |ճշգրտության բարելավման, երկրին բնորոշ     |

|   |                      |արտանետումների գործակիցների վերանայման և  |

|   |                      |ինչպես նաև  բարելավումներ բխող ՋԳ ազգային |

|   |                      |կադաստրի հաշվետվությունների տեխնիկական    |

|   |                      |վերլուծության շրջանակներում բացահայտված   |

|   |                      |կարիքների:                                |

|_____________________________________________________________________|

|ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ/ԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ          |

|_____________________________________________________________________|

|5. |Ժամկետը               |2021 թ. հունվարի 1 - 2030 թ. դեկտեմբերի 31|

|___|______________________|__________________________________________|

|6. |Թիրախների քանակը      | Մեկ թիրախ` 2030 թ. համար                 |

|_____________________________________________________________________|

|ՈԼՈՐՏԸ ԵՎ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ                                         |

|_____________________________________________________________________|

|7. |Թիրախի ընդհանուր      |Տնտեսության բոլոր ոլորտներ                |

|   |նկարագրությունը       |                                          |

|___|______________________|__________________________________________|

|8. |ՋԳ ընդգրկումը         |1. Ածխածնի երկօքսիդ (CO2)                 |

|   |                      |2. Մեթան (CH4)                            |

|   |                      |3. Ազոտի ենթօքսիդ (N2O)                   |

|   |                      |4. F-գազեր (HFCs, SF6)                    |

|   |                      |Այս գազերը ներառված են Ջերմոցային գազերի  |

|   |                      |ազգային կադաստրում:                       |

|___|______________________|__________________________________________|

|9. |Ոլորտների ընդգրկումը  |Մեղմման գործողություններում ընդգրկված     |

|   |                      |ոլորտները.                                |

|   |                      |ա. Էներգետիկա (ներառյալ էներգիայի         |

|   |                      |արտադրություն և  սպառում)                 |

|   |                      |բ. Արդյունաբերական պրոցեսներ և  արտադրանքի|

|   |                      |օգտագործում (հանքային արդյունաբերություն  |

|   |                      |և  F-գազեր)                               |

|   |                      |գ. Գյուղատնտեսություն (աղիքային խմորում,  |

|   |                      |ուղղակի և  անուղղակի N2O արտանետումներ    |

|   |                      |կառավարվող հողերից)                       |

|   |                      |դ. Թափոններ (կոշտ թափոնների կառավարում,   |

|   |                      |կեղտաջրեր)                                |

|   |                      |ե. Անտառային տնտեսություն (անտառապատում,  |

|   |                      |անտառների պահպանություն) և  այլ           |

|   |                      |հողօգտագործում:                           |

|_____________________________________________________________________|

|ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ                                             |

|_____________________________________________________________________|

|10.|Պլանավորման           |Պլանավորման գործընթացները.                |

|   |գործընթացները և       |. ԱՍԳ-ի մշակման և  դրա մշտադիտարկման      |

|   |իրականացման պլանները  |համակարգման աշխատանքներն իրականացվում են  |

|   |                      |Կլիմայի փոփոխության միջգերատեսչական       |

|   |                      |համակարգող խորհրդի կողմից: Խորհուրդն      |

|   |                      |ստեղծվել է Հայաստանի Հանրապետության       |

|   |                      |վարչապետի 2012 թ. հոկտեմբերի 2-ի N 955-Ա  |

|   |                      |որոշմամբ: Խորհուրդը բաղկացած է 10         |

|   |                      |նախարարությունների, կառավարությանը կից    |

|   |                      |երեք պետական գործակալությունների և  երկու |

|   |                      |անկախ մարմինների, այն է` Հանրային         |

|   |                      |ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  |

|   |                      |և  Վիճակագրական կոմիտեի                   |

|   |                      |ներկայացուցիչներից:                       |

|   |                      |. ԱՍԳ-ի վերանայման ուղղությամբ հանրային   |

|   |                      |խորհրդակցությունների գործընթացն           |

|   |                      |իրականացվել է կառավարության ընթացակարգերին|

|   |                      |համապատասխան` ներառյալ գենդեր-պատասխանատու|

|   |                      |մոտեցմամբ քաղաքացիական հասարակության      |

|   |                      |ներգրավմամբ, որին հաջորդել են             |

|   |                      |խորհրդարանական քննարկումները:             |

|   |                      |. ԱՍԳ-ի իրագործմանն աջակցություն          |

|   |                      |կցուցաբերվի ենթազգային մակարդակով`        |

|   |                      |ներգրավելով տեղական համայնքները և         |

|   |                      |խրախուսելով բոլոր շահագրգիռ կողմերին,     |

|   |                      |ներառյալ ՀԿ-ները, քայլեր ձեռնարկել` հաշվի |

|   |                      |առնելով երիտասարդության և  խոցելի խմբերի  |

|   |                      |կարիքները` գենդեր-պատասխանատու մոտեցմամբ: |

|   |                      |Պլանավորման գործընթացներում հաշվի են      |

|   |                      |առնվել հետևյալ  ազգային պայմանները.       |

|   |                      |. Հայաստանում ՋԳ արտանետումների հիմնական  |

|   |                      |աղբյուրն էներգետիկայի սեկտորն է           |

|   |                      |(էլեկտրական և  ջերմային էներգիայի         |

|   |                      |արտադրություն, այլ ստացիոնար և  շարժական  |

|   |                      |այրման աղբյուրներ` ներառյալ տրանսպորտը և  |

|   |                      |բնակելի սեկտորը, ինչպես նաև  բնական գազի  |

|   |                      |փախուստային արտանետումները): 2018 թ.      |

|   |                      |ՀՀ-ում առաջնային էներգիայի ընդհանուր      |

|   |                      |մատակարարումը կազմել է 3.15 միլիոն տ ն.հ. |

|   |                      |կամ 1.1 տ ն.հ. / մեկ շնչի հաշվով:         |

|   |                      |. Հայաստանը գործնականում չունի հանածո     |

|   |                      |վառելիքի ներքին ռեսուրսներ և  մեծապես     |

|   |                      |կախված է հանածո վառելիքի ներմուծումից:    |

|   |                      |2018 թ. առաջնային էներգիայի ընդհանուր     |

|   |                      |մատակարարման 28.4% ապահովվել է ներքին     |

|   |                      |ռեսուրսներով` միջուկային էներգիա,         |

|   |                      |հիդրոէներգիա, բիովառելիք և  փոքր          |

|   |                      |մասնաբաժնով` արևի  և  քամու էներգիա:      |

|   |                      |. Հայաստանի առաջնային էներգիայի ընդհանուր |

|   |                      |մատակարարման 64.9%-ը (2.04 մլն տ ն.հ.)    |

|   |                      |բաժին է ընկնում բնական գազին, որին        |

|   |                      |հաջորդում է նավթամթերքները` 10.2% (0.3    |

|   |                      |միլիոն տ ն.հ.):                           |

|   |                      |Էներգաարդյունավետությունը,                |

|   |                      |էներգախնայողությունը և  վերականգնվող      |

|   |                      |էներգիայի զարգացումն առաջնահերթ են երկրի  |

|   |                      |էներգետիկ անվտանգության տեսանկյունից, և   |

|   |                      |ցածր ածխածնային զարգացման հիմնական        |

|   |                      |շարժիչներն են:                            |

|   |                      |. 2018 թ. Հայաստանն արտադրել է 0.67 մլն տ |

|   |                      |ն.հ. էլեկտրաէներգիա, որից 43.3%-ը` բնական |

|   |                      |գազով աշխատող ջերմաէլեկտրակայաններից,     |

|   |                      |29.8%-ը` հիդրոէլեկտրակայաններից, 26.6%-ը` |

|   |                      |ատոմակայանից, իսկ 0.3%-ը` քամու և  արևի   |

|   |                      |կայաններից: Հայաստանը 1990 թ. ի վեր,      |

|   |                      |փուլային կարգով` աստիճանաբար և            |

|   |                      |ամբողջովին, հրաժարվել է էլեկտրաէներգիայի  |

|   |                      |արտադրության կառուցվածքում մազութի        |

|   |                      |գործածությունից: Հայաստանի կառավարությունը|

|   |                      |չի սուբսիդավորում հանածո վառելիքի         |

|   |                      |օգտագործումը:                             |

|   |                      |. 2018 թ. էներգիայի ընդհանուր վերջնական   |

|   |                      |սպառումը կազմել է 2.15 մլն տ ն.հ.:        |

|   |                      |Վերջնական էներգիայի ամենամեծ սպառումը     |

|   |                      |բաժին է ընկնում տնային տնտեսություններին` |

|   |                      |33.1%, էներգիայի սպառման երկրորդ          |

|   |                      |խոշորագույն ոլորտը տրանսպորտն է` 33.0%:   |

|   |                      |                                          |

|   |                      |. Հայաստանը փոքր, դեպի ծով ելք չունեցող   |

|   |                      |երկիր է, որին բաժին է ընկնում ՋԳ գլոբալ   |

|   |                      |արտանետումների 0.02%-ը: 2017 թ. ընդհանուր |

|   |                      |ՋԳ արտանետումները կազմել են 10,624 Գգ CO2 |

|   |                      |համ., իսկ ՋԳ զուտ արտանետումները կազմել են|

|   |                      |10,180 Գգ CO2 համ.(ԱԿՀ 2017 թ.):          |

|   |                      |. Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող |

|   |                      |երկիր է, փոքրաթիվ ազգաբնակչությամբ.       |

|   |                      |այնուամենայնիվ Հայաստանը հանձն է առնում իր|

|   |                      |պատասխանատվությունը և  պատրաստակամ է      |

|   |                      |ներդնել գործողությունների իր արդարացի     |

|   |                      |մասնաբաժինն արտանետումների կրճատման       |

|   |                      |ուղղությամբ: Համաձայն 2017-2018 թթ.       |

|   |                      |«Talanoa» երկխոսության արդյունքների`      |

|   |                      |Հայաստանը պատրաստ է բարձրացնել իր         |

|   |                      |հավակնությունները, և  ժամանակի ընթացքում  |

|   |                      |հասնել կլիմայական չեզոք ռեժիմի` միջազգային|

|   |                      |դոնորների աջակցությամբ:                   |

|   |                      |. Երկարաժամկետ մինչև  2050 թ. պլանավորումն|

|   |                      |իրագործվելու է որպես Հայաստանի            |

|   |                      |երկարաժամկետ` ցածր արտանետումներով        |

|   |                      |զարգացման ռազմավարության պատրաստման մի    |

|   |                      |մաս, 2021 թ. Կառավարության կողմից         |

|   |                      |փաստաթուղթն ընդունելու հեռանկարով:        |

|   |                      |Հայաստանն ակնկալում է բավարար ֆինանսական, |

|   |                      |տեխնոլոգիական և  կարողությունների         |

|   |                      |զարգացման աջակցություն` կլիմայի           |

|   |                      |փոփոխության հետևանքների  մեղմման և        |

|   |                      |հարմարվողականության ապահովման ուղղությամբ:|

|   |                      |. Կառավարության կողմից ԱՍԳ-ի վերանայման   |

|   |                      |ժամանակ հաշվի առնված առանցքային           |

|   |                      |նկատառումներն են.  ազգային տնտեսության աճի|

|   |                      |պահպանումը, աղքատության կրճատումը, շրջակա |

|   |                      |միջավայրի պահպանությունը, կայուն          |

|   |                      |զարգացման նպատակների իրագործումը,         |

|   |                      |միևնույն  ժամանակ` ազգային էներգետիկ      |

|   |                      |անվտանգության մեծացումը, ինչպես նաև`      |

|   |                      |մատչելի և  մաքուր էներգիայի մատակարարման  |

|   |                      |ապահովումը:                               |

|   |                      |                                          |

|   |                      |Իրականացման ծրագրերը.                     |

|   |                      |2021-2030 թթ. ԱՍԳ-ի իրականացումն ապահովում|

|   |                      |են ազգային և  ոլորտային                   |

|   |                      |ռազմավարությունները և  դրանց իրականացման  |

|   |                      |ծրագրերը, մասնավորապես.                   |

|   |                      |                                          |

|   |                      |. ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի|

|   |                      |N 442-Ն որոշումը(3) նախանշում է առավելապես|

|   |                      |տեղական էներգետիկ ռեսուրսների շահագործմանն|

|   |                      |ուղղված ծրագրերը` առանձնահատուկ           |

|   |                      |ուշադրություն դարձնելով վերականգնվող      |

|   |                      |էներգիայի օգտագործմանը և                  |

|   |                      |էներգախնայողության խթանմանը:              |

|   |                      |. ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի  |

|   |                      |8-ի N 65-Ա որոշումը(4) առանձնահատուկ      |

|   |                      |շեշտադրված են միջուկային էներգիայի,       |

|   |                      |վերականգնվող էներգիայի աղբյուրների        |

|   |                      |զարգացման, էներգաարդյունավետ և  նոր       |

|   |                      |տեխնոլոգիաների ներդրման հիմնահարցերը`     |

|   |                      |նպատակ ունենալով ապահովել երկրի էներգետիկ |

|   |                      |անվտանգությունը և  մատչելի և  հուսալի     |

|   |                      |էներգիայի մատակարարումը, ինչպես նաև       |

|   |                      |կլիմայի փոփոխության արդյունքում ի հայտ    |

|   |                      |եկող խնդիրների մեղմումը և  կանխարգելումը` |

|   |                      |կատարելով միջազգային համաձայնագրերով      |

|   |                      |ստանձնած պարտավորությունները, կայուն      |

|   |                      |քաղաքականության մշակումը և  իրականացումն  |

|   |                      |ուղղված կանաչ տնտեսության խթանման և       |

|   |                      |կայուն զարգացման երկարաժամկետ նպատակների  |

|   |                      |իրագործմանը:                              |

|   |                      |. ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի   |

|   |                      |N 666-Լ որոշման(5) դրույթները` կլիմայի    |

|   |                      |փոփոխությանն առնչվող` 12 և                |

|   |                      |էներգախնայողության, վերականգնվող          |

|   |                      |էներգետիկայի և  էներգետիկ անվտանգությանն  |

|   |                      |առնչվող 34 գործողություններով:            |

|   |                      |                                          |

|   |                      |. ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի  |

|   |                      |14-ի N 48-Լ որոշումը(6) երաշխավորում է    |

|   |                      |էներգետիկ անվտանգության ազգային           |

|   |                      |գերակայությունը` միջուկային էներգիայի,    |

|   |                      |գազատուրբինային ժամանակակից կայանների,    |

|   |                      |ինչպես նաև  տնտեսապես կենսունակ և         |

|   |                      |տեխնիկապես հասանելի վերականգնվող էներգիայի|

|   |                      |աղբյուրների, հիմնականում` արևային         |

|   |                      |էներգիայի գործածության զարգացման և        |

|   |                      |ընդլայնման հիման վրա: Մասնավորապես        |

|   |                      |նախատեսվում է փոքր ՀԷԿ-երի հիմնական       |

|   |                      |ներուժի գործադրումից հետո, ուշադրությունը |

|   |                      |սևեռել  արևային  և  քամու էներգիայի       |

|   |                      |աղբյուրներին` հզորացնելով արևային         |

|   |                      |էներգիայի արտադրության իր կարողությունը   |

|   |                      |ներկայիս 59.5 ՄՎտ-ից(7) մինչև  1000 ՄՎտ   |

|   |                      |2030 թ., ընդլայնելով ինչպես կանաչ         |

|   |                      |էներգիայի տեսակարար կշիռը, այնպես էլ      |

|   |                      |էներգետիկ անվտանգությունը (առնվազն 15%    |

|   |                      |2030 թ. էլեկտրաէներգիայի արտադրության     |

|   |                      |կառուցվածքում):                           |

|   |                      |                                          |

|   |                      |. ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի    |

|   |                      |16-ի N 650-Լ որոշմամբ(8) նախատեսված է     |

|   |                      |ընդունել «Հայաստանի Հանրապետության        |

|   |                      |Էներգախնայողության և  վերականգնվող        |

|   |                      |էներգետիկայի 2021-2030 թվականների ազգային |

|   |                      |ծրագիր», որով կսահմանվեն ոլորտային նոր    |

|   |                      |թիրախներ:                                 |

|   |                      |                                          |

|   |                      |. ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի սեպտեմբերի |

|   |                      |11-ի N 552-Ա որոշմամբ նախատեսված          |

|   |                      |տրանսպորտային ոլորտի ռազմավարություն.     |

|   |                      |հասարակական տրանսպորտի արդյունավետության  |

|   |                      |բարձրացում, վերականգնվող էներգիայի        |

|   |                      |օգտագործում, էլեկտրական փոխադրամիջոցների  |

|   |                      |գործածության ընդլայնման խթանում և         |

|   |                      |աջակցություն:                             |

|   |                      |. ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի|

|   |                      |19-ի N 1886-Լ որոշում(9): Ազոտային        |

|   |                      |պարարտանյութերի կառավարման բարելավում և   |

|   |                      |օրգանական գյուղատնտեսության զարգացում,    |

|   |                      |անասնաբուծության կայուն ինտենսիվացում     |

|   |                      |ցեղատեսակների բարելավման միջոցով, ոռոգման |

|   |                      |համակարգերի բարելավում, թվային            |

|   |                      |գյուղատնտեսության խթանում և  տեխնոլոգիական|

|   |                      |նորարարությունների ներդնում:              |

|   |                      |. ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի|

|   |                      |8-ի N 49 արձանագրային որոշում(10):        |

|   |                      |. Անտառի նոր ազգային ծրագրի ընդունմամբ    |

|   |                      |նախատեսվում է անտառածածկի ավելացում`      |

|   |                      |Հայաստանի տարածքի 12.9% չափով մինչև       |

|   |                      |2030 թ.: Անտառային տնտեսության և          |

|   |                      |գյուղատնտեսության ոլորտային               |

|   |                      |քաղաքականությունները համապարփակ           |

|   |                      |միջոցառումների միջոցով նպատակ ունեն       |

|   |                      |ապահովելու հողերի բոլոր կատեգորիաներում   |

|   |                      |օրգանական ածխածնի պահպանումը, կուտակումը  |

|   |                      |և  պահեստավորումը: Ձեռք բերված հաշվեկշիռը |

|   |                      |ներկայացվելու է ԱՍԳ-ում:                  |

|   |                      |. Ֆինանսավորում. ֆինանսավորման կարիքների  |

|   |                      |գնահատումը 2021-2030 թթ. ԱՍԳ իրագործման   |

|   |                      |ազգային պլանի մաս է, որը մշակման          |

|   |                      |ընթացքում է:                              |

|   |                      |. Հայաստանը ձգտում է մշակել «պարտք կլիմայի|

|   |                      |համար» նորարարական ֆինանսական փոխանակման  |

|   |                      |մեխանիզմ, որի նպատակն է լրացուցիչ         |

|   |                      |ֆինանսավորում ներգրավել կլիմայի           |

|   |                      |փոփոխության հակազդման համար և  որն        |

|   |                      |առաջարկում է նորարարության կիրառում ոչ    |

|   |                      |միայն «պարտք կլիմայի համար» գործարքի      |

|   |                      |տեխնիկական համատեքստում, այլ նաև  երկկողմ |

|   |                      |և  բազմակողմ մակարդակով երկրների կողմից   |

|   |                      |ստանձնած պարտավորությունների              |

|   |                      |առաջնահերթության սահմանման և  արժևորման   |

|   |                      |մասով:                                    |

|   |                      |. Նախարարությունները և  պետական           |

|   |                      |գերատեսչությունները, որոնք պատասխանատու են|

|   |                      |ոլորտային ռազմավարությունների իրականացման |

|   |                      |համար, հետևյալն  են. ՀՀ շրջակա միջավայրի  |

|   |                      |նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման  |

|   |                      |և  ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ  |

|   |                      |ֆինանսների նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի |

|   |                      |նախարարություն, ՀՀ վիճակագրական կոմիտե,   |

|   |                      |ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող   |

|   |                      |հանձնաժողով, ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ|

|   |                      |կադաստրի կոմիտե:                          |

|___|______________________|__________________________________________|

________________________

3) Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

4) Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին

5) Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին

6) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին

7) 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին

9) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022 թվականների միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին

10) Հայաստանի Հանրապետության 2017-2036 թվականների կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին

 

|___|______________________|__________________________________________|

|11.|Կամավոր               |ԱՍԳ-ով ստանձնած հանձնառությունն           |

|   |համագործակցություն    |իրագործվելու է ազգային մակարդակով         |

|   |Փարիզյան համաձայնագրի |իրականացվող գործողությունների միջոցով,    |

|   |6-րդ հոդվածի ներքո    |թեև  դոնորային աջակցությունն անխուսափելի  |

|   |                      |անհրաժեշտություն է` այդ գործողությունների |

|   |                      |իրականացումն ապահովելու համար:            |

|   |                      |                                          |

|   |                      |Տեղական ուժերով իրականացվող մեղմման       |

|   |                      |արդյունքներին նպաստելու և  ավելի խթանելու |

|   |                      |նպատակով Հայաստանը մտադիր է մասնակցել     |

|   |                      |Փարիզյան համաձայնագրի հոդված 6-ով         |

|   |                      |սահմանված շուկայական և  ոչ շուկայական     |

|   |                      |մեխանիզմներին, ըստ Համաձայնագրի Կողմերի   |

|   |                      |կողմից ընդունված համապատասխան դրույթների: |

|   |                      |Այն է` համագործակցային մոտեցումներում,    |

|   |                      |որոնք այլ Կողմերին հնարավորություն են     |

|   |                      |ընձեռում ԱՍԳ-ների համար օգտվել            |

|   |                      |միջազգայնորեն փոխանցելի մեղմման           |

|   |                      |արդյունքներից (ՄՓՄԱ)` համաձայն Փարիզյան   |

|   |                      |համաձայնագրի 6.2 հոդվածի, նաև  ծրագրային  |

|   |                      |մեխանիզմներում ըստ 6.4 հոդվածի, որոնք     |

|   |                      |տրամադրում են մեղմման լրացուցիչ           |

|   |                      |արդյունքներ աջակցելու այլ երկրների կողմից |

|   |                      |ԱՍԳ նպատակներին հասնելուն, ինչպես նաև  ոչ |

|   |                      |շուկայական մոտեցումներում ըստ Համաձայնագրի|

|   |                      |6.8 հոդվածի: Հայաստանն արդեն իսկ          |

|   |                      |համագործակցում է Եվրոպական Միության և     |

|   |                      |վերջինիս անդամ երկրների հետ ազգային,      |

|   |                      |տարածաշրջանի և  միջազգային մակարդակներում |

|   |                      |միջոցառումների խթանման համար, ներառյալ    |

|   |                      |կլիմայի փոփոխության հասցեագրման շուկայական|

|   |                      |և  ոչ շուկայական մեխանիզմները(11):        |

|___|______________________|__________________________________________|

__________________________

11) Սույն երկկողմ համագործակցության շրջանակն ուրվագծած է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ, CEPA) գլուխ IV-ում և Հավելված IV-ում

 

|_____________________________________________________________________|

|ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ                    |

|_____________________________________________________________________|

|12.|Կլիմայի փոփոխության   |Պլանավորման գործընթացներում հաշվի են      |

|   |հարմարվողականություն  |առնվել հետևյալ  ազգային պայմանները.       |

|   |                      |1. Հայաստանը դեպի ծով ելք չունեցող,       |

|   |                      |լեռնային երկիր է, գտնվում է 375-4090 մետր |

|   |                      |բարձրության վրա: Երկրին բնորոշ են վեց     |

|   |                      |կլիմայական գոտիներ` չոր մերձարևադարձային, |

|   |                      |կիսաանապատային, տափաստանային, անտառային,  |

|   |                      |ալպյան և  ցուրտ բարձրլեռնային:            |

|   |                      |2. Հայաստանի կլիման բավականին չոր է`      |

|   |                      |տարեկան տեղումները կազմում են միջինում 592|

|   |                      |մմ, որոշ շրջաններում` չոր, իսկ տեղումների |

|   |                      |առավելագույն մակարդակները դիտվում են      |

|   |                      |լեռնային շրջաններում: 1935-2016 թթ.       |

|   |                      |ընկած ժամանակահատվածում ընդհանուր         |

|   |                      |տեղումների քանակը նվազել է մոտ 9%-ով      |

|   |                      |(1996 թ. հետո նվազման տեմպերը շարունակ    |

|   |                      |աճում են), ինչի արդյունքում առաջանում է   |

|   |                      |գյուղատնտեսության ոլորտում                |

|   |                      |հարմարվողականության համապատասխան          |

|   |                      |միջոցառումների և  ջրային ռեսուրսների ավելի|

|   |                      |լավ կառավարման անհրաժեշտություն:          |

|   |                      |3. Օդի միջին ջերմաստիճանը 1961-1990 թթ.   |

|   |                      |միջինի նկատմամբ զգալիորեն աճել է.         |

|   |                      |1929-2012 թթ. ընթացքում 1.03 oC-ով, իսկ   |

|   |                      |1929-2016 թթ. ընթացքում այդ աճը կազմել է  |

|   |                      |1.23 oC:                                  |

|   |                      |Հարմարվողականության հիմքերը և             |

|   |                      |մոտեցումները                              |

|   |                      |1. Հարմարվողականության ռազմավարությունը և |

|   |                      |ներդրումները հիմնված են ՄԱԿ ԿՓՇԿ-ի        |

|   |                      |«Նպատակ» վերտառությամբ 2-րդ հոդվածի       |

|   |                      |պահանջի վրա, որով նախատեսվում է           |

|   |                      |սահմանափակել կլիմայի փոփոխության          |

|   |                      |ազդեցություններն այնպիսի ժամանակահատվածով,|

|   |                      |որը թույլ կտա ապահովել էկոհամակարգերի     |

|   |                      |բնականոն հարմարեցումը կլիմայի             |

|   |                      |փոփոխություններին: Այսպիսով, ԱՍԳ-ում      |

|   |                      |էկոհամակարգերի բնականոն                   |

|   |                      |հարմարվողականության վրա հիմնված մոտեցումն |

|   |                      |առանցքային նշանակություն ունի Հայաստանի   |

|   |                      |հարմարվողականության ռազմավարության և      |

|   |                      |գործողությունների (ներդրումների)          |

|   |                      |համատեքստում, և  «Կլիմայի փոփոխության     |

|   |                      |հարմարվողականության ազգային               |

|   |                      |գործողությունների ծրագիրը և  2021-2025    |

|   |                      |թվականների միջոցառումների ցանկը հաստատելու|

|   |                      |մասին» (ՀԱԾ) ՀՀ կառավարության որոշման     |

|   |                      |նախագծի մշակման հիմքն է:                  |

|   |                      |2. ՀԱԾ-ի գործընթացի հիմնական նպատակն է    |

|   |                      |նպաստել Հայաստանում կլիմայի ռիսկերի       |

|   |                      |նվազեցմանը և  կառավարմանը` դիմակայելով    |

|   |                      |կլիմայի փոփոխության ազդեցությանը, օգտվելով|

|   |                      |ի հայտ եկող հնարավորություններից,         |

|   |                      |խուսափելով կորուստներից և  վնասներից ու   |

|   |                      |կառուցելով այնպիսի մեխանիզմներ, որոնք     |

|   |                      |հնարավորություն կտան բնական, մարդկային,   |

|   |                      |արտադրական և  ենթակառուցվածքային          |

|   |                      |համակարգերում հարմարվողականության         |

|   |                      |ապահովմանը: Հարմարվողականության           |

|   |                      |գործողությունների համար կսահմանվեն        |

|   |                      |առաջնահերթություններ` ելնելով կլիմայի     |

|   |                      |փոփոխության նկատմամբ տարբեր ոլորտների     |

|   |                      |խոցելիության աստիճանից.                   |

|   |                      |                                          |

|   |                      |- բնական էկոհամակարգեր (ջրային և          |

|   |                      |ցամաքային, ներառյալ անտառային             |

|   |                      |էկոհամակարգեր, կենսաբազմազանություն և     |

|   |                      |հողածածկույթ)                             |

|   |                      |- մարդու առողջություն                     |

|   |                      |- ջրային ռեսուրսների կառավարում           |

|   |                      |- գյուղատնտեսություն, ներառյալ            |

|   |                      |ձկնաբուծություն և  անտառային տնտեսություն |

|   |                      |- էներգետիկա                              |

|   |                      |- բնակավայրեր և  ենթակառուցվածքներ        |

|   |                      |- զբոսաշրջություն:                        |

|   |                      |3. Հայաստանի Հանրապետությունն ընդունում է |

|   |                      |կլիմայի փոփոխությունների                  |

|   |                      |հարմարվողականության էկոհամակարգային       |

|   |                      |մոտեցումը: Էկոհամակարգային մոտեցումը      |

|   |                      |համահունչ է երկրի բնապահպանական           |

|   |                      |քաղաքականությանը, որը կապակցված է երկրի`  |

|   |                      |մինչև  2050 թ. երկարաժամկետ               |

|   |                      |ռազմավարությանը և  Հայաստանի զարգացման    |

|   |                      |առաջնահերթություններին:                   |

|   |                      |4. Հարմարվողականության էկոհամակարգային    |

|   |                      |մոտեցումն ակնկալվում է ընդգրկել           |

|   |                      |յուրաքանչյուր ոլորտի քաղաքականության      |

|   |                      |կառուցվածքում, ինչպես արտացոլված է        |

|   |                      |ոլորտային հարմարվողականության ծրագրերում: |

|   |                      |Սա հնարավորություն է ընձեռում ոլորտային և |

|   |                      |տեղական մակարդակում իրականացվող           |

|   |                      |գործողություններում ներառել այնպիսի       |

|   |                      |քաղաքականություն և  մեխանիզմներ, որոնք    |

|   |                      |նպաստում են կենսաբազմազանության և         |

|   |                      |էկոհամակարգերի սպասարկման բարելավմանը,    |

|   |                      |եկամուտների ստեղծմանը, աղքատության        |

|   |                      |կրճատմանը, ենթակառուցվածքների             |

|   |                      |հարմարվողական զարգացմանը կամ              |

|   |                      |դիմակայունությանը և  ածխածնային           |

|   |                      |արտանետումների մեղմման հարակից օգուտների  |

|   |                      |ստացմանը` կլիմայի փոփոխության հարցում     |

|   |                      |երկրի ընդհանուր խոցելիության նվազեցման    |

|   |                      |նպատակով:                                 |

|   |                      |5. ՀԱԾ-ն պարբերաբար վերանայվելու և        |

|   |                      |թարմացվելու է 5-ամյա փուլերով` Ազգային    |

|   |                      |հաղորդագրության վերանայումներին զուգահեռ, |

|   |                      |Կոնվենցիայով և  Փարիզյան համաձայնագրով    |

|   |                      |նախատեսված հարմարվողականության վերաբերյալ |

|   |                      |հաղորդագրությունների ներկայացման և        |

|   |                      |համապատասխան չափման, հաշվետվողականության  |

|   |                      |և  հավաստագրման գործընթացներին զուգընթաց` |

|   |                      |ապահովելու անհրաժեշտ տեղեկատվություն      |

|   |                      |քաղաքականության և  միջոցառումների         |

|   |                      |իրականացման և  ձեռքբերումների վերաբերյալ: |

|_____________________________________________________________________|

|ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ՄԱՐԴԱԾԻՆ    |

|ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ,|

|ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ                                  |

|_____________________________________________________________________|

|13.|Ենթադրություններ և    |. Արտանետումների գնահատման կիրառված       |

|   |մեթոդաբանական         |մեթոդաբանությունը հիմնված է Կլիմայի       |

|   |մոտեցումներ, որոնք    |փոփոխության փորձագետների միջկառավարական   |

|   |օգտագործվել են        |խմբի (այսուհետ` ԿՓՓՄԽ) 2006 թ.            |

|   |մարդածին ՋԳ           |ջերմոցային գազերի գույքագրման ազգային     |

|   |արտանետումների        |հաշվետվությունների ուղեցույցերի վրա:      |

|   |հաշվառման և  վերացման |. ԿՓՓՄԽ-ի 2006 թ. գույքագրման ծրագրակազմը,|

|   |համար, համաձայն Կողմի |օգտագործվել է տվյալների մուտքագրման,      |

|   |ԱՍԳ-ի                 |արտանետումների հաշվարկման, արդյունքների   |

|   |                      |վերլուծության և  եզրակացությունների համար:|

|   |                      |. Գլոբալ տաքացման ներուժը (այսուհետ` ԳՏՆ, |

|   |                      |GWP) օգտագործվել է 100 տարվա ժամանակային  |

|   |                      |սանդղակով` համաձայն ԿՓՓՄԽ-ի գնահատման 2-րդ|

|   |                      |զեկույցի (1995 թ. ԿՓՓՄԽ ԳՏՆ արժեքներ),    |

|   |                      |որի հիման վրա CH4, N2O, F-գազերի          |

|   |                      |արտանետումները փոխարկվել են CO2 համ. -ի:  |

|   |                      |. ՋԳ արտանետումները և  կլանումները        |

|   |                      |գնահատվել են ԿՓՓՄԽ-ի 2006 թ. ուղեցույցերով|

|   |                      |սահմանված 1-ին, 2-րդ և  3-րդ կարգի        |

|   |                      |մեթոդաբանությամբ: Հիմնական աղբյուրների    |

|   |                      |դեպքում կիրառվել են առավելապես 2-րդ և     |

|   |                      |3-րդ կարգի մեթոդաբանությունները: 3-րդ     |

|   |                      |կարգի մեթոդաբանությունն օգտագործվել է     |

|   |                      |էլեկտրաէներգիայի և  ցեմենտի               |

|   |                      |արտադրությունից գոյացող CO2 արտանետումները|

|   |                      |գնահատելու համար: 2-րդ կարգի              |

|   |                      |մեթոդաբանությունը օգտագործվել է բնական    |

|   |                      |գազի ստացիոնար և  շարժական այրման, բնական |

|   |                      |գազի փախուստային CH4 արտանետումների,      |

|   |                      |սառեցման և  օդորակման գործունեությունից   |

|   |                      |ՀՖԱ-ների արտանետումների (մեթոդ 2Ա),       |

|   |                      |գյուղատնտեսական կենդանիների աղիքային      |

|   |                      |խմորումից, խոշոր եղջերավոր կենդանիների,   |

|   |                      |գոմեշների և  ոչխարների գոմաղբի կառավարման |

|   |                      |արդյունքում գոյացող CH4 արտանետումները, և |

|   |                      |անտառային հողեր մնացած հողեր կատեգորիայից |

|   |                      |CO2-ի զուտ կլանման և  կոշտ թափոնների      |

|   |                      |ոչնչացումից CH4 արտանետումների գնահատման  |

|   |                      |համար:                                    |

|   |                      |. ԱԿՀ 2017-ում ներկայացված են             |

|   |                      |յուրաքանչյուր կատեգորիայի վերաբերյալ      |

|   |                      |մանրամասն տեղեկություններ` ներառյալ       |

|   |                      |արտանետումների մասնաբաժինները,            |

|   |                      |մեթոդաբանությունը, տվյալների աղբյուրները, |

|   |                      |անորոշության գնահատումը, համասեռ          |

|   |                      |ժամանակային շարքերի, որակի ստուգման/որակի |

|   |                      |ապահովման գործընթացները, տվյալների        |

|   |                      |աղբյուրից կախված վերահաշվարկման           |

|   |                      |առաջարկությունները և  պլանավորված         |

|   |                      |բարելավումները:                           |

|___|______________________|__________________________________________|

|14.|Թափանցիկություն       |Մեղմման և  հարմարվողականության            |

|   |                      |գործողությունների թափանցիկությունը        |

|   |                      |կապահովվի հետևյալ  միջոցներով.            |

|   |                      |1) Ազգային Չափման, հաշվետվողականության և  |

|   |                      |հավաստագրման համակարգի ներդրում` Փարիզյան |

|   |                      |համաձայնագրի 13-րդ հոդվածում նշված        |

|   |                      |գործողությունների և  աջակցության          |

|   |                      |թափանցիկության շրջանակի ապահովման         |

|   |                      |եղանակների, ընթացակարգերի և  ուղեցույցերի |

|   |                      |արտացոլման նպատակով (որոշում              |

|   |                      |թիվ 18/CMA.1):                            |

|   |                      |2) Ջերմոցային գազերի արտանետումների       |

|   |                      |ազգային կադաստրի մշակում երկամյա          |

|   |                      |պարբերականությամբ:                        |

|   |                      |3) Ազգային հաղորդագրությունների և  երկամյա|

|   |                      |առաջընթացի զեկույցների/երկամյա            |

|   |                      |թափանցիկության զեկույցների մշակում և      |

|   |                      |ներկայացում ՄԱԿ-ի ԿՓՇԿ քարտուղարություն   |

|   |                      |(2024 թ.-ից):                             |

|   |                      |4) ԱՍԳ վերանայման ընթացքում մասնակցային   |

|   |                      |գործընթացի և  հաջորդ ԱՍԳ-ների պատրաստման  |

|   |                      |ընթացքում հանրային քննարկումների մեխանիզմի|

|   |                      |պահպանում` գենդեր-պատասխանատու մոտեցմամբ: |

|   |                      |5) Բաց և  հասանելի տեղեկատվության         |

|   |                      |համակարգի ապահովում` հանրային ծառայություն|

|   |                      |մատուցողների և  քաղաքացիական հասարակության|

|   |                      |կազմակերպությունների համագործակցության    |

|   |                      |ամրապնդման միջոցով:                       |

|_____________________________________________________________________|

|ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ  |

|ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԱՐԱՑԻ Է ԵՎ ՀԱՎԱԿՆՈՏ` ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ       |

|ԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ                                                   |

|_____________________________________________________________________|

|15.|Որքանո՞վ է Հայաստանի  |. 2020 թ. ԱՍԳ-ի թիրախը, 2015 թ. ԱՍՆԳ-ի    |

|   |Հանրապետության Ազգային|համեմատ, համապատասխանեցվել է երկրի ՋԳ     |

|   |մակարդակում սահմանված |արտանետումների և  կարողությունների        |

|   |ներդրումն արդարացի և  |վերաբերյալ վերջին տվյալներին` ելնելով     |

|   |հավակնոտ` հաշվի       |10-ամյա ժամանակահատվածի, որը              |

|   |առնելով ազգային       |ներդաշնակեցվել է Փարիզյան համաձայնագրի    |

|   |պայմանները:           |Կողմերի մեծ մասի սահմանած ժամանակացույցին,|

|   |                      |ինչպես նաև  համահունչ է գլոբալ գույքագրման|

|   |                      |նախապատրաստական աշխատանքներին:            |

|   |                      |. Ներկայումս Հայաստանի արտանետումները     |

|   |                      |կազմում են գլոբալ արտանետումների ընդհանուր|

|   |                      |ծավալի 0.02%-ից ցածր մասնաբաժինը:         |

|   |                      |. 1993 թ. ՀՆԱ-ն 1990 թ. համեմատ գրանցել է |

|   |                      |53.1%-ի անկում, ինչը պայմանավորված էր     |

|   |                      |Խորհրդային Միության շրջանակներում գործող  |

|   |                      |տնտեսական համակարգի փլուզմամբ: 1994 թ.    |

|   |                      |հետո ՀՆԱ-ի աճը վերականգնվել է: 1994-2018  |

|   |                      |թթ. ընկած ժամանակահատվածում միջին աճը     |

|   |                      |կազմել է 6.2%, բացառությամբ 2009 թ., երբ  |

|   |                      |ՀՆԱ-ն նվազեց 14.1% -ով:                   |

|   |                      |. Տնտեսության վերականգնումը Հայաստանում   |

|   |                      |ուղեկցվել է ցածր ածխածնային զարգացման     |

|   |                      |ուղղությամբ զգալի առաջընթացով: 2017       |

|   |                      |թվականին 1990 թվականի համեմատ ՋԳ          |

|   |                      |արտանետումները միավոր ՀՆԱ-ի հաշվով        |

|   |                      |(2010 թ. կայուն գներով) նվազել են 4.7     |

|   |                      |անգամ` կազմելով 0.86 Գգ CO2 համ./մլն ԱՄՆ-ի|

|   |                      |դոլար: ՀՆԱ էներգատարությունը 2017 թվականին|

|   |                      |1990 թվականի համեմատ նույնպես նվազել է 4.7|

|   |                      |անգամ` կազմելով 0.27 տ ն.հ./1000 դոլար: Սա|

|   |                      |արդյունք է տնտեսության կառուցվածքային     |

|   |                      |փոփոխությունների, վերականգնվող էներգիայի  |

|   |                      |աղբյուրների լայն օգտագործման, ցածր        |

|   |                      |ածխածնային տեխնոլոգիաների կիրառման        |

|   |                      |Էներգաարդյունավետության միջոցառումների    |

|   |                      |իրականացման, որոնք Հայաստանի ցածր         |

|   |                      |արտանետումներով զարգացման միտումների      |

|   |                      |վկայություններ են(12):                    |

|   |                      |. Հայաստանը պլանավորում է շարունակել      |

|   |                      |զարգանալ որպես ցածր ածխածնային,           |

|   |                      |ժամանակակից տնտեսություն և  նպաստել       |

|   |                      |Կոնվենցիայի և  Փարիզյան համաձայնագրի      |

|   |                      |երկարաժամկետ գլոբալ նպատակի իրագործմանը`  |

|   |                      |իր հնարավորությունների և  համապատասխան    |

|   |                      |կարողությունների չափով:                   |

|___|______________________|__________________________________________|

___________________________

12) Տե՛ս ՀՀ 4-րդ Ազգային հաղորդագրությունը ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ին

 

|___|______________________|__________________________________________|

|16.|Ինչպե՞ս է Ազգային     |Հայաստանի Հանրապետության ԱՍԳ ձևակերպվել  է|

|   |մակարդակով սահմանված  |այն ենթադրությամբ, որ այն հնարավորություն |

|   |գործողությունը/       |կտա`                                      |

|   |ներդրումը նպաստում    |1) պահպանել գլոբալ միջին ջերմաստիճանի աճը |

|   |Կոնվենցիայի նպատակի   |մինչարդյունաբերական մակարդակից բարձր      |

|   |իրագործմանը, որը      |2 oC-ից զգալիորեն ցածր մակարդակում, և     |

|   |սահմանված է Հոդված    |ջանքեր գործադրել ջերմաստիճանի աճը         |

|   |2-ում:                |մինչարդյունաբերական մակարդակից բարձր      |

|   |                      |1.5 oC-ից չգերազանցելու ուղղությամբ,      |

|   |                      |գիտակցելով, որ այդպիսով հնարավոր է        |

|   |                      |զգալիորեն նվազեցնել կլիմայի փոփոխության   |

|   |                      |ռիսկերը և  ազդեցությունները.              |

|   |                      |2) հետամուտ լինել Կոնվենցիայի նպատակի     |

|   |                      |իրագործմանը` միաժամանակ առաջնորդվելով նրա |

|   |                      |սկզբունքներով, ներառյալ արդարության և     |

|   |                      |ընդհանուր, բայց տարբերակված               |

|   |                      |պարտականությունների և  համապատասխան       |

|   |                      |հնարավորությունների սկզբունքով` հաշվի     |

|   |                      |առնելով ազգային առանձնահատուկ պայմանները. |

|   |                      |3) մեղմման և  հարմարվողականության         |

|   |                      |գործողություններում կիրառել               |

|   |                      |էկոհամակարգային մոտեցում, նախապատվությունը|

|   |                      |տալով հավասարակշռված և  համակցված         |

|   |                      |գործողություններին:                       |

._____________________________________________________________________.

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.2021
N 610-Լ
Որոշում