Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2021 թվականի N 506-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ և 154-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 145-րդ հոդվածի 1-ին մասը, Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 4-րդ ու 5-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությանը «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, 05100020/230520/0001030 համարի ապրանքային հայտարարագրով հայտարարագրված, 2002 թվականի արտադրության VIN/SN: 4A3AA46H52E162585 նույնացման համարով, 1.012.179 դրամ մաքսային արժեքով «MITSUBISHI GALANT» մակնիշի տրանսպորտային միջոցը (այսուհետ` տրանսպորտային միջոց) հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը` այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Սարակապի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) (պետական գրանցման համարը` 48.210.00170):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման և հաշվառման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել տրանսպորտային միջոցի անհատույց օգտագործման պայմանագիր:

3. Պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.2021
N 506-Ա
Որոշում