Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ԲԵՐՔԼԻ ...

16.07.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.03.2021  -ից մինչեւ   16.07.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 15.07.2021 թիվ 1147-Ա որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2020 թվականի N 2133-Ա

 

i

«ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԵՎ/ԿԱՄ «ԱՐՏԱՔՍԱՏԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներկայացված` Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի տարածքում 228.5 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:

2. Համաձայնություն տալ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող 03-096-0188-0010, 03-096-0188-0012, 03-096-0188-0013, 03-096-0120-0008, 03-096-0112-0002, 03-096-0165-0001 կադաստրային ծածկագրերով հողամասերը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանն օտարելուն` համաձայն N 2, N 3 և N 4 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես որպես գոլֆի ակումբ և ակադեմիա, ինչպես նաև կից հանգստի և բնակելի գոտիներ` իրենց ենթակառուցվածքներով կառուցելու նպատակով:

4. Առաջարկել Փոքր Վեդի համայնքի ղեկավարին`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը, օտարումը և ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագրի սահմանված կարգով կնքումը` դրանում նախատեսելով (բայց չսահմանափակելով) հետևյալ դրույթները`

ա. սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանները,

բ. ծրագրի ընդհանուր արժեքի չափը` շուրջ 117 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

գ. ծրագրի իրականացման ժամկետը` քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո` 96 ամիս,

դ. պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման եղանակը` տուժանքի ձևով և որ պայմանագրի պայմանների խախտման համար ընկերությունը կրում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

ե. պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն ընկերության միջոցների հաշվին,

զ. համայնքի կողմից ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման պարագայում հաշվի առնել ծրագրի կարիքները` համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 26-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասերի:

i

5. Էկոնոմիկայի նախարարին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` տասնօրյա ժամկետում ապահովել Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերության և «Արտաքսատա» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրի կնքումը` համաձայն N 5 հավելվածի:

(5-րդ կետը լրաց. 31.03.2021 թիվ 425-Ա որոշում)

6. Հաստատել Պայմանագիրը` համաձայն հավելվածի:

(6-րդ կետը լրաց. 31.03.2021 թիվ 425-Ա որոշում)

(վերնագիրը փոփ. 31.03.2021 թիվ 425-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

Հավելված N 1
 ՀՀ կառավարության
 2020 թվականի դեկտեմբերի 23-ի
 N 2133-Ա որոշման

 

Հավելված N 2
 ՀՀ կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 23-ի
 N 2133-Ա որոշման

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 23-ի
N 2133-Ա որոշման

 

Հավելված N 4
 ՀՀ կառավարության
 2020 թվականի դեկտեմբերի 23-ի
N 2133-Ա որոշման

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2020
N 2133-Ա
Որոշում