ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հոկտեմբերի 2020 թվականի N 1638-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1586-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ ՀՕԳՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՕԳՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության գործողության ավարտը Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունների կամ այլ պետական մարմինների կողմից, իսկ ռազմական դրության գործողության ավարտից հետո մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունների կողմից «հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքները, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` նշված նախարարությունների կամ այլ պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված` սույն որոշմանը հղում պարունակող դիմումում նշված լինելու դեպքում նաև այլ անձանց կողմից նույն մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքները բացթողումից հետո հատկացնել, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը կամ այլ պետական մարմնի` «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության պահանջները պահպանելով:
(1-ին կետը փոփ. 06.10.2020 թիվ 1648-Ն, 26.10.2020 թիվ 1726-Ա, 25.03.2021 թիվ 382-Ն որոշումներ)
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ժամանակահատվածում նույն կետում նշված մարմինների կողմից «հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ներկայացված մաքսային հայտարարագրերը համարվում են նաև «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված դիմում, իսկ դիմումը ներկայացնելու ամսաթիվ է համարվում «հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողման օրը:
(2-րդ կետը փոփ. 06.10.2020 թիվ 1648-Ն, 26.10.2020 թիվ 1726-Ա որոշումներ)
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` իրականացնել սույն որոշմանը համապատասխան բաց թողնված ապրանքների հաշվառում, և դրա արդյունքները սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո 10 օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` իրականացնել սույն որոշմանը համապատասխան նախարարությանը հատկացված և նախարարության կողմից տնօրինված ապրանքների հաշվառում, և դրա արդյունքները սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո 10 օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ:
(4-րդ կետը փոփ. 06.10.2020 թիվ 1648-Ն, 26.10.2020 թիվ 1726-Ա որոշումներ)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:
(վերնագիրը փոփ. 25.03.2021 թիվ 382-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հոկտեմբերի
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 5 հոկտեմբերի 2020 թվական: