ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 մարտի 2021 թվականի N 413-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Տեսչական մարմինների կողմից նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» N 607-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման 1-ին կետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, բացառությամբ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների» բառերով, իսկ «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետերով`
i
«1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից նախորդ տարվա ընթացքում քաղաքաշինության բնագավառում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
1.2. Սույն որոշմամբ սահմանված հաշվետվությունները հրապարակվում են Մայքրոսոֆթ Օֆիս Էքսել (Microsoft Office Excel) ձևաչափով` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված ժամկետում:».
i
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
4) որոշումը լրացնել N 2 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. մարտի 25
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 25-ի
N 413-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի մայիսի 23-ի
N 607-Ն որոշման
Օրինակելի ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _______________________________________________________
(ստուգումն իրականացնող պետական մարմնի լրիվ անվանումը)
ԿՈՂՄԻՑ 20 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
20 թվականի ընթացքում իրականացվել են _____ ստուգում, _____
(քանակը) (քանակը)
վերստուգում, և _____ ուսումնասիրություն:
(քանակը)
._________________________________________________________________________.
|NN |Տնտեսավարող սուբյեկտի |Պետական |Հարկ | Ստուգման կամ |
|ը/կ|լրիվ անվանումը |գրանցման |վճարողի | ուսումնասիրության |
| |_________________________|(հաշվառման)|հաշվառման|_____________________|
| |անվանումը |կազմակերպա- |համարը |համարը |տեսակը|քանակը|անցկաց-|
| |կամ անունը, |կան-իրավական| | | | |ման |
| |ազգանունը |ձևը | | | | |հիմքերը|
| |(անհատ | | | | | |(Օրեն- |
| |ձեռնարկատի- | | | | | |քով |
| |րոջ դեպքում)| | | | | |սահման-|
| | | | | | | |ված) |
|___|____________|____________|___________|_________|______|______|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|____________|____________|___________|_________|______|______|_______|
|___|____________|____________|___________|_________|______|______|_______|
|___|____________|____________|___________|_________|______|______|_______|
._________________________________________________________________________.
»:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 25-ի
N 413-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի մայիսի 23-ի
N 607-Ն որոշման
Օրինակելի ձև
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
20 թվականի ընթացքում իրականացվել են _____ ստուգում, _____
(քանակը) (քանակը)
վերստուգում, և _____ ուսումնասիրություն:
(քանակը)
._______________________________________________________________________
|NN |Քաղաքաշինական |Պատվիրատու/Կառուցապատող (պետական կամ |
|ը/կ|օբյեկտի անվանումը|համայնքային մարմին, իրավաբանական անձ (այդ թվում`|
| |(շենքի, |կոնսորցիում, համատեղ կազմակերպություն և այլն), |
| |շինության/ |անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձ) |
| |կառույցի, |________________________________________________|
| |կառուցվածքի) և |անվանումը |կազմակերպական-|պետական |հարկ |
| |հասցեն |կամ անունը,|իրավական ձևը |գրանցման |վճարողի |
| | |ազգանունը | |(հաշվառման)|հաշվառման|
| | | | |համարը |համարը |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|___|_________________|___________|______________|___________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
._______________________________________________________________________
_________________________________________________________________.
|Նշումներ |Աշխատանքների |Ստուգման կամ ուսումնասիրության|
|քաղաքաշինական |համառոտ |______________________________|
|գործունեության |բնութագիրը |տեսակը |քանակը |անցկացման |
|հատուկ |(կառուցում, | | |հիմքերը |
|կարգավորման |վերակառուցում, | | |(Օրենքով |
|օբյեկտ |արդիականացում, | | |սահմանված)|
|համարվելու |վերազինում, | | | |
|(պատմության և |հիմնանորոգում | | | |
|մշակույթի |(առանց | | | |
|անշարժ |վերակառուցման | | | |
|հուշարձան, |միջոցառումների),| | | |
|բնության հատուկ |նորոգում | | | |
|պահպանվող տարածք| | | | |
|________________|________________|_________|_________|__________|
| 7 | 8 | 9 | 10 | 11 |
_________________________________________________________________.
«:
Պաշտոնական հրապարակման օրը` 26 մարտի 2021 թվական: