ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 2021 թվականի N 355-Ա
«ՄԱԳՆՈԼԻԱ-ԿՈՄՖՈՐՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՎՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Մագնոլիա-Կոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում Բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին` համաձայն N 3 հավելվածի:
2. Համաձայնություն տալ առաջարկությանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի սեփականությունը հանդիսացող 3,3274 հա հողամասը` համաձայն N 1 հավելվածի, կադաստրային արժեքով «Մագնոլիա-Կոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով:
3. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարին` սահմանված կարգով ապահովելու սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի գործառնական նշանակության փոփոխության իրականացումը:
5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը 2 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` նախապես Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարին առաջարկելով լուծել ներդրումային ծրագիր իրականացնող ընկերության հետ կնքված պայմանագիրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. մարտի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 18-ի
N 355-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՎՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 18-ի
N 355-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔ ԶՈՎՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Վաճառող |Կոտայքի մարզի Եղվարդ համայնք |
|____________________________|________________________________________|
|Գնորդ |«Մագնոլիա Կոմֆորտ» ՍՊԸ |
|____________________________|________________________________________|
|Առարկան |Բնակելի թաղամասի կառուցման համար |
| |հողատարածքի ուղղակի վաճառք գնորդին |
|____________________________|________________________________________|
|Պայմանագրի կնքման ժամկետը |Ներդրումային ծրագրի իրականացման |
| |նպատակով` համայնքը ներդրողի հետ կնքում է|
| |հողամասի օտարման և գրավի պայմանագիր |
| |(վաճառողի կողմից հողատարածքի օտարման |
| |վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո 1 |
| |(մեկ) ամսվա ընթացքում) |
|____________________________|________________________________________|
|Պայմանագրի գինը |Հողատարածքը գնորդին կօտարվի կադաստրային |
| |արժեքով |
|____________________________|________________________________________|
|Պայմանագրով հողի |Ներդրողի սեփականության իրավունքը |
|սեփականության իրավունքի |հողամասի նկատմամբ ծագում է հողամասի |
|փոխանցումը |օտարման և գրավի պայմանագրից ծագող |
| |իրավունքների պետական գրանցման պահից, և |
| |հողամասն անմիջապես գրավադրվում է |
| |համայնքի մոտ` որպես հողամասի կադաստրային|
| |արժեքի վճարման պարտավորության կատարման |
| |ապահովման միջոց: Ընդ որում` հողամասը |
| |կազատվի սահմանափակումներից հողամասի |
| |կադաստրային արժեքը ամբողջությամբ |
| |վճարելուց հետո 10-օրյա ժամկետում: |
|____________________________|________________________________________|
|Պայմանագրի կնքման ծախսերը |Գնորդի հաշվին |
|(հատակագծի, հասցեի | |
|տրամադրում, պայմանագրի | |
|նոտարական վավերացում և | |
|այլն) | |
|____________________________|________________________________________|
|Կողմերի պարտավորությունները |1. Վաճառողը պարտավորվում է` |
| |1) գնորդին տրամադրել երրորդ անձանց |
| |իրավունքներից և փաստացի տիրապետումից |
| |ազատ հողատարածք. |
| |2) իր լիազորությունների սահմաններում` |
| |Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ |
| |սահմանված կարգով գնորդին տրամադրել |
| |բնակելի թաղամասի կառուցման և դրա համար |
| |անհրաժեշտ բոլոր թույլտվությունները: |
| |2. Գնորդը պարտավորվում է` |
| |1) վճարել գույքի դիմաց` պայմանագիրը |
| |կնքելուց հետո 2 (երկու) տարվա ընթացքում.|
| |2) պայմանագրի պայմաններին համապատասխան` |
| |վճարել պայմանագրի գինը 150.531.576 (մեկ |
| |հարյուր հիսուն միլիոն հինգ հարյուր |
| |երեսունմեկ հազար հինգ հարյուր |
| |յոթանասունվեց) դրամի չափով. |
| |3) բնակելի թաղամասի կառուցումը և |
| |թաղամասն ամբողջությամբ շահագործման պետք |
| |է հանձնվի 5 (հինգ) տարվա ընթացքում: Եթե |
| |5 տարվա ընթացքում կառուցապատումն |
| |ամբողջությամբ չի իրականացվում, ապա |
| |սահմանվում է տուգանք` չկատարված |
| |ներդրումների ծավալի 1 (մեկ) տոկոսի |
| |չափով: Այն դեպքում, եթե 5 (հինգ) տարվան |
| |հաջորդող 1 (մեկ) տարվա ընթացքում |
| |ներդրումային ծրագիրը չի կատարվում |
| |ամբողջությամբ, ապա վաճառողն իրավունք է |
| |ձեռք բերում լուծելու պայմանագիրը, որի |
| |արդյունքում կդադարեցվի գնորդի |
| |սեփականության իրավունքը, իսկ եթե |
| |հողամասի տարածքում գնորդի կողմից |
| |կատարված լինեն անբաժանելի բարեփոխումներ,|
| |ապա դրանք սեփականության իրավունքով |
| |անցնում են վաճառողին, որի դիմաց գնորդը |
| |չի ստանում որևէ փոխհատուցում. |
| |4) հողամասը կարող է օգտագործվել |
| |բացառապես սույն որոշմամբ հավանության |
| |արժանացած` 11 898 319 532 (տասնմեկ |
| |միլիարդ ութ հարյուր իննսունութ միլիոն |
| |երեք հարյուր տասնինը հազար հինգ հարյուր |
| |երեսուներկու) դրամի չափով ներդրումային |
| |ծրագրի շրջանակներում` բնակելի թաղամասի |
| |կառուցման համար. |
| |5) իր կողմից ձեռք բերվող հողատարածքը, |
| |մինչև պայմանագրով ստանձնած |
| |պարտավորությունների ամբողջական |
| |կատարումը, օտարել միայն վաճառողի |
| |համաձայնությամբ: Հողատարածքը նոր գնորդին|
| |կարող է օտարվել միայն գնորդի հետ կնքված |
| |պայմանագրերով սահմանված |
| |պարտավորությունները նոր գնորդի կողմից |
| |ստանձնելու դեպքում. |
| |6) 5 (հինգ) տարվա ընթացքում ՀՀ Կոտայքի |
| |մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում |
| |իրականացնել դպրոցի, մանկապարտեզի և |
| |(կամ) խաղահրապարակի` սահմանված կարգով |
| |փորձաքննություն անցած առնվազն 50.000.000|
| |(հիսուն միլիոն) դրամի չափով նախահաշվային|
| |արժեքով վերակառուցման և հիմնանորոգման |
| |աշխատանքներ և արդյունքը փոխանցել |
| |վաճառողին: |
|____________________________|________________________________________|
|Կողմերի պատասխանատվությունը |Կողմերը, Հայաստանի Հանրապետության |
| |օրենսդրության համաձայն, |
| |պատասխանատվություն են կրում պայմանագրի |
| |պայմանների խախտման համար: Այն |
| |պարագայում, երբ պայմանագիրը կնքելու |
| |օրվանից հետո 2 (երկու) տարվա ընթացքում |
| |գնորդը չի սկսում օգտագործել հողամասը |
| |նպատակային նշանակությամբ, ապա վաճառողն |
| |իրավունք է ձեռք բերում լուծելու |
| |պայմանագիրը, որի արդյունքում կդադարեցվի |
| |գնորդի սեփականության իրավունքը: Այն |
| |դեպքում, եթե հողամասի տարածքում գնորդի |
| |կողմից կատարված լինեն անբաժանելի |
| |բարեփոխումներ, ապա դրանք սեփականության |
| |իրավունքով անցնում են վաճառողին, որի |
| |դիմաց գնորդը չի ստանում որևէ |
| |փոխհատուցում: |
| |Գնորդը պատասխանատվություն է կրում` |
| |1) պայմանագրի գնի վճարման ժամկետի |
| |խախտման համար, որի դեպքում վճարման |
| |ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ|
| |կհաշվարկվի տույժ` կետանցի օրվանից մինչև |
| |պարտավորության կատարման օրը` |
| |համապատասխան ժամանակահատվածի համար |
| |Հայաստանի Հանրապետության կենտրոնական |
| |բանկի սահմանած բանկային տոկոսի |
| |հաշվարկային դրույքների կրկնապատիկի |
| |չափով: Վճարման ժամկետն ավելի քան 180 օր |
| |ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք է |
| |վերապահվում լուծելու պայմանագիրը: |
| |Մինչև պայմանագրի լուծման պահը գնորդի |
| |կողմից վճարված գումարները չեն |
| |վերադարձվում. |
| |2) կառուցապատման ժամկետների խախտման |
| |համար, որի դեպքում չկառուցապատված |
| |հողատարածքի միավորի պայմանագրի գնի |
| |նկատմամբ պետք է հաշվարկվի տույժ` կետանցի|
| |օրվանից մինչև պարտավորության կատարման |
| |օրը` համապատասխան ժամանակահատվածների |
| |համար Հայաստանի Հանրապետության |
| |կենտրոնական բանկի սահմանած բանկային |
| |տոկոսի հաշվարկային դրույքների |
| |կրկնապատիկի չափով: Կառուցապատման |
| |ժամկետներն ավելի քան 180 օր ուշացնելու |
| |դեպքում վաճառողին իրավունք է |
| |վերապահվում լուծելու պայմանագիրը` |
| |չկառուցապատված հողատարածքի մասով: Մինչև |
| |պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից |
| |վճարված գումարները չեն վերադարձվում: |
| |Պայմանագրի այլ պայմանների խախտման համար |
| |պատասխանատվությունը կսահմանվի |
| |պայմանագրով: |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 18-ի
N 355-Ա որոշման
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ
ՀՀ Կոտայքի մարզ Եղվարդ համայնքի Զովունի գյուղում առկա է համայնքային սեփականություն հանդիսացող` 33,274 քմ մակերեսով չօգտագործվող հողամաս (հողամասի կադաստրային ծածկագիր` 07-029-0020-0009. այսուհետ` հողամաս), որի նպատակային նշանակությունը սահմանված է որպես բնակավայրեր, իսկ հողատեսքը` այլ հողեր, ընդհանուր օգտագործման:
ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշման համաձայն` հողամասը գտնվում է հողերի տարածագնահատման 7-րդ գոտում, որտեղ 1 քմ-ի կադաստրային արժեքը սահմանված է 4524 դրամ: Միաժամանակ անկախ գնահատողի կողմից տրամադրված գնահատման հաշվետվության համաձայն` հողամասի շուկայական արժեքը գրեթե հավասար է կադաստրային արժեքին:
Հաշվի առնելով, որ հողամասը ներկայումս գտնվում է անբարեկարգ և աղտոտված վիճակում, համայնքային ծրագրերի շրջանակներում հողամասի օգտագործում ծրագրված չէ, ուստի հողամասի լավագույն և արդյունավետ օգտագործման նպատակով` այստեղ նպատակահարմար է իրականացնել բնակելի թաղամասի կառուցման ծրագիր և ապահովել բարեկարգ ու համահունչ միջավայրի առկայություն:
Եղվարդ համայնքը վերը նշված խնդրի լուծմանն ուղղված ներդրումային առաջարկ է ստացել «Մագնոլիա Կոմֆորտ» ՍՊԸ-ից (այսուհետ` ներդրող), որի հիման վրա և առաջարկված չափորոշիչներով, ինչպես նաև հաշվի առնելով ներդրողի կողմից կատարված ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքները` մշակվել է սույն ներդրումային ծրագիրը (այսուհետ` ներդրումային ծրագիր):
Ներդրումային ծրագրով ներդրողը նախատեսում է համայնքից ուղղակի վաճառքի ձևով կադաստրային արժեքով ձեռք բերել ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող` 33274 քմ մակերեսով 07-029-0020-0009 կադաստրային ծածկագրով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01062020-07-0029)` պարտավորվելով իրականացնել սույն բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագիրը` հետևյալ չափորոշիչներով.
1. տարածքի կառուցապատման մակերեսը նախատեսել մինչև 38%, որը ներառելու է 18 բնակելի և 1 հասարակական շենք` հասարակական տարածքներով, որոնք պետք է ապահովեն թաղամասի կենսապահովման համար անհրաժեշտ ծառայությունների առկայությունը: Նախնական էսքիզային նախագծով կառուցապատման մակերեսը նախատեսվել է 7860 քմ (23,26%).
2. կառուցվող բնակելի շենքերի հարկայնությունը նախատեսել 8 վերգետնյա հարկ, իսկ հասարակական շենքինը` 2 վերգետնյա հարկ.
3. թաղամասի կառուցապատման ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 60 445 քմ.
4. թաղամասի կենսապահովման նպատակով պետք է կառուցվեն անհրաժեշտ բոլոր ինժեներական ենթակառուցվածքներն ու հաղորդակցուղիները.
5. պետք է իրականացվեն թաղամասի` կառուցապատման ոչ ենթակա, ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում` խաղահրապարակների կառուցման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքները, ու պետք է ապահովվեն դրանց հետագա պատշաճ սպասարկումն ու խնամքը: Ընդ որում` տարածքի առնվազն 40%-ը պետք է կազմեն կանաչապատման գոտիները.
6. պետք է ապահովվի թաղամասի հարմարավետ ճանապարհային ենթակառուցվածքի առկայությունը` տարածքի առնվազն 17%-ը նախատեսելով ճանապարհների կառուցման համար.
7. թաղամասի կառուցապատման աշխատանքները պետք է մեկնարկեն համապատասխան շինարարության (այդ թվում` հողային աշխատանքների և (կամ) քանդման) թույլտվություններ ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում և թաղամասն ամբողջությամբ շահագործման պետք է հանձնվի 5 (հինգ) տարվա ընթացքում: Ընդ որում` կառուցապատման աշխատանքները կիրականացվեն 5 փուլով` յուրաքանչյուր փուլում 3-ից 4-ական շենքի կառուցմամբ.
8. ներդրումային ծրագրի իրականացման նպատակով` համայնքը ներդրողի հետ կնքում է հողամասի օտարման և գրավի, ինչպես նաև նվիրատվության պայմանագրեր:
Ներդրողի սեփականության իրավունքը հողամասի նկատմամբ ծագում է հողամասի օտարման և գրավի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից, և հողամասն անմիջապես գրավադրվում է համայնքի մոտ` որպես հողամասի կադաստրային արժեքի վճարման պարտավորության կատարման ապահովման միջոց: Ընդ որում` հողամասը կազատվի սահմանափակումներից հողամասի կադաստրային արժեքը ամբողջությամբ վճարելուց հետո 10-օրյա ժամկետում.
9. բոլոր բնակարանների ջերմամեկուսացումը համապատասխանելու է A դասի շենքերի պահանջներին, ինչպես նաև տեղադրված են լինելու արևային էլեկտրաէներգիայի կուտակիչներ:
Ներդրումային ծրագրում բերված ցուցանիշները վերջնական կհստակեցվեն անհրաժեշտ տվյալների լրացուցիչ ճշգրտման, ինժեներական ենթակառուցվածքների ու հաղորդակցուղիների տեխնիկական պայմանների տրամադրման և կառուցապատման աշխատանքների համար անհրաժեշտ համապատասխան ճարտարապետաշինարարական նախագծերի մշակման ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցման արդյունքում, որոնք սակայն չպետք է հակասեն ներդրումային ծրագրի հիմնական պայմաններին:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ներդրողը պարտավորվում է ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում իրականացնել դպրոցի, մանկապարտեզի և (կամ) խաղահրապարակի` սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50.000.000 (հիսուն միլիոն) դրամի չափով նախահաշվային արժեքով վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ և արդյունքը նվիրել համայնքին: