Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 2021 թվականի N 340-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՋԻԷՄ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ջիէմ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներկայացված` Շինարարների փողոցի N 23/9 հասցեում գտնվող` 0.020193 հեկտար մակերեսով հողամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:

2. Համաձայնություն տալ Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող` Երևանի Շինարարների փողոցի N 23/9 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող` 0.020193 հեկտար մակերեսով, 913531.32 դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն` համաձայն N 2 հավելվածի:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին ընկերության հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման պայմանագրի` սահմանված կարգով կնքումը` պայմանագրում նախատեսելով հետևյալ պայմանները`

1) ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Շինարարների փողոցի N 23/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից մոտավորապես 2000.0 քառ. մետր մակերեսով բնակելի տարածքի տրամադրում` Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով.

2) Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժում` ընկերության միջոցների հաշվին.

3) ընկերությունը պարտավոր է իրականացնել ծրագիրն ամբողջությամբ և ծրագիրը չկատարելու (չիրագործելու) դեպքում Երևան համայնքին վերադարձնել քննարկվող 0.020193 հեկտար մակերեսով հողամասը և վճարել տուգանք` սույն որոշման կայացման պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով.

4) սույն որոշման 2-րդ կետում նշված 0.020193 հեկտար մակերեսով հողամասը կարող է օգտագործվել բացառապես բազմաբնակարանային շենքի կառուցման նպատակով` այդ հողի նպատակային նշանակությանը համապատասխան.

5) Շինարարների փողոցի N 23 և Շինարարների փողոցի N 23/1 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցումից հետո` չկառուցապատվող 750 քառ. մետր մակերեսով հողամասն ընկերության կողմից բարեկարգելու, կանաչապատելու պայմանով:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակարանների նկատմամբ կիրառված սահմանափակումները (արգելանքները) Շինարարների փողոցի N 23/1 հասցեի նորակառույց շենքից փոխանակվող բնակարանների վրա կիրառելու ուղղությամբ:

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` օրենքով սահմանված կարգով ապահովել Շինարարների փողոցի N 23 շենքում հաշվառված քաղաքացիների դուրսգրման և նոր հասցեներում հաշվառման գործընթացները:

6. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ծրագրի շրջանակներում օտարման ենթակա հողամասի փոխանցումը և նշված հողամասի, ինչպես նաև Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային ապամոնտաժվող շենքի հողամասի մի մասի վրա կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի մասով քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթի տրամադրումը:

7. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարումները կատարվելու են ընկերության միջոցների հաշվին:

8. Նախատեսել առաջին փուլում կառուցվող շենքից (Ա մասնաշենք)` բնակելի 1-4-րդ (նախագծային 2-5-րդ, մոտավորապես 2000.0 քառ. մետր բնակելի մակերես) հարկերի նկատմամբ սահմանափակման գրանցում մինչև Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին համապատասխան փոխհատուցման կամ կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. մարտի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի մարտի 11-ի

N 340-Ա որոշման

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ «ՋԻԷՄ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ

 

«Ջիէմ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ` ընկերություն) հանդիսանում է Երևանի Շինարարների փողոցի N 23/1 հասցեում գտնվող հողամասի սեփականատերը, որտեղ նախատեսվում է իրականացնել 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկեր ունեցող ընդհանուր 11 556 քառ. մետր բնակելի մակերեսով բնակելի շենքի կառուցապատման աշխատանքներ:

Շինարարների փողոցի N 23/1 հասցեի հարևանությամբ տեղակայված է 3-րդ կարգի վթարային վիճակում գտնվող Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող շենքը, որն ունի 36 բնակարան մոտավորապես 2000 քառ. մետր մակերեսով: Բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նոր կառուցվող շենքից բնակիչներին կտրամադրվեն բնակարաններ և կլուծվի նրանց վերաբնակեցման խնդիրը:

Ծրագրով առաջարկվում է Շինարարների փողոցի N 23 հասցեի հարևանությամբ գտնվող, 3-րդ կարգի վթարային շենքի հարակից հատվածում առկա համայնքային սեփականություն հանդիսացող` 0.020193 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել ընկերությանը` բազմաբնակարան շենքային համալիր կառուցելու նպատակով:

Երևան համայնքի կողմից ուղղակի վաճառքի ձևով տրամադրվող հողամասի և Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի զբաղեցրած հողամասի վրա նախատեսվում է կառուցել 16 408 քառ. մետր ընդհանուր մակերեսով 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկերից բաղկացած բազմաբնակարան բնակելի շենք:

Ներդրումային ծրագիրը բաղկացած է 2 բազմաբնակարան բնակելի շենքից: Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով:

. Առաջին փուլ (Ա մասնաշենք)

Ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող` Շինարարների փողոցի N 23/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել մոտավորապես 2000.0 քառ. մետր մակերեսով բնակելի տարածք` Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով: Այս փուլում նախատեսում է կառուցել 11 556 քառ. մետր ընդհանուր մակերեսով 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկ ունեցող բազմաբնակարան բնակելի շենք, որն ունենալու է 94 բնակարան և 22 ստորգետնյա ավտոկայանատեղի:

. Երկրորդ փուլ (Բ մասնաշենք)

Երկրորդ փուլով նախատեսվում է ապամոնտաժել Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքը և տեղում կառուցել 16 408 քառ. մետր ընդհանուր մակերեսով 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկ ունեցող բազմաբնակարան բնակելի շենք, որն ունենալու է 126 բնակարան և 52 ստորգետնյա ավտոկայանատեղի: Այս փուլը նախատեսվում է սկսել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելուց կամ համապատասխան փոխհատուցում տալուց հետո:

Ընկերությունը պարտավորվում է նաև ամբողջությամբ բարեկարգել, կանաչապատել և բնակիչների պահանջներին հարմարեցնել երկու մասնաշենքերի դիմացի հատվածում առկա 750 քառ. մետր մակերեսով տարածքը:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է կառուցել երկու բազմաբնակարան շենք, որոնք կունենան շուրջ 220 բնակարան և 74 ստորգետնյա ավտոկայանատեղի: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մոտավորապես 5 տարում: Ընդհանուր առմամբ իրականացվելու են 13.000.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ: Ծրագրի իրականացման ընթացքում աշխատանքով կապահովվի 140 մարդ և կներգրավվի մինչև 10 լիցենզավորված կազմակերպություն:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի մարտի 11-ի

N 340-Ա որոշման

 

ՍԽԵՄԱ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՋԻԷՄ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.03.2021
N 340-Ա
Որոշում