Սեղմել Esc փակելու համար:
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1960-Լ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը` համաձայն N 1 հավելվածի:

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 15.12.2020 թիվ 2054-Լ որոշում)

(1-ին կետը փոփ. 15.12.2020 թիվ 2054-Լ որոշում)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1960-Լ որոշման

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքացիների (այսուհետ` շահառու) անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող սոցիալական աջակցության (այսուհետ` աջակցություն) հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 15.12.2020 թիվ 2054-Լ որոշում)

2. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով` շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

3. Աջակցությունից օգտվելու համար շահառուն գրավոր դիմում է ներկայացնում համապատասխան մարզպետարան (այսուհետ` մարզպետարան)` մինչև 2021 թվականի մարտի 12-ը:

(3-րդ կետը փոփ. 15.12.2020 թիվ 2054-Լ, 22.02.2021 թիվ 221-Լ որոշումներ)

4. Դիմումը ներառում է շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը, վնասված տան հասցեն և բանկային հաշվեհամարը:

5. Մարզպետարանը շահառուի դիմումն ստանալուց հետո կատարում է շահառուի անշարժ գույքին հասցված վնասների առկայության և դրանց փոխհատուցման նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ ուսումնասիրություն և 5 օրվա ժամկետում կայացնում է որոշում` աջակցության տրամադրման կամ մերժման մասին:

(5-րդ կետը փոփ. 15.12.2020 թիվ 2054-Լ որոշում)

6. Աջակցության տրամադրման մերժման մասին պատասխանում նշվում է մերժման պատճառը (պատճառները), իսկ աջակցության տրամադրման դեպքում` համապատասխան գումարը շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու նպատակով շահառուների, սույն միջոցառման 4-րդ կետով սահմանված, տվյալները մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ` նախարարություն):

(6-րդ կետը փոփ. 15.12.2020 թիվ 2054-Լ որոշում)

6.1. Նախարարությունը մարզպետարանից ստացված տվյալների հիման վրա համապատասխան գումարը շահառուների բանկային հաշվեհամարներին է փոխանցում երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(6.1-ին կետը լրաց. 15.12.2020 թիվ 2054-Լ որոշում)

7. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1960-Լ որոշման

 

ՑՈՒՑԱԿ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ, ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 15.12.2020 թիվ 2054-Լ որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.2020
N 1960-Լ
Որոշում