ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 2021 թվականի N 105-Ա
ԼԵՆԱ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Լենա Նիկողոսյանի դիմումը`
1. Լենա Գալուստի Նիկողոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի տեղակալ (պաշտոնի ծածկագիր` 06-Գ27-17.3-Ղ3-1):
2. Լենա Գալուստի Նիկողոսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. փետրվարի 9
Երևան