Սեղմել Esc փակելու համար:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2180-Լ

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարներին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` վերաբերող մասով ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված միջոցառումների պատշաճ և ժամանակին կատարումը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման 3-րդ կետով սահմանված գումարները պետական բյուջեից Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին են տրամադրվում նվիրատվության պայմանագրի հիման վրա, իսկ չօգտագործված գումարները (մնացորդները) ենթակա չեն վերադարձման պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 24-ի

N 2180-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ սահմանված` անհայտ կորած զինծառայողների և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կամավորագրված անձանց (այսուհետ` գտնվելու վայրն անհայտ զինծառայող) ընտանիքների անդամներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:

2. Ամենամսյա դրամական վճարը տրամադրվում է գտնվելու վայրն անհայտ զինծառայողի ամուսնուն և ծնողին (այսուհետ` շահառու)` Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) կողմից` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունների, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` համապատասխան մարմին) տրամադրած` Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվանացանկը` համաձայն N 1 ձևի:

3. Օրենքով նշված կամավորագրված անձի դեպքում սույն կարգի 2-րդ կետում նշված անվանացանկին կցվում է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը կամավորական հիմունքներով ներգրավելու մասին տեղեկանքը` տրված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից:

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված անվանացանկը կազմում է համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը: Անվանացանկը կազմելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 9-ի N 1114-Լ հրամանով ստեղծված հանձնաժողովը համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանմանն է տրամադրում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների անվանացանկը (ըստ համապատասխան մարմինների)` համաձայն N 2 ձևի` թղթային և էլեկտրոնային տարբերակով: Անվանացանկի թղթային տարբերակը հաստատվում է սույն կետում նշված հանձնաժողովի ղեկավարի կողմից:

5. Համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը գտնվելու վայրն անհայտ զինծառայողների անվանացանկը տրամադրում է համապատասխան մարմնի զորահավաքային և (կամ) անձնակազմի կառավարման և կադրային գործառույթներ իրականացնող ստորաբաժանմանը (ստորաբաժանումներին)` անվանացանկում ընդգրկված անձանց զինծառայող կամ կամավորագրված անձ հանդիսանալու հանգամանքը հաստատելու և նրանց ընտանիքի` սույն կարգի 2-րդ կետում նշված անդամների տվյալները ճշգրտելու նպատակով:

6. Համապատասխան մարմնի զորահավաքային և (կամ) անձնակազմի կառավարման և կադրային գործառույթներ իրականացնող ստորաբաժանումը սույն կարգի 5-րդ կետում նշված հանգամանքի և գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների` սույն կարգի 2-րդ կետում նշված անդամների վերաբերյալ տեղեկությունները համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանմանն է տրամադրում 10 աշխատանքային օրվա ընթացքում, թղթային և էլեկտրոնային տարբերակով` համաձայն N 1 ձևի:

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 27.01.2021 թիվ 103-Լ որոշում)

i

8. Համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկությունները, ճշգրտում է անվանացանկը և ճշգրտված անվանացանկը տրամադրում է հիմնադրամին` շահառուների վճարումն ապահովելու նպատակով:

(8-րդ կետը փոփ. 27.01.2021 թիվ 103-Լ որոշում)

9. Հիմնադրամը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվանացանկն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է սույն կարգով նախատեսված վճարումը կատարելու վերաբերյալ որոշում, յուրաքանչյուր շահառուի անունով բացում է օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բանկային հաշիվ և կատարում է առաջին վճարումը:

10. Հիմնադրամը սույն կարգի հիման վրա առաջին վճարումը կատարելուց հետո յուրաքանչյուր ամսվա համար դրամական վճարը կատարում է (գումարը շահառուի բանկային հաշվին է փոխանցում) հաջորդ ամսվա ընթացքում` մինչև այդ ամսվա 3-րդ աշխատանքային օրը:

11. Ամենամսյա դրամական վճարի վճարումը դադարեցվում է կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում:

i

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները հիմնադրամին է տրամադրում համապատասխան մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը:

(12-րդ կետը փոփ. 27.01.2021 թիվ 103-Լ որոշում)

13. Սույն կարգի 2-րդ կետում նշված անվանացանկում չներառված` գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամներին ամսական դրամական վճարը տրամադրվում է դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա` համաձայն սույն կարգի: Դիմումը և փաստաթղթերը ներկայացվում են համապատասխան մարմնի (որտեղ ծառայել է զինծառայողը) սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում:

 

Ձև N 1

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ

 

____________________________

                                                  Համապատասխան մարմինը

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Անհայտ կորած   |Զորամասը,    |Շահառուի      |Շահառուի անունը,    |

|   |զինծառայողի    |անհայտ       |ազգակցական    |հայրանունը,         |

|   |ծառայության    |կորելու օրը, |կապը անհայտ   |ազգանունը, ծննդյան  |

|   |տեսակը,        |ամիսը, տարին,|կորած         |օրը, ամիսը, տարին,  |

|   |զինվորական     |վայրը և      |զինծառայողի   |հաշվառման հասցեն,   |

|   |կոչումը,       |պատճառը (եթե |հետ կամ       |անձը հաստատող փաս-  |

|   |անունը,        |պարզված է)   |կարգավիճակը   |տաթղթի սերիան ու    |

|   |հայրանունը,    |             |              |համարը, հանրային    |

|   |ազգանունը,     |             |              |ծառայությունների    |

|   |ծննդյան օրը,   |             |              |համարանիշը կամ      |

|   |ամիսը, տարին   |             |              |համարանիշ չստանալու |

|   |               |             |              |մասին տեղեկանքի     |

|   |               |             |              |համարը              |

|___|_______________|_____________|______________|____________________|

|1. |               |             |              |                    |

|___|_______________|_____________|______________|____________________|

|2. |               |             |              |                    |

._____________________________________________________________________.

 

Սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող

ստորաբաժանման ղեկավար ____________________________________ Կ.Տ.

 

Ձև N 2

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Զինծառայողի    |Կարգավիճակը     |Ծննդյան ամսա- |Հաշվառման հասցեն |

|   |ազգանունը,     |(զինծառայող կամ |թիվը (օր,     |և  զինկոմիսարիատը|

|   |անունը, հայրա- |կամավորական)    |ամիս, տարեթիվ)|(եթե պարզված է)  |

|   |նունը          |                |              |                 |

|___|_______________|________________|______________|_________________|

|1. |               |                |              |                 |

|___|_______________|________________|______________|_________________|

|2. |               |                |              |                 |

|___|_______________|________________|______________|_________________|

|3. |               |                |              |                 |

|___|_______________|________________|______________|_________________|

|...|               |                |              |                 |

._____________________________________________________________________.

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2020
N 2180-Լ
Որոշում