ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2020 թվականի N 2143-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ ԵՎ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ, 5-րդ ու 7-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, Արաբկիր վարչական շրջանի գոտևորման նախագիծը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) նշված ճանապարհաշինական ծրագրի (Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցման) իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ա. ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն (քաղաքի տվյալ հատվածում) կբարելավի Երևան քաղաքի Արաբկիր համայնքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով առաջացած ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրը, որը հետևյալն է,
բ. հյուսիսային և հյուսիս-արևելյան տարածաշրջաններից եկող տրանսպորտային հոսքերը, փաստորեն, իր վրա է վերցնում, բացառապես, Կոմիտասի պողոտան, ինչի հետևանքով մշտական խցանումներ են առաջանում Կոմիտասի պողոտայի և խաչվող փողոցների հանգույցներում: Գերբեռնված ռեժիմով են գործում Կոմիտասի պողոտա - Գրիբոյեդով փողոցի, Արամ Խաչատրյան նրբանցքի, Վաղարշ Վաղարշյան փողոցի խաչմերուկների հատվածները: Ավտոմեքենաների թվի ավելացման պայմաններում առանց նոր, համակարգային լուծումների, տրանսպորտային շարժման կանոնակարգումն արդեն անհնար է,
գ. նախատեսված` Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքեր,
դ. նշված ճանապարհի շինարարության արդյունքում` թաղամասի փողոցային ցանցը ձեռք կբերի պարփակ լուծում, ինչը թույլ կտա նվազեցնել Կոմիտասի պողոտայի տրանսպորտային բեռնվածության մակարդակը,
ե. միաժամանակ փողոցի կառուցումը կունենա նաև բնապահպանական նշանակություն: Հայտնի է, որ այսօր Երևանում օդի աղտոտվածության և աղմուկի հիմնական աղբյուրը հանդիսանում է ավտոտրանսպորտը.
2) նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ դրանք գտնվում են նախագծով նախատեսված ճանապարհահատվածի կառուցապատման գոտում և անհնար է ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը` առանց դրանց օտարման:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Երևան համայնքը.
2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու մարմինը հանդիսանում է Երևան համայնքը` ի դեմս Երևանի քաղաքապետի.
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2022 թվականի հունվարի 1- ն է.
4) քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետ է սահմանվում «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն կնքվելիք պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո մինչև ութերորդ ամսվա վերջին օրը.
5) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.
6) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի 24
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 24-ի
N 2143-Ն որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ ԵՎ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ` ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ
._____________________________________________________________________.
|Կադաստրային |Հասցեն |Նկարագրության |
|ծածկագիրը | |արձանագրության|
| | |կազմման |
| | |ժամկետը |
|________________|_____________________________________|______________|
|01-003-0008-0001| |4 ամիս |
|________________|_____________________________________| |
|01-003-0008-0017| | |
|________________|_____________________________________| |
|01-003-0008-0024| | |
|________________|_____________________________________| |
|01-003-0008-0026| | |
|________________|_____________________________________| |
|01-003-0008-0041| | |
|________________|_____________________________________| |
|01-003-0008-0043| | |
|________________|_____________________________________| |
|01-003-0008-0054| | |
|________________|_____________________________________| |
|01-003-0216-0001| | |
|________________|_____________________________________| |
|01-003-0216-0013|Մամիկոնյանց փող., 62/3 | |
|________________|_____________________________________| |
|01-003-0216-0015|Մամիկոնյանց փող., 62/4 | |
|________________|_____________________________________| |
|01-003-0216-0022| | |
|________________|_____________________________________| |
|01-003-0216-0024| | |
|________________|_____________________________________| |
|01-003-0216-0027|Րաֆֆու փող, հ. 1 տնակ | |
|________________|_____________________________________| |
|01-003-0216-0252|Մամիկոնյանց փող., 62/5 | |
|________________|_____________________________________| |
|01-003-0216-0315|Մամիկոնյանց փող., 51/3 | |
|________________|_____________________________________| |
|01-003-0216-0247|Մամիկոնյանց փող., 62/1 | |
|________________|_____________________________________| |
|01-003-0216-0248|Մամիկոնյանց փող., 62/2 | |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 24-ի
N 2143-Ն որոշման
ՍԽԵՄԱ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ ԵՎ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ` ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ
(մոտ.= 0.319487 հա)

Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2020 թվական: